*ԳՆԱՐԲՈՒԿԻ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԵՓՈՒԿԸ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ՆՅԱՐԴԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱԶԻ ԵՎ ՀԵՒՈՑԻ ԴԵՊՔՈՒՄ


*Որպես խուխամուղ, այն լայն կիրառում ունի բրոնխիտի, թոքաբոր­բի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, ցրտառական հիվանդությունների, գրիպի, ռեւմատիկ ցավերի դեպքում:
*Ծաղիկները օգտագործում են անքնության, գլխացավերի եւ նեւրասթենիայի, երիկամային հիվանդությունների եւ նեւրալգիաների դեպքում:
*Հայաստանում արմատը ճանաչվում է որպես խուխամուղ միջոց եւ օգտագործում են գալենյան պատրաստուկների (եփուկ, մզվածք, թեյ) ձեւով: Գիտականորեն պարզված է, որ գնարբուկի դեղամիջոցները խուխամուղ հատկությամբ գերազանցում են Ամերիկայից ներմուծվող սենեգային եւ փսխարմատին: Ահա թե ինչու որոշ երկրներում այդ խուխամուղ դեղամիջոցները լիովին փոխարինված են գնարբուկով: Բույսը միզամուղ է, քրտնամուղ, հանգստացնող, սպազմալիտիկ, լուծողական եւ վիտամինակիր է: Վերջին հատկանիշով գնարբուկը լայն կիրառում ունի C եւ A հիպո, կամ ավիտամինոզների դեպքում:
 *Ծաղկեպսակները ընդունում են որպես թեյ` միգրենի, գլխապտույտների, անդամալուծության, անքնության, ասթենիայի դեպքում եւ այլն:
*Բույսի արմատի եւ կոճղարմատի ջրիկ մզվածքը մտնում է բրոնխիալ ասթմայի եւ բրոնխիտների բուժման նպատակով լայն ճանաչում գտած չեխոսլովակյան սոլութան պատրաստուկի բաղադրության մեջ:
*Ծաղիկներից պատրաստված եփուկը ցրտառական հիվանդություննե­րի դեպ­քում նշանակում են ըմպելու,  քթանցքները ողողելու համար: 
*Այս եփուկն օգտակար է քրոնիկ փորկապության դեպ­քում: Համապատասխան չափաբաժնով օգտագործելիս երեխաների մոտ առաջանում է քուն: 
*Պարզ­ված է, որ գնարբուկի պատրաստուկներն ուժեղացնում են ստամոքսի հյութազատությունը, միաժամանակ բարձրացնում ընդհանուր նյութափոխանակությունը:
*Ողջ բույսն օժտված է մանրէասպան հատկությամբ: Գնարբուկի կիրառումից հիվանդների մոտ կողմնակի երեւույթ­ներ չեն նկատվել: