ԲՈՒԺԵՔ ԻՆՍՈՒԼՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ (3 ԹՈՒՐՄԻ ԴԵՂԱՏՈՄՍ)

1.Խստորուկի (դիոսկորեա) արմատներից պատրաստված թուրմ. 200 գ խստորուկի արմատների վրա լցնել 1 լիտր տաք օղի, 10 օր պահել մութ տեղում, քամել, վրան ավելացնել այնքան եռացրած ջուր, որ հասնի նախնական ծավալին: Այս թուրմի մեջ փաթիլի նման նստվածքի առաջացումը նորմալ երեւույթ է: Օգտագործելուց առաջ թուրմը թափահարել: Խմել օրը 2 անգամ` առավոտյան եւ ճաշին ուտելուց կես ժամ առաջ` 1 թ. գդ. թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

2.Երեքնուկից եւ սոֆորայից թուրմ. նախապես քաղել եւ չորացնել կարմիր (մարգագետնային) երեքնուկի գլուխները: Վերցնել կես լիտրանոց ապակե տարա, մինչեւ կեսը լցնել չոր երեքնուկ, վրան ավելացնել 50 գ սոֆորայի մանրացված սերմեր, տարան մինչեւ բերանը լցնել օղիով: 2 շաբաթ թրմել մութ տեղում, քամել: Վրան ավելացնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել օրը մեկ անգամ` երեկոյան` 1 թ. գդ. թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

3.Շագանակի (կաշտան) կեղեւի թուրմ. 25 գ շագանակի կեղեւի վրա լցնել 250 մլ օղի, թրմել 2 շաբաթ, քամել: Վրան լցնել այնքան ջուր, որ հասնի նախնական ծավալին: Խմել ուտելուց կես ժամ առաջ, օրը 2 անգամ` առավոտյան եւ երեկոյան`1 թ. գդ.՝ թուրմը լուծելով 1/4 բաժակ տաք ջրի մեջ:

Ուշադրություն. խստորուկի եւ երեքնուկի ու սոֆորայի թուրմերը խմել 25 օր, ապա 5 օր դադար տալ եւ այդ 5 օրը խմել շագանակի թուրմը: Նորից 25 օր խմել առաջին 2 թուրմը, ապա հինգ օր` միայն շագանակի թուրմը: Բուժման կուրսը` մինչեւ երեք թուրմի վերջանալն է (մոտ 4 ամիս):