«ՎԵՐՔԻ ՎՐԱ ԱՂ ՑԱՆԻՐ» ԸՍՏ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ «ՋԵՐՄԱՆՑ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ» ԳՐՔԻ

*Եթե աղը խառնեք քացախի և մեղրի հետ, այն կօգնի կարիճի, օձի, մեղվի խայթոցի դեպքում:
*Եթե աղը խառնեք քացախի հետ և ողողեք բերանը, կդադարի արնահոսությունը:
*Եթե ատամը քաշելուց հետո արյունը չի դադարում, ապա խոռոչում թող աղ դնեն:
*Բոված աղը կօգնի վերքերի դեպքում:
*Բոված աղը դրեք վերքի վրա. աղը վերքը մանրազերծում է եւ օգնում արագ ապաքինվել:
*Եթե ավազը տաքացնեք, լցնեք շորի մեջ, փաթափեք, դնեք ցավող տեղի վրա, ցավը կանցնի:
*Անգինայի, գրիպի, կորոնայի դեպքում կոկորդը ողողեք աղաջրով (մեկ թեյի, ոչ լիքը, աղը լցրեք 200 մլ եռացրած-գոլացրած ջրի մեջ)։
*Քերծվածքը, վերքն անմիջապես լվացեք ջրով եւ վրան աղ լցրեք. Ճիշտ է՝ սկզբում մրմռոց կլինի, բայց այն կանցնի եւ վերքը կլավանա։ Կատարել 4-5 անգամ։
*Հոդերի ցավի դեպքում հնարավորություն ստեղծեք եւ այցելեք աղի լիճ կամ աղի ծով։
Շատ կարեւոր է իմանալ. աղաջրով թրջոց-կոմպրես ՉՊԵՏՔ Է ԴՆԵԼ։ Թանզիֆը թրջել աղաջրի մեջ, դնել վերքի վրա, թողնել, որ ինքնուրույն չորանա։ Հանել, դնել նորը կամ լավ լվանալ, որպեսզի թանզիֆի վրա հավաքված մանրէները ոչնչանան։ Աղաջուրը մտնում է հյուսվածքի բջջի մեջ, ներքաշում մանրէն, հանում եւ շպրտում օդ։ Իսկ, եթե թրջոց-կոմպրես դնեք, աղաջուրը չի կարող մանրէն «շպրտել» օդ, այն կմնա վերքի մեջ եւ վերքը չի լավանա։