ՃՌՃՌՈԿԸ ԲՈՒԺՈՒՄ Է  ԿԱՆԱՑԻ ԱՆՊՏՂՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԾԾՈՒՄ  Է  ՈՒՌՈՒՑՔՆԵՐԸ, ԱՆԵՄԻԱՅՈՎ ԵՎ ՑԻՆԳԱՅՈՎ ՏԱՌԱՊՈՂՆԵՐԻ ԿԵՐԱԿՈՒՐՆ Է

Ճռճռոկի (ջրջրուկ-աստղիկ-աստղան ծաղիկ-мокрица-звезчатка-мокричник-stellaria media) նուրբ  տերևները պարունակում են բազմաթիվ վիտամիններ, օրգանիզմի համար արժեքավոր միկրոէլեմենտներ՝ երկաթ, պղինձ, մագնեզիում, կալցիում, կոբալտ և ֆիտոցիտներ, որի շնորհիվ  էլ բույսը  արագ  վերացնում է թարախային  վերքերը:

Վիտամին C- ի պարունակությունը  բույսի մեջ (100 գրամի բույսի  մեջ 100-115մգ) մոտ երկու անգամ ավելի շատ է,  քան կիտրոնի մեջ:  Պարունակում  է  մեծ  քանակությամբ կալիում, քլորվիտամին  Е К, կարոտին և սապոնին:

Ճռճռոկը ամենատարածված և հայտնի ուտելի բույսերից  մեկն է ողջ աշխարհում, այն օգտագործում են ինչպես հում վիճակում` աղցաների մեջ, այնպես էլ տարբեր ապուրների մեջ:

Բույսի տերևներից և մեղրից պատրաստում են օգտակար և զովացուցիչ հյութ:

Հայաստանում ճռճռոկը աճում է ամենուր, սակայն հիմնականում օգտագործում են Զանգեզուրում և Արցախում, այն համարվում է ժանգյալով հացի կարևոր բաղադրիչներից մեկը:

Ճռճռոկը համարվում է լավագույն հակաբորբոքային, հակաճնշումային դեղամիջոց:

Բույսը համարվում է օրգանիզմի տոնուսը բարձրացնող, ամրապնդող և ցավազրկող դեղաբույս: Այն  թեթևացնում  է  ցավի  զգացողությունը, փափկացնում  և  ներծծում  է  ուռուցքներըկանգնեցնում  է  արյունահոսությունը  և  ապաքինում  է թարախային  վերքերը:

Բույսը  համարվում է նաև կաթնամուղ միջոց, թուրմը  ավելացնում է կերակրող  մոր  կաթը: Բույսի թունդ թուրմով լոգանքները խիստ առողջարար են նյարդային համակարգի հանգստացման, մաշկային հիվանդությունների և ոտքերի այտուցվածության համարԱյն խիստ օգտակար է (կռոթուկի տերևների հետնաև ոտքերի երակների  լայնացման  դեպքում. այս  նպատակով  որոշակի  հանգույցի  վրա  դնել ճոճռոկի տրորված  տերևները  կռոթուկի (лопухլայն թարմ  տերևի  մեջ  և  ամրացնել վիրակապովՓոխել 3 ժամը մեկ 7-8 օր շարունակ:    

Եթե բույսի տերևներն ավելացնենք երեխաների լոգանքաջրին, ապա դիատեզը  կանհայտանա:

Ժողովրդական բժշկությունը անեմիայով (малокровие) և ցինգայով տառապող հիվանդներին խորհուրդ է տալիս օգտագործել ճռճռոկը հում վիճակում, սալաթների ձևով։
Արյունահոսողթարախային վերքերին և այրվածքներին  խորհուրդ է տրվում դնել թարմ ճռճռոկի թույլ ծեծված տերևներ:

Ռադիկուլիտի և ռևմատիզմի դեպքում շատ օգտակար են բույսի տաք թրջոցները:

Միջին Ասիայում ճռճռոկով  բուժում են թութքը, բույսի թուրմը կաթեցնում են աչքի եղջերաթաղանթը  պղտորվելու դեպքում:

Ճռճռոկը խիստ օգտակար է նյարդային  համակարգի, արյան բարձր ճնշման, կոկորդի, թոքերի, լյարդի (գեպատիտ), լեղապարկի (խոլեցիստիտ), աղիքների (էնտերիտ), հաստ աղիքի (կոլիտ), միզածորանների հիվանդությունների, միզապարկի (ցիստիտ), երիկամների, կանացի սեռական օրգանների բորբոքումների, քրոնիկ գաստրիտիմիզաքարային հիվանդությունների, լյարդի ցիռոզի, հոդացավերի (պոդագրա), կլիմաքսի, արտաքին ալերգիայի (քոս, մաշկի բորբոքում), էկզեմայի դեպքում:

Ճռճռոկը օգտագործում են վահանաձև գեղձի բորբոքման (զոբ) բուժման  համա:

Կանայք օգտագործում են  կրծքային ուռուցքների (մաստիտ) և մասթոպատիաների դեպքում՝ բույսի  տերևներով  թրջոցներ  դնելով (զուգահեռ  խմել  կաղնու  կեղևի  թուրմ):

Ուռուցքների, կիստայի և էրոզիայի  դեպքում  օգտագործեք  բույսի տերևներով  թրջոցներ  կամ  թուրմով խծուծներ դնելով  5-ից 10 օր եւ մինչև  ապաքինում:

Ճռճռոկը բարելավում  է  արյունը, բարձրացնում  է  հեմոգլոբինը, թուրմը  օգտագործում  են  ոսկորների, հոդերի և  մկանային  ցավերի դեպքում:

Շնորհիվ Е վիտամինի  պարունակության, ճռճռոկը պահպանում է  օրգանիզմի   երիտասարդությունը, բարելավում  է  նյութափոխականությունը, դրանով  բուժում  են, նույնիսկ, կանացի  անպտղությունը:

Ուսումնասիրությունները  ցույց  են  տալիսոր  Ճռճռոկի  թուրմը լայնացնում  և կարգավորում  է  սրտի  անոթները և  իջեցնում  է  արյան  ճնշումը:

Եթե կանայք ճոճռոկի թուրմը օգտագործեն  դաշտանից  մի քանի օր առաջ (օրական 3-4 անգամ խմել 50-100 գ), ապա  դաշտանը լինում է առանց ուշանալու և առանց  ցավային ախտանիշների:

Ճռճռոկը օգնում է ինքնամիզմանը, որով  հատկապես  տառապում  են  մեծահասակները, այս հիվանդության  դեպքում  պետք  է  խմել   Ճռճռոկի  թուրմը  և  գիշերը  դնել  կոմպրես ոտքերի տակ  Ճռճռոկի  ծեծաց  տերևներով:  

Այս  բույսի  թուրմի  կամ  հյութի  օգտագործման  շնորհիվ  լուծվում և մաքրվում  են  արյան  անոթների  պատերի կարծրացած  առաջացումներըորոնք  այսօր  մեծ  տարածում  ունեն  նույնիսկ  երիտասարդների  շրջանում:   

Շատ  օգտակար  է  նաև բույսի թարմ թուրմով  լվացվելը, որի  շնորհիվ  մաքրվում  և  թարմանում  է  մաշկը, վերանում կնճիռներըլավանում տեսողությունը:   

Ճռճռոկի  թուրմը  ստանում  են 20-25 գ թարմ  բույսը խառնելով  մեկ  բաժակ   տաք  ջրի մեջ, պահելով  1-3 ժամիսկ  լոգանքի  համար՝  200-250 գ  թարմ  բույսը խառնելով  մեկ   լիտր եռացրած  տաք  ջրի մեջ թրմել  և  լցնել լոգարանը։

Ճռճռոկը որոշ տեղերում նաև չորացնում են (ստվերումև օգտագործում են որպես թեյ, սակայն ցանկալի է այն  օգտագործել  թարմ  վիճակումչորացնելուց  այն  կորցնում  է  իր  ակտիվությունը:

Բույսը օգտագործում են նաև տեքստիլ արդյունաբերության մեջ՝ որպես բրդե գործվածքների համար կապույտ  և կանաչ  ներկերի  ստացման հումք:

Եթե  ձեր  այգում ճռճռուկ  է  աճում, ապա  դուք  կարող  եք  նույնիսկ  եղանակը  գուշակել: Զարմանալի  է, բայց  անձրևային  օրվա  առավոտյան  բույսի  ծաղիկները  չեն  բացվում, կարծես  կանխազգալով  անձրևային  եղանակը,  իսկ  անձրևից  հետո, շնորհիվ  ցողունների  միջոցով  խոնավության  կլանման, բույսի  ցողունները  և  տերևները  կարծես  վերափոխվում  են  կիսաթափանցիկ  բյուրեղապակուամբողջովին  հագեցած  լինելով  խոնավությամբ: