ՄԱՔՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԻԿԱՄՆԵՐԸ

Մեկ թ. գդ. կտավատի սերմի վրա լցնել 1 բաժակ ջուր եւ եռացնել այնքան, որ սերմերը փափկեն, եւ թուրմը թանձրանա: Այս թուրմը մաքրում է ինչպես երիկամները, այնպես էլ աղեստամոքսային ողջ համակարգը, արյունը, լյարդը: Կարելի է թուրմը պատրաստել ողջ օրվա համար եւ պահել թերմոսի մեջ: Խմել 0.5-ական բաժակ օրվա ընթացքում` յուրաքանչյուր երկու ժամը մեկ անգամ: Քանի որ այն թանձր է, հարկավոր է խմելուց առաջ թուրմը լուծել տաք ջրի մեջ: Եթե կտավատի թուրմի համը շատ տհաճ է ձեզ, կարող եք ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ: