ԱՅՍ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՆԽԱԵՔ ՍՐՏԻ ԿԱԹՎԱԾԸ, ՄԱՔՐԵՔ ԱՆՈԹՆԵՐԸ

Բաղադրատոմս, որն ունի օրգանիզմը ճարպային և աղային նստվածքներից մաքրող, կրծքահեղձուկն ու սրտի կաթվածը կանխարգելող, նյութափոխանակությունը կարգավորող, տեսողությունը լավացնող հատկություններ:
*100-ական գրամ երիցուկը, սրոհունդը, անթառամը և կեչու բողբոջները խառնել և պահել ապակե տարայի մեջ: Երեկոյան այս խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 300մլ եռացրած ջուր և 30-40 րոպե թրմել ջերմապահում: Քնելուց 1 ժամ առաջ քամել և հեղուկի 150մլ-ին ավելացնել 1թ. գդ. մեղր և խմել: Թուրմը խմելուց հետո ցանկալի է ոչինչ չուտել: Առավոտյան նախաճաշից 20 րոպե առաջ խմել մնացած թուրմը։