ՎԱՐԴՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՊՏՂԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Վարդը կոչվում է ծաղիկների եւ բուրմունքների թագուհի։ Առաջին եթերայուղը ստացել են 10-րդ դարում, Պարսկաստանում, Ավիցեննան՝ ալքիմիական փորձերի արդյունքում։ Վարդի թերթիկի յուղն օգտագործում են ոչ միայն օծանելիքի, այլև բժշկության բնագավառում: Նախկինում արդյունահանում էին թորման միջոցով, սակայն դրանով ստացված նյութը լիովին չէր պահպանում ծաղիկների բույրը։ Այսօր այն ամենից հաճախ ստացվում է վարդի թերթիկներից՝ «սառը ճզման-enfleurage» մեթոդով, և արդյունքում պահպանվում է ծաղիկների, գրեթե ամբողջական բույրը։ Արտաքնապես այն գրեթե անգույն է, զարմանալիորեն խիտ հյուսվածքով, հեղուկ, բայց ցածր ջերմաստիճանի դեպքում խիստ խտանում է մինչև ամբողջովին կարծրանալը։ Վարդի եթերայուղը ամենահզոր աֆրոդիզիակներից է։ Այն համարվում է իդեալական համեստ և անվստահ զուգընկերների համար, ուժեղացնում է զգացմունքայնությունը:

Վարդը ծառայում է որպես երիտասարդության և սիրո խորհրդանիշ, ազատում է հոգնածությունից, կանխում է սթրեսային ռեակցիաների զարգացումը և խթանում ստեղծագործական և ինտելեկտուալ զարգացումը։ Յուղի ազդեցությունը կազդուրիչ և հանգստացնող է, արդյունավետ է նևրոտիկ խանգարումների վերացման համար: Վերականգնում է կենսառիթմերը՝ հեշտացնելով քնելը, թեթևացնում է առավոտյան քնկոտությունն ու դեպրեսիան անձրևոտ եղանակին:

Նյարդային համակարգի վրա ազդեցությունը տոնիկ է: Օգնում է զարգացնել ինքնաբավության զգացումը, նպաստում է աննկատ հաղորդակցությանը, թեթևացնում է գրգռվածությունը, հիասթափությունը և բացասական հույզերը:

Որպես աֆրոդիզիակ՝ այն արթնացնում է կանացիությունը, զգայականությունն և օգնում է սեփական սեքսուալության զգացմունքային ընկալման խանգարումներին:

Մեղմ կանացի հակադեպրեսանտ է, որը խորհուրդ է տրվում հետծննդյան դեպրեսիայի, թերարժեքության բարդույթի կամ բաժանման ժամանակ:

Դեղորայքային հատկություններ

Վարդի յուղը կանոնակարգում է արյան ճնշումը, մարսողական օրգանների և էնդոկրին համակարգի աշխատանքը և դաշտանային ցիկլը: Բուժում է լորձաթաղանթները, վերացնում է դիսբիոզը և անոթային սպազմերը, թեթևացնում գլխացավերը, նախադաշտանային ախտանիշներն և օգնում պայքարել աթերոսկլերոզի դեմ: Օգտագործում են այրվածքների բուժման ժամանակ։

Օգտագործում են կանանց վերարտադրողական համակարգի խանգարումների և հիվանդությունների բուժման համար՝ նպաստելով տոնուսավորմանը և մաքրմանը, ապահովելով ընդհանուր կարգավորող ազդեցություն:

Այն նաև օգտագործում են տղամարդկանց պտղաբերությունը բարձրացնելու համար:

Նպաստում է օրգանների և հյուսվածքների վերականգնմանը, վերացնում խանգարումներն և օգնում է բարելավել նյութափոխանակությունը: Շատ հետազոտողներ նշում են նաև նրա կարողությունը՝ որպես հակաքաղցկեղային և ռադիոնուկլիդներից  պաշտպանիչ միջոց:

Վարդի յուղը համարվում է հիմնական հավելում չոր մաշկի համար նախատեսված բոլոր ապրանքների համար.  այն ոչ միայն հարթեցնում է, այլև վերականգնում է մաշկի առաձգականությունը: Բարելավում է ճարպագեղձերի աշխատանքն և օգնում է ազատվել դերմատիտից ու սպիներից։

Արդյունավետորեն վերացնում է գերզգայունությունը, օգնում է ազատվել մուգ բծերից։