ՄԱԾՈՒՆՈՎ ԲՈՒԺԵԼ ԵՆ ՔՈՍԸ
Մածունը՝ որպես ժողովրդական բուժամիջոց, գործածվում է հատկապես թունավորումների ժամանակ, փորկապության, նաեւ լուծի դեմ: Լուծը դադարեցնելու նպատակով ուտում են ծեծած շիբով խառնած քամած մածուն: Որոշ շրջաններում այս խառնուրդը, կտորի վրա քսած, կապում են փորին՝ օրական երեք-չորս անգամ փոխելով:
Ժողովրդի համոզմամբ՝ մածուն ու տելը իջեց նում է արյան ճնշումը:
*Ծծմբի փոշի խառնած գոմեշի մածուն կերել են քոսը բուժելու նպատակով:
Մերան խմեցնելով՝ բուժել են վաղ գարնանն արածելուց հետո փորն ուռած կովերին
Մածուն (կամ «ջրխնած»՝ ջրով խառնած մա ծուն) ուտում են նաեւ օձի, թունավոր միջատ ների խայթոցներից հետո՝ թույնը օրգանիզմից փսխելու միջոցով դուրս բերելու նպատակով: *Օձի կծած տեղը ածելիով կտրում են, թույնը ծծում, վերքը մածնով լվանում: Մածուն են քսում նաեւ մեղվի խայթածի վրա: Այրվածքը բուժում են վերքին մածուն քսելով կամ քամած մածուն քսած կտոր դնելով, որը ոչ մի այն հո վացնում, այլեւ փափուկ է պա հում վերքը:
*Թարախային որոշ վերքեր նույնպես բուժել են մածնով լվանալով. մածնին վերագրվել է նույն հատկությունը, ինչ տխտակուռ խոտին:
*Մածնով ու ալյուրով շաղախի վրա յուղ են քսել, դրել մատին՝ մատնա շունչը բուժելու նպատակով:
*Տենդի ժամանակ քամած մածուն (կամ սխտոր-մա ծուն) են քսում մարմնին:
*Կովի մածունին ծեծած սոխ խառնելով եւ ցա վող հոդերին քսելով՝ բու ժել են հոդացավը:
*Կապույտ քար (պղնձար ջասպ) խառնած կո վի թթու մածունի գոլորշիով բուժել են թութքը՝ բաց նստատեղով նստելով քուղի վրա, որի մեջ նախապես շիկացրած աղյուս են դրել, հետո լցրել մածունը:
*Ամփոփում. բուժիչ նպատակով գործածել են նաեւ լոռը, դալը (խիժը), պանիրը, պանրի շի ճուկը (շմաթ) եւ այլ կաթնամթերք: Այսպիսով, կաթը եւ կաթնամթերքը լայնորեն գործած վել եւ այսօր էլ գործածվում են հայ ժողովրդական բժշկության մեջ՝ նախ եւ առաջ կանխարգելիչ, ապա նաեւ բուժիչ, անգամ՝ ախտորոշիչ նպատակով:
*Արժեւորելով ազգագրական գրականության մեջ առկա նյութերը, որոնք վերաբերում են կաթի եւ կաթնամթեքի՝ որպես բուժամիջոց օգտագործելուն, նշենք, որ դրանց մեծ մասը, ձեւավորված եւ մշակված լինելով ժողովրդի բազմադարյան փորձի ու պրպտումների արդյունքում, հիմնավորվում են նաեւ ար հեստավարժ բժշկությամբ: Մեր կարծիքով՝ դրանց մի մասին պետք է մոտենալ վերապա հումով, քանի որ ժամանակի ընթացքում աղա վաղվելով՝ մեզ են հասել թերի, ոչ-ամբողջա կան նկարագրով, եւ դրանց կիրառումն կարող է վնասակար լինել:

