ՍԻՃՈՒԿՆ ԱՄԵՆԱԹԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻՑ Է

Սիճուկն ամենաթերագնահատված կաթնամթերքից է: Երկար ժամանակ այն համարվում էր, անպետք արտադրանք։ Այնուամենայնիվ, սիճուկը ճանաչվել է լավագույն միզամուղ միջոցներից մեկը։ Եվրոպական առողջարաններում այն օգտագործել են օրգանիզմը մաքրելու համար։ Առողջացողների ճաշացանկում գրաված էր՝ օրվա ընթացքում 3 բաժակ սիճուկ։ Սիճուկը ձեւավորվում է կաթի կաթնաշոռման ժամանակ։ Այս դեղնավուն, քաղցր եւ թթու հեղուկը մնում է ստացված կաթնաշոռի սեղմումից հետո։ Այն բաղկացած է 90 % ջրից, բայց ի՞նչ օգուտ: Հիշե՛ք, որ սիճուկը արժեքավոր նյութերի իսկական պահեստ է. այն պարունակում է սպիտակուցներ, ամինաթթուներ, բնական կաթի շաքարներ եւ օգտակար բակտերիաներ, նաեւ բիոտին, խոլին, A, C, E, H եւ B խմբի վիտամիններ։ Միկրոտարրերը նույնպես կատարյալ կարգով են. ըմպելիքի յուրաքանչյուր կաթիլը պարունակում է կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, յոդ եւ ցինկ: Կալորիականության պարունակությունը նվազագույնն է՝ 100 գ-ի դիմաց ընդամենը 18կկալ: Այս անչափ օգտակար ըմպելիքը օրգանիզմը հագեցնում է վիտամիններով, հաղորդում կենսունակություն։ Սիճուկը բարենպաստ ազդեցություն ունի անոթների վրա, բարելավում է արյան շրջանառությունը, կարգավորում է արյան ճնշումը, մարսողական տրակտն եւ ունի մեղմ լուծողական ազդեցություն։ Ենթադրվում է, որ այս ըմպելիքը հատկապես օգտակար է քրոնիկ պանկրեատիտի դեպքում։ Դիաբետով հիվանդներին խորհուրդ է տրվում իհարկե, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, խմել սիճուկ: Սիճուկը հակաբորբոքային ազդեցություն ունի ստամոքսի եւ աղիքների վրա: Վերջերս պարզվել են, որ սիճուկը խթանում է օրգանիզմում կարեւոր հակաօքսիդանտի՝ գլուտատիոնի սինթեզը: Այս նյութը պայքարում է ազատ ռադիկալների դեմ, դիմակայում է տարիքային փոփոխություններին եւ, նույնիսկ, ունի հակաքաղցկեղային ազդեցություն։ Շնորհիվ մեր օրգանիզմի համար բարյացակամ բակտերիաների պարունակության՝ սիճուկը բարելավում է իմունիտետն եւ օգնում ավելի արագ վերականգնվել վարակներից։ Հատկապես օգտակար է այն խմել հակաբիոտիկների ընդունման ընթացքում եւ դրանից հետո։ Սիճուկն օգտակար նիհարողներին․ այն նվազեցնում է ախորժակը, բարելավում նյութափոխանակությունը։ Բարելավում է մազերի հաստությունը: Հակացուցումները․ ինչպես մյուս կաթնամթերքը, սիճուկը կարող է վնասակար լինել կաթի սպիտակուցի նկատմամբ անհանդուրժողականություն կամ ալերգիա ունեցող մարդկանց համար: Նրանք, ովքեր երիկամների հետ կապված խնդիրներ ունեն, չպետք է այն խմեն։ Բանն այն է, որ այս ըմպելիքը կարող է առաջացնել միզաքարային հիվանդությունների սրացում, շարժել մանր քարերը և ցավ պատճառել։ Պետք է նաեւ խուսափել դրանից, եթե ունեք փորլուծություն եւ աղիների բորբոքային հիվանդություններ: Մնացած բոլոր դեպքերում սիճուկը միայն օգուտ է տալիս։ Հիմնականը՝ չափավոր օգտագործելն է։ Մեծահասակները պետք է օրական խմեն մինչեւ 600 մլ այս թթվային ըմպելիքից, երեխաները՝ 300 լ։ Կարեւոր է այն պահել սառնարանում, արագ է փչանում։ Ի դեպ, պանրի սիճուկը անջատվում է պանրի պատրաստման ժամանակ, կաթնաշոռ սիճուկը՝ կաթնաշոռի պատրաստումից, իսկ կազեինը՝ կազեինը մեկուսացնելիս, որն օգտագործում են մանկական եւ սպորտային խառնուրդների մեջ։ Կազեինը հեշտությամբ կարելի է անջատել հեղուկից, եթե երեսը քաշած կաթին ավելացնեք մի փոքր քացախաթթու, այդ ժամանակ կազեինը կմակարդվի։ Կազեինը լոռի ու պանրի գլխավոր բաղադրիչ մասն է կազմում։ Բնակչության փոքր տոկոսը ալերգիա ունի կազեինից: Սիճուկը լինում է տնական կամ արդյունաբերական: Սիճուկը չի լինում է միայն հեղուկ վիճակում, այլեւ՝ չոր: Թարմ սիճուկը չորացնելուց հետո ստանում են փոշի։ Այն կարելի է նոսրացնել խմելու համար, ավելացնել սպորտային ըմպելիքների մեջ եւ օգտագործել թթխմորով հաց պատրաստելու համար։ Սիճուկով բլիթներ են պատրաստում: Կաթի փոխարեն սիճուկ ավելացրեք խմորին եւ եփեք սովորականի պես։