ՓՍՈՐԻԱԶԸ ԲՈՒԺՎՈ՞ՒՄ է

Ներկա դրությամբ առանձնացվում է, ավելի քան, 3000 տեսակի մաշկային հիվանդություն: Փսորիազը հանդիսանում է առավել հաճախ հանդիպող մաշկային հիվանդություններից մեկը:
Տարբեր հաշվարկների համաձայն՝ երկրագնդի բնակչության 2-5% -ը տառապում է այս հիվանդությամբ: Այս հիվանդության աճի տեմպերն ու հիվանդների քանակի աճը, ինչպես նաև ոչ արդյունավետ բուժման մեթոդների առկայությունը թույլ է տալիս այս հիվանդությունը դասել «քաղաքակրթության հիվանդությունների» շարքին:
Կյանքի ընթացքում փսորիազով հիվանդանալու հավանականությունը կազմում է 2.2%: Չնայած նրան, որ վերջին շրջանում փսորիազի թերապիայի համար առաջարկվող տարբեր տեսակի դեղամիջոցներն ու մեթոդները, ինչպես նաև իրականացվող բուժումը բազմազան են, նրանք գրեթե երբեք չեն տալիս լիարժեք արդյունք կամ հիվանդության երկարատև դադար( 5 տարուց ավել): Այդ կերպ ստացվում է փսորիազի խնդիրը առայժմ մնում է անհաղթահարելի:
Այսօր բժիշկները այդ մաշկախտը դիտարկում են որպես համակարգային հիվանդություն, հաշվի առնելով նրա կապը ներքին օրգանների, նյութափոխանակության, ու նյարդային համակարգի վիճակի պաթալոգիայի հետ:
20-րդ դարում այդ խնդրի ուսումնասիրությունը մեծ արձագանք ստացավ: Միայն վերջին տասնամյակում հրատարակվել են այս թեմայի վերաբերյալ 10000-ից ավելի աշխատություններ:
Սակայն մինչ օրս վարկածներից կամ տեսություններից և ոչ մեկը չի բացահայտել լիովին հիվանդության էությունը, իսկ կանխարգելման ու թերապիայի խնդիրները դերմատոլոգ-մաշկաբանների համար շարունակում են 100 տարի առաջվա նման մնալ անլուծելի խնդիր:
Այս հիվանդության բուժման մեթոդների ցանկացած դասակարգում բավականին պայմանական է, սակայն անվերապահորեն ճիշտ է համարվում նրանց ուղղվածությունը, բուժումը իրականացնել ոչ թե գործոնի հիպոթետիկ պատճառի դեմ, այլ ընդդեմ պաթոլոգիայի զարգացման՝ ճանաչված ընդհանուր ու տեղային մեխանիզմների դեմ:
Ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում էին, որ հայտնաբերվել են մեթոդներ, որոնք օգնում են հաղթահարել այդ խնդիրը, սակայն ժամանակը ցույց էր տալիս, որ այդ մեթոդները արդյունավետ չեն, իսկ հիվանդությունը, նշված մեթոդով բուժվող հիվանդների մոտ, որոշ ժամանակ հետո շարունակում էր կրկին գլուխ բարձրացնել:
Որոշ հիվանդներ հուսահատությունից ելնելով հաճախակի օգտագործում են միանգամից մի քանի դեղամիջոցներ ու բուժաման մեթոդներ, որ հակացուցված է, քանի որ դա կարող է հանգեցնել առողջական վիճակի վատացման:
Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել միայն փորձարկված արդունավետ մեթոդները, որոնք հիմնված կլինեն մեծ քանակությամբ փորձարկումների վրա:
Ներկայումս գոյություն ունեն մի շարք թանկարժեք հակափսորիատիկ դեղամիջոցներ, որոնք հարուստ են մի շարք կողմնակի ազդեցություններով ու ընդամենը ժամանակավոր արդյունք են ապահովում և հիվանդի մոտ շատ արագ զարգանում է դեղամիջոցների նկատմամբ իմունիտետ:
