Ի՞ՆՉ ԲՈՒՅՍԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԳՐԳՌՎԱԾ ԱՂՈՒ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Գրգռված աղու համախտանիշն աղիների գործունեության ֆունկցիոնալ խանգարումների ամբողջականություն է, որը կարող է դրսևորվել հետևյալ ընդհանուր ախտանշաններով՝ անհարմարության զգացում կամ ցավ որովայնում, վքնածություն, փքվածություն, սպաստիկ բնույթի կոլիտ, փորլուծություն կամ փորկապություն։

Գրգռված աղու համախտանիշը նաև արտաաղիքային դրսևորումներ կարող է ունենալ, որոնք են՝ դեպրեսիվ հոգեկան վիճակ, ընդհանուր թուլություն, հոգնածություն, այրոց, գրգռված միզապարկի համախտանիշ, մատների թմրածություն, սեռական խանգարումներ և այլն։

Գրգռված աղու համախտանիշի ախտորոշումը դրվում է, եթե վերոնշյալ ախտանշանները տևում են վերջին 3 ամսում 3 շաբաթ և ավելի:

Բարեբախտաբար, կան մթերքներ, որոնք թույլ կտան թեթևացնել գրգռված աղու համախտանիշի դրսևորումներն առանց դեղահաբերի։

*Նախ՝ խուսափեք գլյուտեն պարունակող մթերքից: Կա կարծիք, որ գլյուտեն պարունակում է միայն ցորենը, սակայն մեր սննդակարգում բազմաթիվ են թաքնված գլյուտեն պարունակող մթերքները։ Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ոչ միայն ցորենի, այլ նաև այլ հատիկավորների կազմում, օր.՝ գարու, աշորայի, վարսակի և այլն։ Որպես կանոն՝ գլյուտենից 1-2 շաբաթով հրաժարվելուց հետո դրական փոփոխություններն ակնհայտ են դառնում։

*Մակաբույծների առկայությունը ստուգող անալիզներ հանձնեք սա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս պարզել՝ ձեր վիճակը պայմանավորված է ֆունկցիոնալ խանգարումներո՞վ, թե՞ մակաբույծների կենսագործունեության արդյունք է։

*Ուշադիր եղեք սննդակարգի նկատմամբ՝ նախ բացառելով վերամշակված մթերքների օգտագործումը։

*Ավելացրեք աղիներում օգտակար բակտերիաների քանակը՝ ֆերմենտացված մթերքների կամ հավելումների օգնությամբ։

*Սննդակարգում շաքարի ու վերամշակված մթերքի քանակի նվազեցման շնորհիվ աղիներում հարմար միջավայր է ստեղծվում օգտակար բակտերիաների աճի համար, իսկ արդյունքն ամրապնդվում է պրոբիոտիկների շնորհիվ։

*Հարստացրեք սննդակարգը բջջանյութով։

*Մանրաթելերը կարող են շատ օգտակար լինել գրգռված աղու համախտանիշի ախտանշանների թեթևացման համար։ Հատկապես արդյունավետ տարբերակ կարող է լինել փսիլիումը, որն ադապտոգեն մանրաթել է և կարող է ավելացնել կղելու հաճախականությունը՝ փորկապության դեպքում, իսկ փորլուծության դեպքում կարող է նպաստել կղանքի ձևավորմանը՝ միաժամանակ նվազեցնելով հաճախականությունը։ Սակայն, եթե դուք ցանկանում եք փսիլիում օգտագործել, համոզվեք, որ այն օրգանական ծագման է։

*Արժեքավոր մանրաթելերով հարուստ են նաև կտավատի օրգանական սերմերը, որոնք նաև Օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր են։ Փորձեք հաղթահարել հոգեբանական խնդիրները, քանի որ այս համախտանիշն ունեցող պացիենտներից շատերն ունեն հոգեբանական չլուծված խնդիրներ, որոնք նպաստում են ֆիզիկական ախտանշանների դրսևորմանը։ Սա պատճառներից մեկն է, թե ինչո՞ւ են գրգռված աղու համախտանիշի դեպքում հակադեպրեսանտներ նշանակում։

Ի՞նչ խոտաբույսեր ընդունել գրգռված աղու համախտանիշի դեպքում

Հիմնական դեղաբույսեր են՝ անիսոնը, երիցուկը, անանուխը, եղեսպակը, ուրցը,  եզան լեզուն:

Հավաքածու գրգռված աղու համախտանիշի դեպքում

 

Գրգռված աղիքի համախտանիշով հիվանդները ստիպված են անընդհատ դեղեր ընդունել, սակայն օգտագործում են նաև ավանդական բուժում, մասնավորապես՝ դեղաբույսեր։ Սրանք կարող են լինել կամ հավաքածուներ կամ առանձին բույսերի եփուկներ: Բայց ամեն դեպքում պետք է բժշկի հետ միասին բաղադրատոմսեր ընտրել՝ վերացնելով հնարավոր հակացուցումները։

Հիվանդության հիմնական նշաններն են՝ որովայնի ցավը, կղանքի խանգարումը և փքվածությունը։ Խոտաբույսերի օգտագործման առավելություններին հասնելու համար կարևոր է այն ճիշտ ընդունել: Թուրմերը պատրաստվում են բույսերից։ Պատրաստի խտանյութը 1 ճաշի գդալի չափով լցնում են1 բաժակ եռացրած ջրի մեջ, թրմում եւ խմում օրվա ընթացքում։

*Անիսոնը համարվում է ստամոքսի և աղիների հիվանդությունների բուժման ամենաարդյունավետ բույսերից մեկը։ Թուրմն օգնում է թեթևացնել ցավն ու այրոցը, նվազեցնում է գազերի սրությունն և վերացնում սպազմը։ Վերջինս հատկապես գնահատվում է գրգռված աղիքի համախտանիշի դեպքում։ Միեւնույն ժամանակ, կարեւոր է հաշվի առնել հիվանդության ձեւը:

Հիշեք, որ անիսոնը չի կարելի օգտագործել դիարեիայի դեպքում: Համապատասխանաբար, այս բույսը հարմար է փորկապությամբ տառապող հիվանդներին: Թուրմ պատրաստելու համար 1 ճ. գդ. խոտաբույսը լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ և թրմել 6-8 ժամ։ Առավոտյան և երեկոյան 1/2 բաժակ ընդունել ուտելուց հետ։

 Երիցուկը գրգռված աղիքի դեպքում

Երիցուկի թուրմը արագորեն ազատում է բորբոքումն ու վերացնում ցավը, որն առաջանում է աղիների լորձաթաղանթի գրգռման հետևանքով։ Բացի այդ, ծաղիկներն ունեն ընդգծված հակաբակտերիալ ազդեցություն: Կարող եք կանոնավոր կերպով երիցուկի թուրմ ընդունել. 1 ճ. գդ. հումքը լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ եւ թրմել 15 րոպե։ Օրական կարող եք խմել մինչև երկու բաժակ։

 

Անանուխի տերեւների թուրմն օգտակար է գրգռված աղիքի համախտանիշով հիվանդների համար։ Խոտաբույսն ունի ընդգծված հանգստացնող հատկություն։ Հաշվի առնելով, որ այս հիվանդության պատճառներից մեկը սթրեսն է, խոտաբույսի այս հատկությունը կօգնի բարելավել հիվանդների ընդհանուր ինքնազգացողությունը: Բացի այդ, անանուխը հանգստացնող հատկություն ունի և հանում է գազերը: Դեղորայքը պատրաստելու համար պարզապես 1 թ. գդ. մանրացրած տերևների վրա լցնել եռացրած ջուր և թրմել 0.5 ժամ։ Համը բարելավելու համար կարող եք ավելացնել ստեվիա։ Թեյի փոխարեն կարելի է խմել օրական մինչև 2 բաժակ։

 

Եղեսպակի թուրմը խորհուրդ է տրվում ընդունել փորլուծության և սրտխառնոցի դեպքում։ Այն ամրացնող ազդեցություն ունի կղանքի վրա և բարելավում է ամբողջ մարսողական համակարգի աշխատանքը։ Թուրմ պատրաստելու համար հարկավոր է 10 գ չոր խոտաբույս և երեք բաժակ եռցրած ջուր, թրմել 30 րոպե։ Խորհուրդ է տրվում օրական ընդունել մինչև 3 բաժակ՝ անկախ կերակուրից։

Ուրցը հաճախ խորհուրդ է տրվում մեծահասակ հիվանդներին: Թուրմն օգնում է բարելավել սննդի մարսողության գործընթացը: Օգտակար կլինի նաեւ աղիների պատերը տոքսիններից եւ վնասակար բակտերիաներից մաքրելու ուրցի ունակությունը։ Թուրմ պատրաստելու համար պարզապես 1 թ. գդ. ուրցը  լցրեք 1 բաժակ եռացրած ջրի մեջ եւ թրմեք 15 րոպե։ Կարելի է օրական 2-3 անգամ կես-կես բաժակ ընդունել։

*Հիշեք, որ ուրց չի կարելի խմել հղիության ընթացքում, որովհետեւ ուրցը ունի կենդանասպան հատկություն, դրա համար էլ հաճախ խորհուրդ են տալիս ուրցի թուրմ խմել ճճվաթափության համար:

*Ժողովրդական բժշկության բնագավառում ստամոքսաաղիքային հիվանդություններ ունեցող հիվանդներին խորհուրդ են տալիս օգտագործել եզան լեզու:  Այն առանձնանում է B խմբի վիտամինների մեծ պարունակությամբ, նրա թուրմը թեթևացնում է ցավը և ունի լուծողական ազդեցություն։ Բավական է թուրմն ընդունել օրը մեկ անգամ, նախընտրելի է առավոտյան։ Թուրմ պատրաստելու համար բավական է 1 թ. գդ. եզան լեզու և մեկ բաժակ եռացրած ջուրը։ Թրմեք 5-10 րոպե: Կարելի է օրական խմել 2-3 անգամ 0.5-ական բաժակ տաք վիճակում, փոքր կումերով։

*Բացի առանձին դեղաբույսերից, լավ արդյունքների կարելի է հասնել դեղաբույսերի հավաքածուի  օգտագործման միջոցով:

• Ընդհանուր ինքնազգացողությունը բարելավելու համար վերցրեք հավասար քանակի երիցուկ, սրոհունդ, անանուխ, հապալասի, թխենու տերևներ, եղինջ և քիմիոն: Մեկ բաժակ եռացրած ջրի մեջ լցրեք 1 ճ. գդ. խառնուրդ։ Թրմեք մեկ ժամ, ապա քամեք: Ընդունեք 0.5-ական բաժակ օրական 2-3 անգամ։