ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԵՆ ԵՂԵՐԴԱԿԻ ՀԱԿԱՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

Եղերդակ բույսի արմատի բուժիչ հատկությունները վաղուց հայտնի է ավանդական բուժողներին, այժմ այն գտնվում է գիտանականների ուսումնասիրության կենտրոնում։ Արդեն ապացուցված է, որ եղերդակի արմատի բաղադրության մեջ առկա երկաթն եւ կալիումն օգտակար են սրտի եւ անոթային պաթոլոգիաների, աթերոսկլերոզի դեպքում:
*Վերջին ուսումնասիրություններն ապացուցել են բույսի հակաուռուցքային ազդեցությունը:
*Բույսի բաղադրության մեջ առկա B վիտամինները դրական են ազդում նյարդային գործունեության վրա, բարձրացնում են տրամադրության տոկունությունը:
*Եղերդակը խթանում է ախորժակն ու վերացնում այրոցը, բարելավում ստամոքսաաղիքային տրակտի գործունեությունը։
*Բույսն ունի բուժիչ եւ օրգանիզմը բալանսավորող մի շարք հատկություններ՝ գործում է որպես հակաբորբոքային, հակամանրէային միջոց, բարելավում է նյութափոխանակությունը, վերականգնում լյարդի բջիջները, խթանում լեղու արտազատումը, արագացնում լեղապարկի քարերի տարրալուծումը, նվազեցնում խոլեսթերինի մակարդակն, ունի միզամուղ ազդեցություն, օգնում է նիհարել, կանխում է շաքարախտի զարգացումը:
Դրսեւորվում է նաեւ արտաքին օգտագործման դեպքում։
Բուժիչ նյութեր են պարունակում նաեւ ծաղիկները, տերեւներն ու սերմերը։ Բժշկության համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ինտիբին նյութը։
Եղերդակի արմատի օգտակարությունն որոշվում է բաղադրիչների հարստությամբ եւ բազմազանությամբ: Բույսի մեջ պարունակվում են՝ ինուլին, պոլիսախարիդ, օրգանական թթուներ, բուսական յուղեր, սպիտակուցներ, վիտամիններ, կարոտին, մակրո եւ միկրոտարրեր: Եղերդակը օգտակար է ավելորդ քաշի, նյութափոխանակության խանգարումների դեպքում։ Դիաբետով հիվանդների համար այն փոխարինում է եւ՛ շաքարին, եւ՛ օսլային, ամրացնում է իմունային համակարգը ու բարելավում նյութափոխանակությունը։
Խելամիտ չափաբաժնով օգտագործելիս, բույսն օգուտ է բերում բոլորին՝ ներառյալ երեխաներին, հղիներին: