ԵՐՆՋԱԿ ԴԱՇՏԱՅԻՆԸ ԷՊԻԼԵՊՍԻԱՅԻ,  ՄԻԶԱՊԱՐԿԻ, ԵՐԻԿԱՄՆԵՐԻ ՔԱՐԵՐԻ, ՑԻՍՏԻՏԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Երնջակը (синеголовник-Eryngium campestre) նեխուրազգիների ընտանիքին պատկանող փշոտ բազմամյա մոլախոտ է, որն օգտագործում է ժողովրդական բժշկության մեջ: Այն ունի հակաբորբոքային, միզամուղ, քրտնաբեր և հակասպազմիկ հատկություններ, օգնում է մարսողությանը, շնչառական հիվանդությունների և երիկամային խնդիրների դեպքում

Բուժիչ հատկությունները. երնջակն օգտագործում են որպես հակաբորբոքային միջոց, հատկապես շնչառական ուղիների բորբոքումների դեպքում օգնում է հազի, քրոնիկ բրոնխիտի, կապույտ հազի, ասթմայի դեպքում։

Նյարդային խանգարումներ՝ անքնություն, մղձավանջներ, էպիլեպսիա, անհանգստություն, նևրաստենիա։

Մարսողություն և երիկամներ. ունի միզամուղ հատկություն, որը օգնում է երիկամների և միզապարկի բորբոքումների դեպքում, նաև կարգավորում է մարսողական համակարգի աշխատանքը:

Միզասեռական համակարգ՝ երիկամների, միզապարկի քարերի, միզարձակման կուտակման, այտուցների, ցիստիտի դեպքերում։

Ցավային համախտանիշներից հանում է  գլխացավը, ատամնացավը, ռևմատիզմը, հոդերի ցավը։

Օգնում է  մաշկային հիվանդությունների դեպքում, լյարդի հիվանդության, ստոմատիտի դեպքում։

Կիրառումը. ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են բույսի արմատը և վերգետնյա մասը՝ թուրմերի կամ եփուկների տեսքով:

Զգուշացում. քանի որ այն մոլախոտ է և ունի ուժեղ ազդեցություն, օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ:

Հակացուցումները. արգելվում է օգտագործել հղիության, մենստրուալ առատ արյունահոսության, արյան բարձր ճնշման, փորկապության դեպքերում:

Հիմնական բաղադրատոմսեր

*Հազի և քարերի դեմ թուրմ. 1 ճաշի գդալ չորացրած խոտաբույսը 5 րոպե եփեք 200 մլ ջրի մեջ, ապա 1 ժամ թրմեք: Ընդունեք օրական 3-4 անգամ 1/3 բաժակ:

*Նյարդային խանգարումների համար թուրմ. 2 ճաշի գդալ խոտաբույսի վրա լցրեք մեկ բաժակ օղի, թրմեք, ընդունեք օրական 2 անգամ 1 թեյի գդալի չափով:

*Ատամի ցավի դեպքում. ողողեք բերանը թուրմով և դրեք կոմպրեսներ: