ԵԶԱՆ ԼԵԶՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ԳԱՍՏՐԻՏԻ, ՈՍԿՐԱՀՈԴԱՑԱՎԵՐԻ, ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՍԵՌԱԿԱՆ ԹՈՒԼՈՒԹՅԱՆ, ՉՈՐ ԷԿԶԵՄԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ

Եզան լեզուն կիրառում են բրոնխիտի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, թոքերի պալարախտի, գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության (ցածր կամ բարձր թթվայնության պայմաններ) դեպքում։ 
*Բույսի ջրաթուրմը և թարմ հյութը օգնում են վերքերի արագ մաքրմանը և սպիացմանը։ *Թարախային վերքերի, չիբանների դեպքում  լավ լվացված, թարմ տերեւները դնում են վերքի վրա եւ վիրակապում:
Քիմիական բաղադրությունը. տերևներում հայտնաբերված են ինդիկանային աուկուբին գլիկոզիդը, դառը և դաբաղիչ նյութեր, կարոտին C և K վիտամիններ, ֆլավոնոիդներ, մաննիտ, սորբիտ, կիտրոնաթթու, օլեինաթթու, պանտոտենաթթու, ադենին, ֆիտոնցիդներ, սերմերում՝ մինչև 44 տոկոս լորձ, մոտ 22% ճարպայուղ, ածխաջուր, ստերոիդ սապոնիններ, ֆակտոր T, որը բարձրացնում է արյան մակարդելիությունը։
Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են տերևներն ու սերմերը, որոշ դեպքերում՝ նաև արմատը։ Տերևները հավաքում են կոթուններով (ծաղկման սկզբից միչև բույսի թառամելը), չորացնում բարակ շերտով՝ միջանցիկ քամու տակ կամ բացօթյա։ Բուժման համար պիտանի են նաև միջին և նշտարատերև տեսակները։ Տերևները տարեկան կարելի է հավաքել 2 անգամ, իսկ օգտագործման համար պիտանի են մինչև 2 տարի։ Սերմերը հավաքում են լրիվ հասունանալուց հետո։ Օգտագործել են բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, ստամոքսաղիքային տրակտի մի շարք հիվանդությունների դեպքում։ Դեռևս հին հույներն ու հռոմեացիները բույսի սերմերն օգտագործել են դիզենտերիայի դեպքում։ 
Ավիցեննան նշում է եզան լեզվի բոլոր տեսակների օգտակարությունը վերքերի, ուռուցքների, քրոնիկ խոցերի, աչքերի, լյարդի, երիկամների հիվանդությունների դեպքում։ Նա բույսի տերևահյութն և սերմերն օգտագործել է ականջաբորբի, լնդերի ախտահարման, արյունախխումների և այրունային փխսումների ժամանակ՝ այս դեղամիջոցները խառնելով վարդաջրի և նույնտիպի ներգործող այլ դեղաբույսերի հետ։
Մխիթար Հերացին, որպես փափկացնող միջոց, բույսի սերմերն օգտագործել է հազի և արյունախխումների դեպքում։ Նա նշել է լուծերի դեպքում տրորված սերմերի լավ ներգործության մասին։ 
*Տերևահյութի և սերմերի ազդեցությունն ավելի կատարյալ դարձնելու նպատակով Հերացին դրանք խառնել է գազի խեժի և օձագալարի հետ։ 
*Քսուքի ձևով բույսի հյութն օգտագործել է արտաքին ձևով՝ կարմիր քամու և ֆլեգմոնայի դեպքում։ 
*Տարբեր բնույթի ջերմերի և աղիքային հիվանդությունների դեպքում նա դեղաբույսն օգտագործել է թե՜ ներքին ընդունման, և թե՜ հոգնայի ձևով։
*Դեղաբույսի ազդման մասին հարուստ տվյալներ է բերում Ամիրդովլաթը։ Նա նշում է, որ եզան լեզվի տերևահյութը և սերմերը օգնում են երիկամների և միզապարկի հիվանդությունների, հատկապես արյունամիզության դեպքում, այրվածքներին, մոլոքորին, ջերմից առաջացած գլխացավերին, միջին ականջի թարախաբորբին, բացում են լյարդի և փայծաղի կալուածը, նպաստում արգանդի մի շարք հիվանդությունների բուժմանը, լավ արդյունք տալիս զանազան դեղորայքային թունավորումների և սիբիրախոցի դեպքերում։
*Ըստ Ամիրդովլաթի՝ Գալենը եզան լեզուն օգտագործել է թոքաբորբերի, գաստրիտների և ոսկրահոդացավային մի շարք հիվանդությունների դեպքում, Էհանան՝ չոր հազի, տղամարդկանց սեռական թուլության և աղիքային նքոցների, Մասրճուեն՝ ստամոքսասրտային կապակցված ցավերի և մատնաշնչի, Սապիթ Կուռանը՝ դիսուրիայի, Ըռուֆոսը՝ իշիասի և չոր էկզեմայի, Սահակը՝ մկնատամի բուժման և դաշտանի բացման համար։
 *Հայրենական ժողովրդական բժշկության մեջ բույսի արմատը մզվածքի ձևով կիրառում են բարձր ջերմության բժշկության մեջ բույսի արմատը մզվածքի ձևով կիրառում են բարձր ջերմության և պալարախտային հազի դեպքում, իսկ տերևները՝ էնուրեզի և ինֆեկցիայի ենթարկված վերքերը բուժելու համար։
*Չինական ժողովրդական բժշկության մեջ եզան լեզվի տերևները կիրառվում են քրոնիկ բրոնխիտների, պլևրիտների, վերքերի բուժման համար, միաժամանակ որպես միզամուղ և արյունահոսությունը դադարեցնող միջոց, իսկ սերմերը՝ շաքարախտի, դիսպեպսիաների, տղամարդկանց և կանանց անարգասավորության դեպքում և այլն։
 *Ֆրանսիայում տերևներն օգտագործում են էնտերոկոլիտների, պալարախտային բնույթի լուծերի, խրոնիկական նեֆրիտի դեպքերում։
 *Գերմանիայում տերևներից պատրաստված թեյն օգտագործում են վերին շնչուղիների բորբերի դեպքում, իսկ տերևահյութի կոմպրեսը՝ միջատների կծելու, ֆուրունկուլյոզի և ետպատվաստումային ռեակցիաների դեպքում։ 
*Հնդկական բժշկության մեջ սերմերը լայն ճանաչում են գտել ամեոբային դիզենտերիայի, երեխաների ամառային լուծի և ստամոքսաղիքային այլ հիվանդությունների բուժման մեջ։ 
*Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ տերևների եփուկը հանրահայտ է արյունախխումների, դիզենտերիայի, բղկոցների, ստամոքսային այրոցների, լյարդի, լեղապարկի, տարբեր ծագման դեղնուկների, լնդերի և ատամների հիվանդությունների, ակնաբորբի, թաց էկզեմայի, օձի և միջատների կծածների բուժման ժամանակ։ 

*Հայկական ժողովրդական բժշկության մեջ ընդունված է բույսի թարմ տերևը խորասուզել եռացող ջրի մեջ և դնել բորբոքված հոդի, նյարդի, մատնաշնչով ախտահարված մատի, ֆուրունկուլի վրա և այլն։ Սերմերը թրջում են 3-10 անգամ ավելի քանակով տաք ջրի մեր, տրորում և կոմպրեսի ձևով դնում բորբոքված աչքերին։ Ստամոքսի քաղցկեղի դեպքում տերևներից պատրաստում են բանջարապուր, տերևակոթերից՝ թեյ։
Տրորված տերևներն ունեն ցավ հանգստացնող և հյուսվածքների այտուցումը կանխելու հատկություն։
*Տերևահյութը, խառնված մանրացրած կավճի հետ, դրականապես է ազդում կարմիր քամու ժամանակ, երբ այս խառնուրդը քսում են մաշկի ախտահարված մասին։
*Ջղախոտազգի տեսակների մեջ ամենամեծ ֆարմակոլոգիական ակտիվությամբ օժտված է մեծ եզան լեզուն (տերևները և արմատը), որը ըստ հեղինակների՝ պայմանավորված է ալկալոիդներով։ 
Ռենտգենով նկատել են շների ստամոքսի տոնուսի բարձրացում, գալարակծկման խորացում։ Մզվածքը կենդանիների վրա թողել է հանգստացող և արյան ճնշումը կարգավորող ազդեցություն։ 
*Կլինիական պայմաններում տերևների 20 տոկոսանոց մզվածքը խոցային հիվանդների վրա կիրառելիս նկատել են ցավերի մեղմացում, փխսման և փորկապության վերացում, հիվանդների ընդհանուր վիճակի կանոնավորում, քաշի ավելացում։ Բույսի թարմ հյութը արդյունավետ է աչքի եղջրաթաղանթի վերքերի բուժման դեպքում։
*Գիտականորեն հիմնավորված է տերևների (հյութի, թուրմի և մզվածքի ձևով) ֆարմակոդինամիկական ակտիվությունը՝ որպես արյունահոսությունը դադարեցնող, մանրէասպան, վերքամոքիչ, խուխամուղ և հիպոտենզիվ միջոցով։ Ֆիթոքիմիական հետազոտությունները ցույց են տվել տերևների հակախոցային և խոլեսթերինային փոխանակությունը կարգավորող բնույթը։
*Դեղաբույսի պատրաստուկներն ակնհայտորեն ներգործում են վերքերի միկրոբների, հեմոլիտիկ ստրեպտակոկերի, ստաֆիլակոկերի, կապտաթարախային բացիլի, աղիքային ցուպիկի և նախակենդանիների վրա։
*Տերևներն օժտված են արտահայտված հակաբորբոքիչ, ցավազրկող, շնչուղիներում կուտակված թանձր խուխը ջրիկացնելու, միզարձակումը և աղիների գործունեությունը կարգավորող հատկություններով։ 
*Տերևներից պատրաստված ոգեթուրմը մեղմացնում է ատամնացավը։
*Սերմերը, հարուստ լինելով լորձով, թաղանթապատում են աղիների բորբոքված մակերեսը և մի կողմից ներգործում են որպես հակաբորբոքիչ, իսկ մյուս կողմից՝ պահպանում աղիքի ախտահարված մակերեսը՝ աղիքի պարունակության ներգործությունից։ 
Հիշեք, որ սերմերը թունավոր չեն, սակայն մեծ դոզայով ընդունելիս կարող են լուծ առաջացնել։ Սերմերի մեջ պարունակվող լորձն ունի նաև մանրէները և դրանց թույները աբսորբցող հատկություն։ 
*Կլինիկորեն հիմնավորված է եզան լեզվի դրական ազդեցությունը նևրասթենիայի, աթերոսկլերոզի, քրոնիկ խոլեցիստիտների, շնչուղիների և միզուղիների մի շարք սուր և խրոնիկական հիվանդությունների դեպքում։