ԻՆՉՊԵՍ ԲՈՒԺԵԼ ՍՐՏԻ ԱՌԻԹՄԻԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Ավելորդ քաշ ունեցող մարդիկ, ովքեր անտեսում են ֆիզիկական ակտիվությունն և երկար ժամանակ նստում են աշխատավայրում, ենթակա են առիթմիայի զարգացման: Առիթմիան կարող է առաջանալ նաև ալկոհոլի, կոֆեինի, ճարպային, աղի և կծու մթերքների չարաշահումից։
Նրանք, ովքեր մշտական սթրես և ցնցումներ են ապրում, նույնպես ենթակա են առիթմիայի զարգացման:
Առիթմիայով մարդը հստակ զգում է սրտի բաբախյունը, ռիթմի ընդհատումները։ Պատահում է, որ սիրտը ուժեղ բաբախում է, իսկ հետո ռիթմը դադարում է։
Առիթմիան բաժանվում է բրադիկարդիայի՝ երբ նյարդային ցնցումների դեպքում զարկերը նվազում են րոպեում մինչև 40, տախիկարդիա՝ 150 զարկ՝ վահանաձև գեղձի կամ նյարդային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում։
Առկա է նաև նախասրտերի ֆիբրիլյացիա, երբ ռիթմը տատանվում է րոպեում 50-ից 400 կծկում: Դրան ենթակա են դիաբետիկները և ուժեղ դեղամիջոցներ ընդունող մարդիկ: Պարոքսիզմալ տախիկարդիայով սրտի բաբախյունը մեծապես ավելանում է` րոպեում մինչև 200 կծկում:
Սրտի ցանկացած խնդրի դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Այնուամենայնիվ, հնարավոր է ավելի արագ կանոնավորել սրտի աշխատանքը՝ համատեղելով ավանդական բժշկությունն ու ժողովրդական միջոցները։ Ցանկալի է՝ դրանց օգտագործումը համաձայնեցնել ձեր բժշկի հետ:
Առիթմիայի դեմ ժողովրդական միջոցներ
Առիթմիան կանխելու համար հարկավոր է հաճախակի մասուրի թուրմ, թեյ, մասրապուր օգտագործել։ Թուրմի վրա ավելացրեք մեղր և խմեք կես թեյի բաժակ օրը երկու անգամ՝ ուտելուց առաջ։
/Ալոճը պետք է անպակաս լինի սննդակարգից։ Ամեն օր ալոճ կերեք, խմեք ալոճի թուրմ։ Այաղա բդրատոմսը արդյունավետ է նախասրտերի ֆիբրիլյացիայի դեպքում:
Ճաշերի մեջ պարտադիր օգտագործեք կիտրոնի հյութ։
/ Առիթմիայի դեպքում կօգնի նաև կատվախորի (վալերիանկա) եփած արմատը՝ 2 ճաշի գդալի չափով։ Արմատը եփում են 100 միլիլիտր ջրի մեջ, թրմում 15 րոպե և խմում օրը երեք անգամ՝ ուտելուց առաջ։
/Ալոճենի հատապտուղների հիման վրա կարող եք ալկոհոլային թուրմ պատրաստել. 10 գրամ չոր հատապտուղը լցնել 100 միլիլիտր օղու հետ և թրմում 10 օր։ Խմել օրական 10 կաթիլ՝ ջրով նոսրացնելով։
/ Կարելի է 2 թեյի գդալ կալենդուլայի ծաղիկներ եփել, թրմել մոտ մեկ ժամ, ապա քամել և խմել կես բաժակ՝ օրը երեք անգամ ուտելուց առաջ։
/Առիթմիայի դեպքում լավ է օգտագործել չոր մրգերի խառնուրդ. 200-ական գրամ ծիրանի չիրը, չամիչն ու ընկույզը խառնել իրար, դարձնել համասեռ զանգված, ավելացնել մեկ բաժակ կիտրոնի հյութի և 5 ճաշի գդալ մեղրի հետ։ Խառնուրդը ընդունում են նախաճաշից անմիջապես հետո՝ 2 ճաշի գդալ։ Բուժման կուրսը մեկ ամիս է։