ԿԵՌԱՍԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ ԵՒ ՀՅՈՒԹԸ ԿԱՆՈՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԵՐԻԿԱՄՆԵՐԻ, ԼՅԱՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ՕԳՏԱԿԱՐ ԵՆ ԱՐԹՐԻՏԻ, ՀՈԴԱՏԱՊԻ, ՌԵՒՄԱՏԻԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ

Ապացուցված է, որ կեռասենին հայտնի է եղել տասը հազարամյակ առաջ։ Հնագույն ժամանակներում համարվել է, որ կեռասենու ծաղիկը երազի մեջ երջանկության նշան է, իսկ կեռասի բերք հավաքելը` հաջողության։
Մեր հայրենիքում ստացվել եւ մշակվում են կեռասի բազմաթիվ հիբրիդային տեսակներ` դեղին, վարդագույն, մուգ կարմիր, սեւ պտուղներով։ Կեռասն ունի բարձր սննդային արժեք, բուժիչ հատկություններ։
Կեռասենին պարունակում է մինչեւ 11.5 տոկոս շաքար, 1.33 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս ազոտային նյութեր, բջջանյութ, մոխիր, ներկանյութ, հարուստ է կալիումով եւ երկաթով, պարունակում է նաեւ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, այլ միկրոտարրեր։ 100 գ պտղամսի մեջ պարունակվում է 0,01 մգ B1, B2 վիտամիններ, 0.4 մգ նիացին, 15 մգ ասկորբինաթթու, 0.3 մգ վիտամին E, ռուտին։ Կորիզը պարունակում է 28 տոկոս պրոտեիններ եւ 30 տոկոս ճարպեր։ Կեղեւը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութ եւ ներկանյութ։ Արժեքավոր է կեռասի խեժը, այն հարուստ է արաբինով։
Տերևներում պարունակվում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու։
Բալենու համեմատ` կեռասենու պտուղներն ավելի հարուստ են կարոտինով եւ երկաթով, սակայն զիջում են ֆոլիաթթվի, B խմբի վիտամինների քանակությամբ։
Ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս բուժական նպատակներով օգտագործել կեռասենու պտուղները աղեստամոքսային հիվանդությունների, անեմիայի, իսկ տերեւներն ու ծաղիկները` մրսածության դեպքում։
Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են կեռասենու պտուղները, պտղակոթերը, տերեւը, բողբոջը, ծաղիկները եւ արմատը։
Խորհուրդ է տրվում կեռասն ընդգրկել երեխաների սննդի մեջ։ Ի տարբերություն բալենու պտուղների` օգտակար է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում։
Կեռասն ունի միզամուղ հատկություն, որի շնորհիվ թեթեւացնում է վիճակն այտուցների ժամանակ։
*Կեռասի պտուղները եւ հյութը կանոնավորում են երիկամների եւ լյարդի աշխատանքը, օգտակար են արթրիտի, հոդատապի, ռեւմատիզմի դեպքում։
*Կեռասի մուգ կարմիր պտուղները հատկապես նպաստում են արյունատար անոթների պատերի ամրացմանը, որի շնորհիվ օգտակար են հիպերտոնիայով եւ աթերոսկլերոզով հիվանդներին։
*Գիտնականները հաստատել են նաեւ, որ եթե մարդ ամեն օր` առավոտյան եւ երեկոյան, ուտի մի քանի հատիկ կեռաս (թարմ կամ պահածո), ապա զգալիորեն կնվազի սրտի հիվանդությունների վտանգը։
*Վիտամին A-ի բարձր պարունակության շնորհիվ կեռասի պտուղներն օգտակար են մաշկին, դրանց օգտագործումը պահպանում է մաշկը արեւի ճառագայթների վնասակար ազդեցությունից։
*Վիտամին A-ի պարունակությունը բաց գույնի պտուղներում ավելի մեծ է։
*Կեռասի բերքահավաքը կատարվում է պտղակոթով, որպեսզի հնարավոր լինի որոշ ժամանակ պահպանել, ինչպես նաեւ` բնական հյութի կորուստ չառաջանա։
Կեռասի (բալի) պտղակոթերն օգտակար են միզապարկի բորբոքման դեպքում, դրանցից պատրաստված եփուկը կարող է մանրացնել ոչ մեծ` մինչեւ 5 մմ քարերը։
Մեկ ճ. գդ. մանրացրած պտղակոթերը 5-10 րոպե եփել 300 մլ ջրի մեջ, թրմել 60-90 րոպե (փակ վիճակում) տաք տեղում։ Քամել, բաժանել 3 մասի։ Խմել սնունդ ընդունելուց առաջ` 1 թ. գդ. մեղրի հետ՝ 10-15 օր շարունակ։
*Քրոնիկ ցիստիտի դեպքում դեղն ընդունելուց հետո 15-20 րոպե պառկեք, դրեք պորտից ներքեւ ջեռակ, հետո նոր սնվեք։ Բուժման ժամկետը` մինչեւ 45 օր։ Բժշկի հսկողությունը եւ հետազոտումը պարտադիր է։
*Տեսողության անկման դեպքում սեզոնին օրը 300 գրամ թարմ պտուղ կերեք։
*Արյունահոսող թութքի դեպքում. 25 գրամ կեռասի պտուղները 20 րոպե թրմեք 0.5 լ եռացրած ջրի մեջ։ Խմեք սնունդ ընդունելուց առաջ՝ 3 շաբաթ շարունակ։
*Արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) դեպքում. 100 գ կեռասի պտուղների վրա լցրեք դառը, կարմիր խաղողի գինի։ Թրմեք 2 օր արեւի տակ, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ։
*Սակավարյունության դեպքում մանրացրեք եւ իրար խառնեք 5 գ արոսի եւ 15 գ կեռասի տերեւները, 30 գ ուրցի խոտը եւ 50 գ վաղենակի ծաղիկը։ Մեկ ճ. գդ-ին ավելացրեք 200 մլ եռացրած ջուր, թրմեք կես ժամ, խմեք սնունդ ընդունելուց առաջ, ոչ մեծ կումերով։ Միջոցը շատ օգտակար է նաեւ մրսածության դեպքում։
*Հիշեք, որ կեռասը հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։
Սնուցող դիմակներ
Անհրաժեշտ է ընտրել բաց երանգները` դեղին, թույլ վարդագույն։ Դիմակների համար օգտագործեք կեռասի կեղեւից եւ կորիզից մաքրած պտղամիսը։
Իրար խառնեք 20-30 հատ կեռասը մեկական թ. գդ. բուսայուղի, հեղուկ մեղրի, կիտրոնահյութի հետ։ Շիլայատիպ համասեռ զանգվածը քսեք դեմքին, պահեք 15 րոպե, մաքրեք տաք ջրում թրջած սրբիչով։
Իրար խառնեք 15 հատ կեռասին 1 ձվի դեղնուց, 1-2 թ. գդ. գազարահյութ, քսեք դեմքին, պարանոցին, լանջաբացվածքին, 15 րոպե անց լվացեք (առանց օճառի) տաք ջրով։
Ե՞րբ օգտագործել կեռաս
*Տեսողության անկման դեպքում սեզոնին
կերեք օրը 300 գրամ թարմ պտուղ։
*Արյունահոսող թութքի դեպքում
25 գ կեռասի պտուղները 20 րոպե թրմեք 0.5 լ եռացրած ջրում։ Խմեք սնունդ ընդունելուց առաջ` 3 շաբաթ շարունակ։
*Արյունալույծ հիվանդության (դիզենտերիա) դեպքում 100 գ պտուղների վրա լցրեք դառը, կարմիր խաղողի գինի։ 2 օր արևի տակ ար, քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3 անգամ։
*Շատ օգտակար է նաև մրսածության դեպքում։
*Կեռասը հակացուցված է շաքարային դիաբետի դեպքում։