Փսորիազը չի վարակում
Փսորիազի մեկ այլ անվանումն է թեփատու որքին: Նորմալ առողջ վիճակում մաշկի վրայից էպիթելի շերտն աննկատ է պոկվում, իսկ փսորիազի դեպքում ախտահարված բջիջները սկսում են բազմանալ նորմայից 10 անգամ ավելի արագ: Նման ձգտումը հանգեցնում է նրան, որ հին շերտը չի հասցնում քայքայվել ու կուտակվում է ՝ վերածվելով արծաթասպիտակավուն գույնի հանգույցների(վահանիկների): Փորձելով ազատվել հանգույցներից, օրգանիզմը սկսում է աշխատեցնել պաշտպանական մեխանիզմը՝ մաշկի վնասված հատվածները սկսում են ակտիվ կերպով թեփոտվել, երբեմն առաջանում է նաև քոր:
Վահանիկները հիմնականում առաջանում են արմունկների ու ծնկների վրա: Հաճախակի այն առաջանում է նաև դեմքի ու գլխի մաշկի վրա: Ախտահարված հատվածներից սկսում են թափվել բավականին մեծ թեփի կտրոներ: Հիվանդությունը առավել ակտիվ արտահայտվում է մաշկի վրա: Առավել ծանր դեպքերում ախտահարվում են նաև եղունգները, եղունգների վրա հայտնվում են երկայնական կամ լայնակի ակոսներ, եղնգային թաղանթի վրա հայտնվում են դեղնաշագանակագույն գունակներ: 5-8% դեպքերում ախտահարվում են հոդերը: Եթե հիվանդությունը ախտահարում է ծնկի հոդերը կամ ոտնաթաթերի մանր հոդերը, այդ դեպքում քայլելը դառմում է ցավոտ:
Արտաքուստ ռևմադոիտ արթրիտ հիշեցնող փսորիատիկ արթրիտը, հանդիսանում է այդ հիվանդության ծանր ձևը և միշտ չէ որ արտահայտվում է մաշկաբորբով:
Առավել ծանր տեսակներն են աջ-ներբանային փսորիզը: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ հատվածները գրեթե միշտ շփվում են կոշիկի, իրերի, ջրի հետ և նրանց բուժումը երկաարաձգվում է: Հազվադեպ հանդիպում է տենդով, թուլությամբ ու սարսուռով ուղեկցվող փսորիազ:
Տարբեր երկրների գիտնկանների կողմից իրականացվել են մի շարք հետազոտություններ, սակայն և ոչ մի տեսություն մինչ օրս չի որակավորվում, որպես թեփատու որքիննի ունիվերսալ բացատրությունը:
Ներկայումս հայտնի է, որ ժառանգական գործոնը մեծ կապ ունի: Եթե ծնողներից մեկը տառապում է փսորիազով, ապա երեխայի մոտ հիվանդության արտահայտման հավանակությունը կազմում է 4%, իսկ եթե այն առկա է 2 ծնողների մոտ` ապա 41%: Իհարկե փսորիազի նկատմաբ հակվածությունը միշտ չէ որ վերածվում է հիվանդության: Խթանող մեխանիզմը հանդիսանում են ստրեպտոկոկ ինֆեկցաները(անգինա), սթրեսն ու մի շարք այլ գործոնները:
Նյարդային ցնցումները հանդիսանում այն հիմնական պատճառներից մեկը, որ վերջին շրջանում փսորիազնով հիվանդների քանակությունը աճում է: Խթանող հանգամանք կարող է լինել շաքարային դիաբետը, ճարպակալումը, իմունիտետի նվազումն ու լյարդի աշխատանքի խանգարումը: Հիվանդության սրման պատճառ կարող է դառնալ ցանկացած մանրունք: Հիվանդությունը առաջանում է հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր հակված են նրան:
Վահանիկները հիմնականում առաջանում են մարմնի այն հատվածներում, որտեղ որևէ իրով ճնշում է գործադրվում, օրինակ, գլխի վրա՝ գլխարկ կրելու արդյունքում, մարմնի վրա՝ հագուստի հետևանքով և այլն: Այն հիմնականում սրվում է մարդկանց մոտ հետևյալ տարիքներում՝ 13-25 և 50-60 : Այն շրջապատի համար վտանգավոր չէ, քանի որ վարակիչ չէ:
Բուժումը բուն հիվանդությունից շատ չպետք է ծանրացնի մարդու վիճակը
Փսորիազի բուժումը կոմպլեքս բուժում է և ընգրկում է և ներքին և արտաքին ընդունման համար դեղամիջոցներ, ինչպես նաև ֆիզոթերապևտիկ մեթոդներ: Իհարկե ոչ բոլոր դեպքերում է հնարավոր հասնել դրական արդյունքների:
Ներկայումս բուժման արդյունավետ մեթոդ է համարվում ջերմաթերապիան: Այս մեթոդը հայտնաբերվել է 70-ական թվականներին ու շարունակում է միչ օրս էլ մնալ փսորիազի տարածված տեսակների բուժման համար կիրառվող առավել հարմար մեթոդ: Այն իհարկե նախատեսված չէ բոլորի համար: Այն չի կարելի կիրառել շաքարային դիաբետի, չարորակ ու բարորակ ուռուցքների, ստամոքսի խոցերի ու լյարդի հիվանդության դեպքում:
Մեկ այլ տարբերակ է հանդիսանում լուսաբուժությունը՝ միջին երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթների օգտագործումը: Այս մեթոդի բուժիչ հատկությունները մի փոքր ցածր են, սակայն ավելի ծավալուն է նրա օգտագործման շրջանակը. երեխաների մոտ՝ զարգացող փսորիազի դեպքում, տեղային փսորիազի դեպքում :
Մաշկաբանները չեն արգելում հիվանդներին նաև օգտվել ժողովրդական միջոցներից: Օրինակ ծաղկային մեղրի, կեչու խեժից (дег¬т)պատրաստված քսուքների միջոցով բուժման մեթոդներից: Առավել ևս հայտնի են դեպքեր, երբ այդ մեթոդներն ավելի արդյունավետ ու օգտակար են եղել: Վերջին շրջանում Եվրոպայում մեծ տարածում է գտել «մագնիսպոր»-ը: Մասնագետների ու հիվանդների կարծիքով, այդ քսուքային դեղամիջոցը կայուն կերպով հեռացնում է վահանակները: Հարցման արդյունքների համաձայն, հիվանդների մոտավորապես ¼ -ի մոտ 7 տարուց ավել պահպանվում է ախտանշանների նվազումը: Հաճախակի, քսուքի օգտագործման հետևանքով, մարմնի, գլխի մազածածկ շրջանում ախտահարումը ևս անհետանում է: Նրա կողմնակի ազդեցությունները քիչ են ու մատչելի է:
Առանց ռեցիդիվների փսորիազ
Ցավոք սրտի, մարդիկ հաճախակի բախվում են փսորիազի այնպիսի դրսևորման հետ, ինչպիսին հանդիսանում է հիվանդության կրկնությունը: Սակայն դա չի նշանակում, որ բուժումը վատ է եղել և նրա ազդեցությունը շատ արագ անհետացել է: Խնդիրը կայանում է նրանում, որ հաճախակի հիվանդության ռեցիդիվը կարող են խթանել տարբեր խնդիրներ:
Բավականին մեծ դեր է կատարում նյարդահոգեկան վիճակը: 40% դեպքերում փսորիազը կրկնվում է էմոցիոնալ ցնցումներից հետո: Այդ պատճառով հարկավոր է առաջին հերթին ազատվել լարված հոգեկան վիճակից և այն էլ մասնագետի օգնությամբ:
2-րդ կարևոր գործոնը լիարժեք գիշարային հանգիստն է: Հարկավոր է քնել երեկոյան ժամը 10-ից ոչ ուշ և արթնանալ առավոտյան ժամը 6-ից ոչ շուտ: Դա առողջ մարդու նորմանն է: Փսորիազով հիվանդներին հարկավոր է ավելացնել քնի տևողությունն ու այն հասցնել 10-ից 12 ժամի:
Հայտնի է, որ փսորիազը կարող են «արթնացնել» սրտի, աղեստամոքսային տրակտի (գաստրիտ, ստամոքսի խոց, 12-մատնյա աղիքի խոց, կոլիտները), լյարդի (լեղաքարային հիվանդություններ, լեղուղիների դիսկինեզիաներ) վահանագեղձի հիվանդությունները, դիաբետը, գինեկոլոգիական բորբոքային խնդիրները: Նման դեպքերում ցանը լինում է հաստ` թեփոտ վահանիկների տեսքով:
Գոյություն ունեն փսորիազը խթանող ևս 2 վտանգավոր խմբեր ՝ ինտոքսիկացիան(արտաքին միջավայրից եկող, թունաքիմիկատների և մի շարք այլ նյութերի կողմից): Նման դեպքում կանխարգելիչ բուժումը հարկավոր է իրականացնել` հաշվի առնելով մարդու մոտ առկա նպաստող հիվանդությունները:
Հաջորդ կարևոր գործոնը լիարժեք սնունդն է, համակարգված ըստ սպիտակուցների, ածխաջրերի ու ճարպերի՝ 1 կիլգրամ մաքուր քաշի համար 7:9:1,5 գ հարաբերակցությամբ (մաքուր քաշը, դա մարմնի ընդհանուր զանգվածն է, որից հանում են կուտակված ճարպի զանգվածը):
Փսորիազի դեպքում անպայման պետք է հետևել հատուկ դիետայի, որի ժամանկ սննդակարգից պետք է հանել ոչ միայն ալկոհոլը, այլ նաև կենդանակա ճարպեր պարունակող մթերքները:
Հաճախակի հարկավոր է ընդունել վանաններ(35-40°С)` փշատերևի եփուկը հաջարդականացնելով ծովի աղով վաննայի ընդունման հետ:
Փսորիազը առավել հաճախ արտահայտվում է ոչ տաք երկրների բնակիչների մոտ, ուստի հնարավորության դեպքում լավ կլինի տարեկան 2 անգամ ընդունել արևայրուք:
Պսորիազը կարելի է բուժել նաև տնային պայմաններում
Պսորիազը հնարավոր է բուժել տնային պայմաններում` սննդի միջոցով:
Պսորիազը մաշկային հիիվանդություն է, որը հաճախակի է հանդիպում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Չնայած նրան, որ բժիշկները կարծում են, որ այդ հիվանդությունը չի բուժվում, գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք կարող են օգնել բնական ճանապարհով բարելավել հիվանդի վիճակը:
Ի՞նչ է փսորիազը
Փսորիազը մաշկային հիվանդություն է, որն առաջացնում է մաշկի բորբոքում ու չորություն, որի հետևանքով այն դառնում է կարմիր ու թեփոտվում է: Հաճախակի հիվանդության բջիջներն ախտահարում են արմունկները, ծնկները, գլխի և դեմքի մաշկը, ոտքերը, սակայն այն կարող է առաջանալ նաև մարմնի ցանկացած այլ տարածքում:
Որպես կանոն հիվանդության ախտանշաններն արտահայտվում են 15-ից մինչև 35 տարեկան հասակում: Այս հիվանդությունը կապված է իմունային համակարգի աշխատանքի խախտումների, ինչպես նաև սթրեսի, կլիմայի փոփոխության ու սննդի հետ:
Ձեզ ենք ներկայացնում այն նախադրյալները, որոնք կարող են ազդել այդ հիվանդության զարգացման վրա, ինչպես նաև այն բնական պայմաններն ու մեթոդները, որոնք կօգնեն բարելավել հիվանդության վիճակը:
Առանձնահատուկ սննդակարգ
Յուրաքանչյուր օրգանիզմ յուրօրինակ է ու ոչ բոլոր մթերքներն են միանման մարսվում օրգանիզմի կողմից: Եթե հիվանդը տառապում է այդ հիվանդությամբ, դա կարող է նաև կապված լինել օրգանիզմում տվյալ սննդային տեսակի հետ անհամատեղելիության հետ, որի մասին հիվանդը կարող է և չիմանալ: Առավել հաճախ վատ է մարսվում գլյուտենն ու լակտոզան, այդ պատճառով ցանկալի կլինի, որպեսզի հիվանդը փորձարկի իր սննդակարգն ու հասկանա թե որ մթերքներն են վատ ազդում օրգանիզմի ինքնազգացողության վրա:
Մաքրել մաշկը ներսից
Քանի որ այս հիվանդությունն ուղղակիորեն ազդում է մաշկի բջիջջների վրա, այդ դեպքում բուժման կուրսը պետք է իր մեջ ներառի բոլոր օրգանների մաքրումը, որոնք օրգանիզմից դուրս են բերում թունանյութեր:
Եթե հնարավոր լինի կարգավորել լյարդի աշխատանքը, այդ դեպքում մաշկը ծանրաբեռնված չի լինի ու կկարողանա նորմալ գործել: Այդ արդյունքին հասնելու համար հարկավոր է սննդակարգի մեջ ներառել մաքրող հյութեր ու կոկտեյլներ:
Կավով դիմակներ
Մաշկի համար ամենահնագույն արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է կավը, որը օգտակար է ինչպես առողջության, այնպես էլ գեղեցկության համար:
Պսորիազի դեպքում հնարավոր է կավե դիմակներ դնել առավել գրգռված հատվածների վրա: Որպեսզի մաշկը չչորանա, կավի հետ լավ կինի խառնել ջուր ու յոգուրտ:
Դիմակաի պատրաստման համար չի կարելի օգտագործել մետաղյա կամ պլաստմասե սպասք, միայն ապակե կամ փայտե: Դիմակը հարկավոր է թողնել այդ հատվածների վրա 20-ից 30 րոպե, որից հետո լվանալ ջրով: Նման դիմակ կարելի է դնել շաբաթը մեկ անգամ, իսկ հիվանդության սրման փուլում 2 օրը մեկ:
Քաղցրարմատով (солодки) վանաններ կամ թուրմեր
Քաղցրարմատը ևս հայտնի է, որպես կորտիզոն հորմոնի բնական աղբյուր: Նրանում առկա որոշ բաղադրիչներ կանխում են կորտիզոն հարմոնի քայքայումն ու երկարացնում են ազդեցությունը: Այն նաև բուժում է բորբոքային գործընթացները, որը և նրան դարձնում է հիանալի հակաբորբոքային միջոց` հատկապես պսերիոզի համար:
Առավել արդյունավետ ազդեցություն ունենալու համար, հարկավոր է ամեն օր քաղցրարմատի վանաններ ընդունելու հետ միասին նաև օգտագործել վերջինիս թուրմը: Սակայն հարկավոր է հիշել, որ այն մի փոքր բարձրացնում է զարկերակային ճնշումն ու այդ պատճառով հիպերտոնիայով հիվանդներին խորհուրդ է տրվում առանց բժշկի հետ նախապես խորհրդակցելու այն չնդունել:
Գազարով դիմակ
Եվս մեկ հիանալի միջոց պսորիազի դեմ: Կարելի է քերել գազարն ու այն 20 րոպեով դնել մաշկի վրա: Գազարը հարուստ է բետա-կարոտինով, այդ պատճառով այն հիանալի սնուցում է մաշկը: Կարելի է հերթով կիրառել գազարով ու կավով դիմակները:
Հարկավոր է ամեն օր ընդունել արևային լոգանք, սակայն ոչ ամենաարևոտ ժամերին: Կարելի է նաև մաշկի վրա լցնել ծովի ջուր: