ԾՈՎԻ ԱՂԸ ԿԱՆԽՈՒՄ Է ՕՍՏԵՈՊՈՐՈԶԸ, ԴԻԱԲԵՏԸ, ԱՄՐԱՑՆՈՒՄ ԻՄՈՒՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԿԱՆԽՈՒՄ Է ՍՏԱՄՈՔՍԻ ԱՅՐՈՑԸ

Շատերը կարծում են, որ ծովի աղը մարդկանց սեղանին է հայտնվում անմիջապես ծովի միջից, սակայն իրականում մինչ այդ այն երկար մշակում է անցնում: Հիմնականում աղի բաղադրության միջից հեռացնում են որոշ հանքանյութեր (մագնեզիում և յոդ), ավելացվում են կալիումի յոդիդ, գլյուկոզա և սպիտակեցնող նյութ: Այս գործընթացի շնորհիվ աղը դառնում է սննդի համար պիտանելի, ստանում է ավելի գրավիչ տեսք և երկարացվում է դրա պիտանելիության ժամկետը:
Նախկինում համարվում էր, որ առանց նման վերամշակման ծովի աղը չի կարելի կիրառել սննդի մեջ, սակայն ներկայում գիտնականները պարզել են, որ ծովի աղը ոչ միայն վնասակար չէ, այլև նույնիսկ օգտակար է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ծովի աղի 8 ամենազարմանալի հատկությունները:
Ինչպիսին է ծովի աղը
Ծովի աղը ստանալու համար պարզապես հարկավոր է չորացնել այդ աղը արևի ճառագայթների ներքո: Ընդ որում՝ այս աղի մեջ պահպանվում են ծովի կենդանական ու բուսական աշխարհի մասնիկներ, ինչպես նաև կերակրի աղից հեռացվող հանքանյութերը: Բացի այդ, չվերամշակված աղն այդքան սպիտակ չի լինի, քանի որ չի պարունակի գունանյութեր:
Ծովի աղ օգտագործելիս նաև հարկավոր է հաշվի առնել այն փաստը, որը ծովի աղն ավելի խոնավ է քան քարաղը, իսկ դրա համն ավելի ուժեղ է, ուստի այն ավելի աղի է:
1. Ամրապնդում է իմունային համակարգը
Ծովի աղի մեջ պարունակվող հանքանյութերն օգնում են «արթուն» պահել օրգանիզմի պաշտպանիչ ուժերը: Այն խորհուրդ է տրվում օգտագործել ամռան վերջին, որպեսզի օրգանիզմն ավելի հեշտ հաղթահարի ջերմաստիճանի տատանումները:
2. Պայքարում է դեպրեսիայի դեմ
Սթրեսը հաղթահարելու համար անհրաժեշտ հորմոններն են սերատոնինն ու մելատոնինը, սակայն դեպրեսիայի ժամանակ մարդու գլխուղեղն այդ հորմոնները բավարար քանակությամբ չի արտադրում:
Ծովի աղն օգնում է պահպանել այդ կարևոր հորմոններն անհրաժեշտ մակարդակի վրա:
3. Բարելավում է արյան շրջանառությունը
Ծովի աղը բարելավում ու հեշտացնում է արյան շրջանառությունը, իսկ արյունն, իր հերթին, հագեցնում է օրգանիզմը թթվածնով:
4. Օգնում է պայքարել ավելորդ քաշի դեմ
Ծովի աղը հիմնային նյութ է, ինչը նշանակում է, որ դրա ազդեցությունն օգնում է ստամոքսին արտադրել նյութեր, որոնք նպաստում են օրգանիզմը բոլոր վնասակար նյութերից, այդ թվում նաև ճարպերից, մաքրելուն: Այդ իսկ պատճապատճառով ծովի աղը ոչ միայն կանխում է ստամոքսի այրոցը, այլև արագացնում ու հեշտացնում է մարսողության գործընթացը:
5. Մեղմացնում է ասթմայի նոպաները
Ծովի աղը նաև հզոր հակաբորբոքային միջոց է, ուստի շատ բժիշկներ խորհուրդ են տալիս ճգնաժամային պահերին հիվանդի լեզվի տակ ծովի աղ դնել: Սակայն այս մեթոդը կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ:
6. Կանխում է օստեոպորոզն ու մեղմացնում դրա ախտանշանները
Ոսկերների բաղադրության ¼ մասը կազմում է աղը, ինչը նշանակում է, որ ոսկորների խնդիրների դեպքում սննդակարգի մեջ աղի գործածությունն ավելացնելը միայն դրական կանդրադառնա: Բացի այդ, ծովի աղի մեջ պարունակվող հանքանյութերը նույնպես շատ կարևոր ու անհրաժեշտ հավելում են ոսկորների վերականգնման համար:
7. Ազատում է սպազմներից ու ջղաձգումներից
Մկանները սնուցելու համար խորհուրդ է տրվում շատ բանան ուտել, քանի որ բանանները հարուստ են կալիումով: Ծովի աղի առավելություններից մեկն այն է, որ այն օրգանիզմի վրա ունենում է նմանատիպ ազդեցությունը: Բացի այդ, աղը նաև օգնում է օրգանիզմին ավելի հեշտ յուրացնել այլ մթերքից ստացված կալիումը:
8. Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը
Ծովի աղը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և կանխում է դրա տատանումները, ուստի այն շատ հարմար է շաքարային դիաբետով տառապողների համար և համարվում է բնական ինսուլին: