ՀԻՊԵՐՏՈՆԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ՕԳՆՈՒՄ Է  ԲՈՂԿԸ

Հիպերտոնիայի դեպքում իրար խառնեք 200-ական մլ բազուկի և  բողկի հյութերը, տրորած հապալաս, մեղր, 20 մլ կոնյակ։ Խմեք 1-ական ճ. գդ.` օրը 2 անգամ 20 օր շարունակ։

Իրար խառնեք 200-ական գ բազուկ, գազար, բողկ, մեղր, 1 թ. գդ. 30 տոկոսանոց ակնամոմի ոգեթուրմ: Խմեք 1-2 ճ. գդ.  օրը 3 անգամ ուտելուց 30 րոպե առաջ 2 ամիս շարունակ։

Արթրիտի դեպքում իրար  խառնեք 30 մլ  բողկի հյութ, 2 գրամ աղ, 100 գ կարմիր պղպեղի փոշի, 100 մլ օղի։ Շփեք ցավոտ հատվածները, ծածկեք կտորով, փաթաթեք տաք շալով։ Պահպանեք զգուշություն, չտրորեք աչքերը։

Օստեոխոնդրոզի դեպքում այս խառնուրդով  շփեք հյութով ողնաշարը, տաք պահեք։

Օգտագործեք որպես լեղամուղ: Օրը 3 անգամ խմեք մեկական թ. գդ. սպիտակ բողկի հյութ, ուտելուց 20 րոպե առաջ։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք։

Որպես որդաթափ միջոց. Իրար  խառնեք 1 ճ. գդ. բողկի (դառը) և  կես թ. գդ. ձիթապտղի յուղը։ Խմեք օրը 3 անգամ` ուտելուց առաջ։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք։

Մարսողությունը լավացնելու համար բողկի մեջ պարունակվող բջջանյութը նպաստում է աղիների գործունեության ակտիվացմանը։ Սակայն կարևոր է իմանալ, որ մեկ բաժին աղցանում բողկի չափաքանակը 30-50 գ է, այն խախտելու դեպքում կարող է առաջանալ փքվածություն։

Մրսածության, հազի դեպքում հանեք բողկի միջուկի կեսը, մեջը լցրեք շաքար (մեղր), ծածկեք։ Բողկը դրեք բաժակի վրա և ներքեւի մասում փոքր անցք բացեք։ Խմեք 5-ական թ. գդ.  հյութ, օրը 2-3 անգամ` ուտելուց առաջ։

Տրորեք սխտորը, խառնեք բողկի քերվածքի հետ (1։3), շփեք մարմինը քնելուց առաջ։

Խառնեք 100-ական մլ հյութ և  ջուր, 1 ճ. գդ. մեղր։ Փոքր կումերով խմեք օրվա ընթացքում։

Կտրատեք 1 միջին բողկ, ավելացրեք այնքան ջուր, որ ծածկի հումքը, խաշեք, կերեք 2 օրվա ընթացքում, եփուկը խմեք։

Այտուցի դեպքում բողկը 10 րոպե խաշեք եռացրած ջրում (2։5), 1 լ հեղուկում լուծեք կես թ. գդ. աղ։ Կարելի է խմել ջրի փոխարեն։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. հակացուցված է բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի, կոլիտի և  սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում: