ԿԱՂԱՄԲԻ ԹԹՎԱՋՐԻ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՝ ՎԻՏԱՄԻՆ U-Ն ԿԱՆԽՈՒՄ Է ՍՏԱՄՈՔՍԻ ԵՎՏԱՍՆԵՐԿՈՒՄԱՏՆՅԱ ԱՂԻՔԻ ԽՈՑԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՈՒՄԸ

-Կաղամբը թթվում է կաթնաթթվային մանրէների միջոցով, որոնք կատարում են բնական պրեբիոտիկների դեր: Թթու կաղամբը վիտամինների պահեստ է։ Թթու կաղամբի հյութը ևս շատ օգտակար է,- գրում են գիտնականները:
Կաղամբը հարուստ է վիտամին C - ով, K-ով, որը բարելավում է արյան մակարդելիությունը: Նրա մեջ պարունակող B12-ն ապահովում է նյարդային համակարգի առողջությունը։ Պարունակում է առողջության համար անհրաժեշտ գրեթե բոլոր վիտամինները (պրովիտամին A, С, В1, В2, В3, В6, К, U վիտամիններ): Վիտամին U-ն կանխում է ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության առաջացումը: Թթու կաղամբ հարուստ է բետա-կարոտինով։ Պարունակում է նատրիում, կալիում, մագնեզիում և կալցիում: Մթերքում պարունակվող կաթնաթթուն օգտակար է աղիներին։
Կաղամբը թթվում է կաթնաթթվային մանրէների միջոցով, որոնք կատարում են բնական պրեբիոտիկների դեր: Դրանք ամրապնդում են իմունային համակարգը և բարելավում մարսողությունը։
Թթու կաղամբն ու դրա հյութը պայքարում են փորկապության դեմ։ Սակայն, կարևոր է պահել չափն ու չչարաշահել թթվի ջրի կիրառումը։ Մեկ օրվա մեջ մեկ փոքրիկ բաժակից ավելի թթվաջուր չխմել։
Կաղամբի թթուն օգտակար է ոչ միայն խումհարի ժամանակ, այլև թուլության, մրսածության, մարսողական համակարգի հիվանդությունների դեպքում: Օգտագործում են բշտիկների առկայության դեպքում. գոլորշիով փափկեցնել մաշկը, թթու կաղամբը դնել մաշկին, ծածկել անձեռոցիկով ու պահել 30 րոպե: Մեծ քանակի վիտամին C-ն օգնում է ամրապնդել իմունային համակարգը, կանխում է բջիջների ու հյուսվածքների ծերացումը: Կաղամբի թթուն հարուստ է յոդով ու կաթնաթթվով, որն օգնում հաղթահարել աղիքային ցուպիկն ու այլ վնասակար բակտերիաները: Ապացուցվել է, որ այս հրաշալի մթերքի շնորհիվ կարելի է արյան մեջ իջեցնել խոլեսթերինի մակարդակը և նվազեցնել ուռուցքների առաջացման հավանականությունը:
Կաղամբի թթվի աղաջուրն օժտված է օրգանիզմը մաքրելու հատկությամբ և նպաստում է արագ նիհարելուն: Այն պարունակում է մեծ քանակի տարտրոնաթթու, որը կանխում է ճարպաշերտերի կուտակումը: Այս «ըմպելիքը» նաև օգնում է հղիներին հաղթահարել տոքսիկոզը:
Թա՞րմ կաղամբ, թե՞ թթու կաղամբ. ո՞րն է ավելի օգտակար
Չնայած, որ վերամշակում անցած մթերքը սովորաբար կորցնում է իր օգտակար հատկությունները, թթու կաղամբը ավելի օգտակար է, քանի որ թթվեցման ընթացքում թարմ կաղամբը հարստանում է նոր օգտակար նյութերով ու վիտամիններով, որոնք հետագայում պահպանվում են մոտ 10 ամիս:
Կաղամբը թթվեցնելիս պարտադիր չէ այն մանր կտրատել, քանի որ որքան խոշոր լինի կաղամբը, այնքան ավելի օգտակար կլինի և ավելի շատ օգտակար վիտամիններ ու միկրոտարրեր կպահպանի:
Կաղամբի թթվի վնասակար հատկությունները
Զգուշացում. որոշ հիվանդությունների դեպքում կաղամբաթթուն կարող է վնաս լինել, քանի որ պարունակում է մեծ քանակի օրգանական թթուներ: Հակացուցված է ենթաստամոքսային և վահանաձև գեղձերի հիվանդությունների, արյան գերճնշման, լեղապարկում քարերի առկայության և երիկամային անբավարարության դեպքում: Հարկավոր է զգուշանալ նաև գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության դեպքում:
Ամեն դեպքում, եթե կաղամբի թթու ուտելու ցանկությունը շատ մեծ է, ապա օգտագործելուց առաջ հարկավոր է այն լավ լվանալ, մաքրել աղաջուրը կամ նախապես թթվեցնել հնարավորինս քիչ քանակությամբ աղով: