ՍԽՏՈՐՈՎ ԲՈՒԺԻՉ ՄԻՋՈՑՆԵՐ

Մեկ գլուխ սխտորը մաքրել, պճեղներն առանձնացնել, վրան լցնել երեք բաժակ մսի թանձր արգանակ: Եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, ավելացնել մի կապ մաղադանոս, լավ խառնել, թրմել 1 ժամ: Խմել 1/4 բաժակի չափով` օրը երեք անգամ` ուտելուց առաջ մեկ ամիս շարունակ:
Սխտորով քացախ. մաքրել 3-5 պճեղ սխտոր (կախված չափից), ավելացնել 3 բաժակ խնձորի (եթե չկա, կարելի է՝ նաեւ գինու) քացախ: Տարան կափարիչով փակել եւ թողնել երկու շաբաթ, ապա քամել: Սխտորի քացախն օգտագործում են ավելի շատ ոչ թե հիվանդությունների բուժման, այլ կոսմետիկ նպատակներով: Դրանով կարելի է հեռացնել գորտնուկներն ու կոշտուկները:
Հին ռուսական դեղատոմս. երկար ապրելու եւ երիտասարդ մնալու, լավ տեսքը պահպանելու համար շաբաթը մեկ անգամ մեկ բաժակ կաթի կամ ջրի մեջ եռալու պահին գցել 2 պճեղ մանրացված սխտոր եւ 1 թ. գդ. ծաղկափոշի, անմիջապես վերցնել կրակից (սխտորը չեռացնել), թրմել 10 րոպե եւ խմել
տրոմբոֆլեբիտի դեպքում:
Այս դեղամիջոցը բավական արդյունավետ է ոչ միայն տրոմբոֆլեբիտի, այլեւ ոտքերի երակների լայնացման դեպքում. 250 գ մանր կտրատված սխտորի վրա լցնել 350 գ թարմ մեղր, խառնել եւ 1 շաբաթ թրմել մութ տեղում: Ընդունել 1 թ. գդ.` օրը 3 անգամ` ուտելուց 30-40 րոպե առաջ: Բուժման կուրսը՝ 1.5 ամիս է: Կուրսը կարելի է կրկնել մեկամսյա դադարից հետո:
ԳՈՐՏՆՈՒԿՆԵՐԻ ԴԵՄ
Սխտորը քերիչով անցկացնել, դարձնել շիլայանման զանգված, ավելացնել մեղր 1/2-ի հարաբերությամբ (1 մաս մեղր` 2 մաս սխտոր): Ստացված զանգվածը դնել գորտնուկի վրա եւ կապել: Խորհուրդ է տրվում պրոցեդուրան անել քնելուց առաջ, ամեն օր, մինչեւ գորտնուկի անհետանալը: Կարելի է պարզապես սխտորի թարմ քամած հյութ կաթեցնել գորտնուկի վրա: