ԲՈՒԼՂՈՒՐԸ ԱԾԽԱՋՐԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ՍՊԻՏԱԿՈՒՑԻ ԵՎ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ Է

Բուլղուրը ածխաջրերի, բուսական սպիտակուցի եւ մանրաթելերի աղբյուր է։ Պարունակում է կալիում, մագնեզիում, B խմբի վիտամիններ, PP, ուստի, այս հացահատիկն օգտակար է սրտի եւ արյան անոթների հիվանդությունների, նյարդային համակարգի հետ կապված խնդիրների դեպքում։ Այս հացահատիկը պարունակում են կոպիտ սննդային մանրաթելեր, որոնք չեն մարսվում մարդու օրգանիզմի կողմից: Դրանք կլանում են ավելորդ հեղուկը, գրավում թափոններն ու տոքսինները, այնուհետեւ՝ հեռացնում դրանք: Այսինքն՝ բուլղուրը ստամոքսի համար խոզանակ է։ Հացահատիկները ցածր գլիկեմիկ ինդեքս ունեն, ինչը նրանց դարձնում է ամենաառողջ մթերքներից մեկը շաքարախտով հիվանդ մարդկանց համար: Դրա մեջ պարունակվող B վիտամինները կանոնակարգում են նյարդային համակարգի աշխատանքն եւ օգնում ազատվել դյուրագրգռությունից ու սթրեսից: Մանգանը մասնակցում է սերոտոնինի՝ ուրախության հորմոնի ձեւավորմանը։ Բարդ ածխաջրերն օրգանիզմին տալիս են մեծ էներգիա եւ երկար ժամանակով ճնշում քաղցը։ Բուլղուրը տղամարդկանց առողջության համար Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սպիտակուցի բարձր պարունակությանը. հենց այս օրգանական նյութն է մկանային կորսետի հիմնական կառուցողը։ Ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունից հետո մանրացված ձավարեղենով ուտեստը կօգնի վերականգնել ուժը եւ օրգանիզմը լցնել էներգիայով։ Բուլղուրը պարունակում է C վիտամին, ցինկ եւ որոշ այլ նյութեր, որոնք ներգրավված են հորմոնալ համակարգի բարելավման եւ կանոնակարգման համար: Սա իր հերթին բարձրացնում է կենսունակությունն եւ բարենպաստ ազդեցություն ունենում տղամարդկանց սեռական ֆունկցիաների վրա։ Բուլղուրը կանանց առողջության համար Այս ձավարեղենը ֆոլաթթվի պարունակությամբ (վիտամին B9) հացահատիկայինների շարքում առաջատարներից է։ Արտադրանքի ընդամենը 100 գրամը բավարար է, որպեսզի օրգանիզմը ստանա նյութափոխանակության, արյունաստեղծման գործընթացում եւ ԴՆԹ-ի ամբողջականությունը պահպանող արժեքավոր սննդանյութի օրական նորման: Վիտամին B9-ը հատկապես կարեւոր է հղիների համար․ այն պատասխանատու է պտղի լիարժեք զարգացման համար եւ նվազեցնում է հղիության վաղաժամ ընդհատման ռիսկերը: Վիտամին E-ն բարելավում է մազերի, մաշկի եւ եղունգների վիճակը։ Այս դժվար մարսվող մթերքը երեխային պետք է տալ 3-4 տարեկանից ոչ շուտ։ Պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր աճող օրգանիզմի համար։ Վիտամինների պակասի ժամանակ աջակցում է իմունային համակարգին: B խմբի վիտամինների բարձր պարունակությունը բարենպաստ ազդեցություն է ունենում ուղեղի եւ նյարդային համակարգի աշխատանքի վրա՝ հատկապես կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտ։ Հակացուցումը․ հակացուցված է հացահատիկի եւ սնձանից ալերգիա ունեցողներին, նաեւ գաստրիտի դեպքում չպետք է տարվեն բլղուրով։ Պանկրեատիտի սրման դեպքում պետք է զգուշությամբ օգտագործեք բուլղուր, քանի որ մանրաթելը գրգռում է լորձաթաղանթը եւ այն կարող է հանգեցնել վիճակի վատթարացման, սպազմերի եւ սրտխառնոցի: Այս հացահատիկը պահպանում է ամբողջական ձավարեղենի գրեթե բոլոր օգտակար հատկությունները: Գլիկեմիկ ինդեքսը ցածր է, ինչը հնարավորություն է տալիս այն օգտագործել շաքարախտի, ինսուլինից կախվածության եւ քաշի կորստի դեպքում։ Հիշեք, որ բուլղուրը բավականին կալորիական է: Հացահատիկները երկար ժամանակով են հագեցնում օրգանիզմը։ Այն պարունակում է B խմբի վիտամիններ եւ մանրաթելեր, որոնք օգնում են հեռացնել ավելորդ խոլեսթերինը, մաքրում են աղիքները եւ կանխում փորկապությունը։ Բուլղուրը պարունակում է սնձան եւ այս նյութի նկատմամբ անհանդուրժողականություն ունեցող մարդիկ պետք է խուսափեն բուլղուրից: