ՊԱՊԻԼՈՄԱՆԵՐԻ ԴԵՄ ԼՎԱՑՔԻ ՕՃԱՌԻ ՎՆԱՍԻ ԵՎ ՕԳՈՒՏԻ ՄԱՍԻՆ
ՊԱՊԻԼՈՄԱՆԵՐԻ ԴԵՄ ԼՎԱՑՔԻ ՕՃԱՌԻ ՎՆԱՍԻ ԵՎ ՕԳՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Պապիլոմաների բուժման համար նախատեսված լվացքի օճառը անցյալի մասունք է, թե՞ փրկություն։
Մոլորակի մարդկանց մեծ մասն արդեն վարակված է մարդու պապիլոմայի վիրուսով, և հիվանդությունը մնում է ասիմպտոմատիկ, քանի դեռ հիվանդն ունի ուժեղ և դիմացկուն իմունային համակարգ։ Մաշկի վրա հայտնվող պապիլոմաները ամենից հաճախ կոսմետիկ թերություն են, բայց կա դրանց չարորակ ուռուցքի վերածվելու վտանգ։
Պապիլոմաներից ազատվելու տարբեր եղանակներ կան։ Օր.՝ կարող եք փորձել ժողովրդական միջոցներ և սկսել պապիլոմաների հեռացումը լվացքի օճառով. հիվանդների և բժշկական կարծիքները այս հարցի վերաբերյալ հակասական են։ Կամ կարող եք դիմել մասնագետի և փորձել ամբողջությամբ վերացնել խնդիրը։
Պապիլոմաների լվացքի օճառով հեռացման առավելությունները
Մի քանի տասնամյակ շարունակ է, ինչ մարդիկ պապիլոմաները հեռացնում են լվացքի օճառով։ Այս մեթոդը անվտանգ է, բայց միշտ չէ, որ արդյունավետ է։ Դուք, իհարկե, կարող եք փորձել ինքներդ հեռացնել պապիլոմաները, բայց եթե ձեր փորձը անհաջող է, անմիջապես դիմեք բժշկի։
Պապիլոմաների լվացքի օճառով հեռացման առավելությունները
*Հասանելիություն հիվանդների լայն շրջանակի համար:
*Ցածր գին, մատչելի բոլորին:
*Լվացքի օճառի անվտանգությունը՝ այն բնական արտադրանք է՝ առանց քիմիական հավելումների, ուստի այն բացասաբար չի ազդում մարդու առողջության վրա։
*Այն կոսմետիկ արտադրանք է՝ առանց ավելացված բուրմունքների և չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։
Լվացքի օճառից պապիլոմաների բուժման քսուք պատրաստելու բաղադրատոմսեր
Պապիլոմաները հեռացնելու համար լվացքի օճառը կարող է լրացվել այլ բաղադրիչներով՝ ազդեցությունը ուժեղացնելու համար։
Բաղադրատոմս 1
Մեկ միջին չափի սոխ։
Լվացքի օճառի ½ կտոր (72%)։
Մաքրած սոխը մանրացրեք, դարձրեք խյուսանման զանգված։ Օճառը մանրացրեք և լցրեք սոխի խյուսի վար։ Ստացված խառնուրդը խառնեք և մի քանի ժամ պահեք սառնարանում։ Այնուհետև քսուքը քսեք պապիլոմայի վրա գիշերը, մեկ շաբաթ շարունակ։
Բաղադրատոմս 2
Մեկ տուփ մանրացրած լվացքի օճառ։ 200 մլ ծիծեռնախոտի (чистотел) թուրմ։
Բաղադրիչները խառնեք, տաքացրեք և թրմեք մոտ 20 րոպե։ Ստացված խառնուրդը քսեք պապիլոմաներին ամեն երեկո և դրեք տաք կոմպրես։ Բուժման մեկշաբաթյա կուրսը սովորաբար բավարար է, բայց երբեմն կարող է անհրաժեշտ լինել թերապիան երկարաձգել մինչև մեկ ամիս։
Բժիշկների կարծիքները պապիլոմաների ժողովրդական միջոցներով, այդ թվում՝ լվացքի օճառով բուժման վերաբերյալ
Պաշտոնական բժշկությունը չի հաստատում լվացքի օճառի օգտագործումը պապիլոմաների բուժման համար։ Կան հակացուցումներ դրա օգտագործման համար, հատկապես քրոնիկ մաշկային հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն պարունակում է ալկալիներ և թթուներ։ Սրանք բավականին ագրեսիվ նյութեր են։ Մաշկի հետ շփումը կարող է գրգռվածություն առաջացնել, հնարավոր է՝ հանգեցնել ալերգիկ ռեակցիայի, իսկ երբեմն նույնիսկ վատթարացնել վիճակը։

