ԸՆԿՈՒՅԶԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՍԻՐՏ- ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ,  ՈՍԿՐԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ

ԸՆԿՈՒՅԶԻ  ԿԱՆՈՆԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՍԻՐՏ- ԱՆՈԹԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ,  ՈՍԿՐԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ

Ընկույզի օգտակարությունն առողջության համար անվիճելի է: Առողջ ճարպերի, սպիտակուցների, բջջանյութի, վիտամինների և հանքային նյութերի պարունակությունը ընկույզը դարձնում են համեղ և բնական միջոց մի շարք հիվանդությունների դեպքում: Ընկույզը հանդիսանում է ալֆա լինոլինային թթվի արժեքավոր աղբյուր: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ այս ճարպաթթվի կանոնավոր օգտագործումը նպաստում է սիրտ- անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցմանը և ոսկրային հյուսվածքի ամրապնդմանը: Ընդամենը 1/4 բաժակ ընկույզը ապահովում է այդ ճարպաթթվի օրական նորման: Ընկույզը սպորտսմենների լավագույն ընկերն է: Նրանում պարունակվում է արգինին ամինոթթուն, որը առաջացնում է արյունատար անոթների լայնացում՝ դրանով լավացնելով արյան հոսքը դեպի մկաններ: Ամենից շատ ընկույզը պարունակում է վիտամին E, որը օգնում է կանանց պահպանել մաշկի, մազերի, եղունգների գեղեցկությունը, իսկ տղամարդկանց պաշտպանում է շագանակագեղձի ուռուցքից: Գիտնականները հաստատել են, որ շնորհիվ մեծ քանակության կենսաբանական ակտիվ նյութերի և լեցիտինի, ընկույզը լավ ամրացնում է հիշողությունը, հանում է նյարդային լարվածությունը և ակտիվացնում ուղեղի աշխատանքը:

Ընկույզը օգտակար է նաև վահանաձև գեղձի համար: Յոդի մեծ քանակի պարունակության շնորհիվ ընկույզի կանոնավոր օգտագործումը լավ կանխարգելիչ միջոց է հիվանդությունների համար: Ընկույզի յուղը շատ հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամին E-ով, պղնձով: Այն կիրառում են արտաքին օգտագործման համար մաշկի հիվանդությունների դեպքում, նաև խոհարարական նպատակներով: Այն լայն կիրառում ունի նաև կոսմետոլոգիայում, լավ խոնավեցնում է մաշկը և դարձնում այն ավելի թավշյա:

Հանքանյութերից պարունակում է պղինձ, մանգան, ֆոսֆոր, մագնեզիում, որոնք օգնում են բարելավել սրտի առողջությունը, ձևավորել և պահպանել առողջ հյուսվածքներ և պաշտպանվել սրտային հիվանդություններից։