Կապ Մեզ Հետ

 Սիրելի՛ ընթերցող:

 Դեռեւս հնագույն ժամանակներից մարդն ապրելով բնության հետ ներդաշնակ, ուսումնասիրելով իմաստուն բնությանը, հասկացել եւ վերցրել է նրա շնորհած պարգեւը՝ ծաղկից, բույսի արմատից, կեղեւից, կենդանու յուղից եւ էլի շատ-շատ միջոցներից եւ պատրաստել է դեղատոմսեր՝ դրանց շնորհիվ մարդկային կյանքը դարձրել երկարատեւ, ամենակարեւորը՝ դրանք օգտագործել առողջ ապրելու նպատակով։

Այդ դեղատոմսերից որոշները մնացել են մեր մամիկների գզրոցներում, փոխանցվել սերնդեսերունդ եւ հասել է մեզ։

Այսօր գիտության բնագավառում շարունակում են  ուսումնասիրել, հետազոտել բնությունը, վերցնել բնության պարգեւածը, բույսերից, կենդանիներից ստեղծում նորանոր դեղատոմսեր՝  կյանքն ավելի հեշտ դարձնելու եւ առողջ ապրելու համար։

Սիրելի՛ ընթերցող, «Բուժիչ նամակների» թերթի հիմքի վրա ստեղծված «Բուժիչ դեղատոմսեր» էլեկտրոնային-կայք էջում դուք կարող եք կարդալ աշխարհի ժողովուրդների կողմից ստեղծված, նաեւ՝ հայկական ժողովրդական դեղատոմսերի մասին։

Դուք կարող եք նաեւ էլեկտրոնային փոստով մեզ ուղարկել ձեր իմացած ժողովրդական դեղատոմսերը, չէ՞որ կան մարդիկ, որոնց հենց հենց Ձեր իմացած դեղատոմսն է հարկավոր։ Մենք դրանք սիրով կխմբագրենք եւ կտեղադրենք մեր էլեկտրոնային կայքում։

Ո՛ղջ լերուք։

 Էլ. փոստ [email protected]     Հեռ. 093 871 461

Խոսիր մեզ հետ