ԿԱԹՆԱՄԹԵՐՔԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հայոց մեջ ավանդաբար կաթը համարվել է, նախ եւ առաջ, հիվանդություններ կանխարգելող միջոց, առողջ ապրելակերպի գրավական: Հայ ժողովրդական բուժամիջոցների մեջ ուրույն տեղ ունեն կաթն ու կաթնամթերքը: Կովի, գոմեշի, այծի հում կամ եռացրած անքաշ կաթը, կաթով պատրաստած կերակուրները, կաթնամթերքը (սեր, կարագ, մածուն եւն) հղիների, ծննդկանների, երեխաների եւ ծերերի սննդի հիական բաղադրիչն էին՝ ունենալով կենարար, կազդուրիչ, բուժող հատկություն:

*Որպես դյուրամարս եւ ուժերը վերականգնող սնունդ՝ կաթնամթերքը կազմել է տարբեր հիվանդություններից, հատկապես թոքախտից հյուծված մարդկանց սննդակարգի հիական մասը: *Նորածիններին կերակրում էին այծի, կովի կամ ոչխարի կաթով:

*Վասպուրականում գերադասելի էր ոչխարի կաթը, որին ավելի շատ ջուր էին ավելացնում եւ քաղցրացնում:

*Արհեստական կերերի այսօրվա առատության պայմաններում անգամ, ելնելով նաեւ դրանց թանկությունից՝ շատերը, հատկապես գյուղական բնակավայրերում, նորածիններին կերակրում են կովի կամ այծի կաթով՝ երբեմն նույնիսկ ջուր չխառնելով:

Ժողավրդական բժշկության բնագավառում կաթն ունի կիրառության բազմակի ձեւեր.

*կաթով լվացել են վերքերը, քսուքներ, թրջոցների եփուկներ եւ այլ բուժամիջոցներ պատրաստել: *Կաթը հայոց մեջ գործածվել է առավելապես մրսածության, հազի, դողի, շնչառական օրգանների տարբեր հիվանդությունների դեպքում: *Ընդունված էր խմել կովի նոր կթած հում կամ եռացրած կաթ, հաճախ՝ անոթի:

*Որպես ներքին օգտագործման դեղամիջոց՝ գործածվում է ոչ միայն զուտ կաթը, այլեւ բուսական, կենդանական, հանքային տարբեր նյութերի (օր.՝ սամիթի ծեծած սերմ, պղպեղ, իշու կաթնուկ բույսի քամուք, ձվի դեղնուց, այծի ճրագու, կերակրի սոդա եւն) եւ կաթի խառնուրդ-ըմպելիքը, ինչպես նաեւ որոշ մթերքների կաթով եփուկը:

*Հարբուխը կամ հազը բուժելու համար կերել են կաթով եփած ունաբ, թուզ (ավելացնելով մի քիչ սառը շաքար), սերկեւ իլի կորիզ, ծիծակ:

*Որոշ մարդիկ կաթը չեն մարսում. այս երեւույթը բժիշկները պայմանավորում են օրգանիզմում որոշակի ֆերմենտի բացակայությամբ կամ առկայության սակավությամբ, ինչը բնորոշ է հատկապես ծերերին։

*Ելնելով կաթի առավելապես դյուրամարս լինելու հատկությունից՝ Մխիթար Հերացին կաթ է նշանակել ջերմող հիվանդին։

Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ բուժական պրակտիկայում այսօր ընդունված չէ կաթ տալ ջերմողին, թեեւ ցավ կոչվող ոգիների մասին ավանդազրույցը հակառակն է վկայում (Ցավերից մեկի՝ Ջերմի սպառնալիքները չեն վախեցնում հովվին, որովհետեւ նա գիտի «ատոր դեղը. §Կկթեմ օչխրին կաթը, կդնեմ գիշերը աստղը, առավոտ խմեմ սաղնամ կը»¦) [հմմտ. Լալայան Ժողովրդի պատկերացմամբ՝ սեւ ոչխարի կաթը յուղոտ է եւ լավ որակի, որովհետեւ սեւը արեւի ճառագայթներն ավելի շատ է կլանում: Ամենատարածված բուժամիջոցը՝ մեղր խառնած կաթն էր:

*Հայոց որոշ գավառներում ձիու կամ ավանակի կաթը գործածվել է միայն կապույտ հազի դեպքում: Սյունիքում ավանակի կաթ խորհուրդ էին տալիս խմել թոքախտով հիվանդներին, Լոռիում՝ երբ թոքախտով հիվանդը հազալիս արյուն էր նկատում:

*Տաք կաթ են խմել կտրված ձայնը վերականգնելու համար:

*Բորբոքված կոկորդի ցավը բուժել են կաթի գոլորշիով՝ բաց բերանը պահելով եռացրած կաթով լցրած պուլիկի վրա:

*Կաթի շոգիով բուժել են նաեւ հոդացավը (կաթսայի մեջ շիկացրած երկաթ գցելով), ինչպես նաեւ աչքերի բբերի վրա առաջացած սպիտակությունը:

*Կաթ են խմել սննդային թունավորուերի, օձի կծածի դեպքում:

*Կաթը գործածել են  նաեւ ախտորոշիչ նպատակով: Թույնը մարից ներս անցած կամ չանցած լինելը Սասունում որոշում էին օձից խայթվածին կաթ խմեցնելով. եթե փսխեր՝ ուրեմն թույնը հասել էր մարի ներսը, եւ մահն անխուսափելի էր, իսկ եթե չփսխեր՝ նշան էր, որ վարակը մարին դեռ չի անցել: *Պատմազգագրական որոշ շրջաններում այծի կամ գոմեշի հում կաթ (երբեմն ավելուկի սերմ խառնած) խմել են փորկապության, որոշ շրջաններում՝ լուծի դեմ:

*Գոմեշի թարմ կաթ են անոթի խմել նաեւ ստամոքսի կատարը բուժելու նպատակով:

* Յուղով եւ շաքարով համեմված կաթի եփուկով բուժել են գլխացավը:

*Սակավարյունությունից առաջացած գլխացավի դեպքում՝ բժիշկները եւս խորհուրդ են տվել վաղ առավոտյան դեռ անկողնում մեկ բաժակ թարմ կաթ խմել:

*Կաթով պատրաստել են նաեւ կատաղությունը բուժող դեղամիջոց. Ջավախքում չորացրած ձիթուկ ճիճվի փոշուց մի քիչ լցրել են կաթի մեջ եւ խմեցրել հիվանդին: Կաթով լվացել են օձի, թունավոր միջատների խայթած տեղը, §որդնոտած¦ ականջը:

*Մատնաշունչը բուժել են հիվանդ մատը, մինչեւ մաշկը այրվածքի աստիճանի հասցնելը, եռացող կաթի մեջ մտցնել-հանելով:

*Միզակապությունը բուժել են՝ սեռական անդամը գոլ կաթի մեջ դնելով, հաճախամիզության դեպքում՝

*Ըստ §Գագիկ Հեթումեան բժշկարանի¦՝ շաքարախտով հիվանդը պետք է սնվի կովի կաթով՝ դալար գինձ կոտրած

*Կաթն ու կտավատը եռացրել են եւ հիվանդին նստեցրել վրան:

*Լնդերի հիվանդության դեպքում եղեւնու խեժը խառնել են կաթին եւ ողողումներ արել: *Անպտղությունը բուժելու նպատակով՝ կաթով լոգանք են ընդունել:

*Կիրառվել են նաեւ կաթի եփուկներով թրջոցներ: *Ցավող կոկորդին կապել են կաթի մեջ թաթախած հացի միջուկ, կաթով եփած կտավատ, փիփերթ, հաց ու պանիր բույսը:

*Կտավատով եփուկի թրջոցը գործածել են ականջացավի, փորացավի դեպքում:

* Կաթի եւ շիբի շաղախով թրջոցը դրել են ցավող կողքի, կրով ու կաթով պատրաստած թրջոցը՝ ցավող հոդերի վրա:

*Մազերը երկարելու համար յավշանի (օշինդր) բույսը կաթով եփել, քսել են մազերին եւ մի օր հետո լվացել:

*Կաթով պատրաստել են կոտրած ոսկորը կպցնելու հատկությամբ օժտված յախու, վերքեր հասունացնող, բուժող զանազան սպեղանիներ: *Գլխի պատռվածքի վերքը բուժել են՝ կաթի եւ շիբի, կաթի եւ օճառի եփուկը վերքին դնելով:

*Շան կծածի վերքին դրել են կանեփի սերմով կամ շիբով ու շաքարով կաթի եփուկ՝ կտորի վրա քսած: *Կրծքի, մարի ցրտահարված մասերի եւ այլ այտուցները իջեցնելու, մատնաշունչը եւ մոծուկը հասունացնելու, ծակելու նպատակով պատրաստել են մածուցիկ բուժամիջոցներ՝ կաթի մեջ եփելով դդումի միջուկ, փիփերթ, ավելուկ, եզան լեզու, եզան լեզվի սերմեր, ծեծած կտավատ, տզկանեփի (գերչակ) ծեծած սերմ, գլուխ սոխ եւն: *Այտուցն իջեցնելու նպատակով գործածել են շաղված կաթի եւ քացախի խառնուրդից ստացած մածուցիկ դեղամիջոցը կամ ծեծած կտավատի կաթով շաղախը՝ թխված:

*Հավանաբար նկատի ունենալով կաթի կազդուրիչ հատկությունը՝ ժողովրդի մեջ ընդունված էր կաթ խմել նաեւ սրտի ցավի դեպքում:

*Բազմադարյան փորձի արդյունքում մարդիկ եկել են այն եզրակացության, որ չնայած բուժիչ հատկությանը՝ կաթնեղենը հակացուցված է որոշ հիվանդությունների, օր.՝ թութքի դեպքում: Ըստ մեր դաշտային դիտարկուերի՝ ժողովրդի պատկերացմամբ՝ հակացուցված է կաթի եւ որոշ մթերքների (օր.՝ ձկան) զուգահեռ գործածությունը: Կաթի գործածության հետ կապված որոշ արգելքներ կան հակաբիոտիկ դեղեր ընդունողների համար։

 

ԸՍՏ՝ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ  §ՀԱՅՈՑ ՄԵՋ ԿԱԹԸ  ՈՐՊԵՍ ԲՈՒԺԱՄԻՋՈՑ¦

ԳՐՔԻ, ԵՊՀ