ՀԱՍՏ ԱՂԻՔԻ ՃԱՔԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ

Պրոկտոլոգիական պաթոլոգիաներից ամենատարածվածը ուղիղ աղիքի ճաքն է։ Հիվանդությունը կարող է ախտորոշվել բոլոր տարիքային խմբերի մարդկանց մոտ։ Ճաքեր կարող են առաջանալ նաև երեխաների մոտ։
Անալ ճեղքը՝ անուսի ներքին լորձաթաղանթի պատի հիվանդություն է։ Անալ ճեղքվածքն առաջանում է անուսի սկզբում և ունի գծային ձև՝ 1-10 մմ չափսերով։ Հիվանդությունը դեֆեքացիայի ժամանակ առաջացնում է ուժեղ ցավ և անհանգստություն: Ընդլայնված վիճակում անալ ճեղքը դառնում է քրոնիկ և մեծանում, ուստի խորհուրդ է տրվում անհապաղ դիմել պրոկտոլոգին և սկսել բուժումը:
Ինչո՞ւ է առաջանում հիվանդությունը
Հետանցքային հիվանդությունների առաջացման ամենակարեւոր պատճառը աղեստամոքսային տրակտի պաթոլոգիան եւ վնասվածքն է: Զգալիորեն մեծանում է հիվանդության և բորբոքային պրոցեսի զարգացման ռիսկը ստամոքսաաղիքային համակարգի ցանկացած հատվածում (մասնավորապես՝ սուր խոլեցիստիտ):
*Մեխանիկական վնասվածքը կարող է առաջանալ աղիների միջով չափազանց խիտ ֆեկալ նյութի շարժման հետեւանքով: Վնասվածք կարող է առաջանալ նաև անուսի մեջ օտար մարմնի ներթափանցմամբ:
*Երեխաների մոտ հիվանդությունն առաջանում է ճիճուներով վարակվելու հետեւանքով։ Արդյունքում անուսը հաճախ այտուցվում և բորբոքվում է: Անուսի ինտենսիվ քերծվածքը նպաստում է ճաքերի առաջացմանը։
Անալ ճաքի ախտանիշները
*Հիվանդության բնորոշ ախտանիշներն են. ցավ անուսում, արյունահոսություն անուսից: Որպես կանոն, արյունը բաց կարմիր է և չի խառնվում կղանքի հետ։
*Կղելուց դժվարություն. սրա հետ է կապված նաև հաճախակի փորկապությունը։ Նման հիվանդություններն առաջանում են ցավերի հետևանքով, ինչը շատ է դժվարացնում աղիների կանոնավոր արտազատումը։ Որոշ դեպքերում կարող է առաջանալ անալ մկանների սպազմ: Երբեմն անուսից թարախի արտահոսք է լինում։ Փոքր երեխաները լաց են լինում դեֆեկացիայի ժամանակ և փորձում են խուսափել կղելուց: Ծնողները կղանքում կամ հյուսվածքի վրա կարող են նկատել թարմ արյան շերտեր: Կան որոշ ավելի քիչ տարածված գործոններ, որոնք կարող են առաջացնել անալ ճեղքվածք, ներառյալ վարակիչ հիվանդություններից սիֆիլիսը, տուբերկուլյոզը, ՁԻԱՀ-ը, անալ վարակը կամ Կրոնի հիվանդությունը: Այս նշանները պահանջում են բժշկական միջամտություն՝ ճշգրիտ պատճառը պարզելու և համապատասխան բուժում տրամադրելու համար:
Տնային պայմաններում բուժեք անալ ճեղքը
Վաղ փուլերում անալ ճեղքը բուժում են կոնսերվատիվ կերպով՝ օգտագործելով դեղամիջոցներ՝ առանց վիրահատական միջամտության: Սկզբում բուժման միջոցները ներառում են դեղորայքային թերապիա: Եթե դա անարդյունավետ է, ապա նշանակում են վիրաբուժական միջամտություն: Ալկոհոլը և կծու մթերքը պարտադիր լիովին բացառել սննդակարգից։
*Մինչ կղելը օգտագործել յուղային միկրոկլիզմաներ (150 գ տաք ջուր + 50 գ արևածաղկի յուղ): Պրոցեդուրան իրականացվում է 10 օրվա ընթացքում։ Այս մանիպուլյացիան փափկեցնում է կոշտ կղանքը, որն առաջացնում էր վնասվածք:
Անալ ճեղքով առաջին անգամ առաջացած սուր ցավը թեթևացնելու համար կարող եք նստած լոգանք ընդունել կալիումի պերմանգանատի կամ երիցուկի թուրմի լուծույթով և 2% լիդոկաին գել մտցնել անուսի մեջ:
Նշենք, որ ինքս ունեցել եմ նման հիվանդություն, երկար ժամանակ քնելուց առաջ խմել եմ 1.5 ճ. գդ. տնական հալած մաքուր յուղ եւ հավատացեք, որ ինձ մոտ վերացել է թե՛ անուսի ճաքը, թե՛ առաջացած թութքը:
Անցել են տարիներ, բայց ես տարին երկու անգամ, մշտապես, 1 շաբաթ շարունակ քնելուց առաջ խմում եմ տնական յուղ: Այո՛, չեմ գիրանում, որովհետեւ այդ օրերին հաց չեմ օգտագործում, նաեւ քիչ եմ սնվում: Փորկապությունից կարելի է խուսափել՝ նշանակելով նուրբ դիետա՝ մեծ քանակությամբ բջջանյութով և ֆերմենտացված կաթնամթերքով:
Հակաբորբոքային և ցավազրկող դեղամիջոցները կարող են լինել մոմիկներ, միկրոկլիստերներ և տաք լոգանքներ: Որոշ դեպքերում նշանակում են ներարկումներ հետանցքի հատվածում: Ցուցված է նաև հիմքում ընկած հիվանդության բուժումը, որը հանգեցրել է ճաքի: Դրա համար լավագույնն է՝ դիմել բժշկի: