ԱԿՆԱՄՈՄԸ ԿԱՆԽՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂԻ ԲՋԻՋՆԵՐԻ ԱՃՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Ակնամոմը բնության պարգևած ամենաօգտակար նյութերից մեկն է: Դրա բուժիչ հատկությունները պայմանավորված են մեծ քանակությամբ օրգանական միացությունների առկայությամբ: Ունի շատ բարդ քիմիական կազմություն. բաղկացած է զանազան խեժերից, յուղերից, սպիրտերից, սպիտակուցներից, մեղրամոմից, ծաղկափոշուց, վիտամիններից, շաքարից և այլ բաղադրիչներից:

Ակնամոմը լայն կիրառություն ունի և՛ ավանդական, և՛ ժողովրդական բժշկության բնագավառում: Ունի հզոր հակաբակտերիալ և հակասեպտիկ հատկություններ. լավացնում է դիմադրողականությունն, արագացնում նյութափոխանակությունն և հյուսվածքների վերականգնումը, օրգանիզմից հեռացնում խոլեստթերինը, կանխում է քաղցկեղի բջիջների աճն ու զարգացումը:

*Ակնամոմը շատ օգտակար է ոսկորների կոտրվածքների դեպքում

*Ակնամոմի  և կաթի խառնուրդ. ակնամոմի և կաթի համադրությունը յուրահատուկ ազդեցություն ունի օրգանիզմի վրա: Այն ոչ միայն բուժում է մրսածությունն ու թոքերի հիվանդություններն, այլև լավացնում է ընդհանուր ինքնազգացողությունը, քունը, վերացնում է նյարդային վիճակը և հոգնածությունը:

*100մլ տաք կաթին ավելացրեք 20 կաթիլ ակնամոմի 10%-անոց դեղատնային թուրմ և խմեք երեկոյան՝ քնելուց առաջ: Խմեք 10 օր՝ մեկ ամսվա ընթացքում: Կուրսը կրկնեք 6 անգամ:

*Պանկրեատիտի, գաստրիտի, ստամոքսի խոցի, լյարդի հիվանդությունների դեպքում ակնամոմն ընդունեք վերոհիշյալ սխեմայով՝ 6 ամիս:

*Մրսածությունից առաջացած հիվանդությունների դեպքում նախադպրոցական տարիքի երեխաներին, քնելուց առաջ, խմեցրեք 1/3 բաժակ տաք կաթ՝ 1-2 կաթիլ ակնամոմով:

*Կաթով ակնամոմն արյան մեջ նվազեցնում է խոլեսթերինի պարունակությունը, բուժում էկզեման և այլ մաշկային հիվանդություններ, կարգավորում դաշտանային ցիկլը:

*Ակնամոմն էական ազդեցություն է թողնում հոգեկան հավասարակշռության վրա. անամոմի թուրմ ընդունելիս հեռանում են բոլոր անհանգիստ մտքերը, դուք տրամադրվում եք դեպի լավը, իսկ դա շատ կարևոր է բուժման համար:

*Վահանաձև գեղձի աշխատանքի խախտումների դեպքում, հիմնական բուժմանը զուգընթաց, օրը 3 անգամ օգտագործեք 25-30 կաթիլ ակնամոմի և կաթի խառնուրդ: *Բուժման կուրսը մեկ ամիս է: Լավ է օգնում է հատկապես հիվանդության սկզբնական փուլերում:

*Եթե հազով տառապող մարդը ակնամոմ ծխի, հազը կանցնի:

ԻՆՉՊԵՍ ՄԱՔՐԵԼ ԱԿՆԱՄՈՄԸ (ПРОПОЛИС)

Մեղուները փեթակի մուտքը, ճեղքերը փակում են ակնամոմով (այն դարչնագույն կամ սև է): Ամռան ընթացքում փեթակի ներսից պետք է հավաքել ակնամոմը և գնդերի վերածելով՝ պահել մութ ու զով տեղում, փակ ամանի մեջ: Այդպես կարելի է պահել 1.5 տարի:

Ակնամոմն օգտագործում են ավանդական բժշկության բնգավառում։ Այն օգնում է ազատվել մի շարք հիվանդություններից։ Առավել օգտակար է մաքրված ակնամոմը։

 Իսկ ինչպե՞ս մաքրել ակնամոմը

Այսպիսով, եթե խանութից գնել եք ակնամոմ, ապա համոզված եղեք, որ այն մաքրելու կարիք ունի, քանի որ այն, միանշանակ, պարունակում է մեղրամոմ։  

Մեղրամոմն ակնամոմից առանձնացնելու համար, պետք է գնված ակնամոմը 3 ժամ դնել սառնախցիկում  (եթե սառնախցիկը լավն է, կարելի է մեկ ժամ պահել)։ Հենց որ ակնամոմի կտորը սառչի եւ շատ պնդանա, հանել այն եւ մանր քերիչով անցկացնել։
Քերված ակնամոմը լցրեք ջրով լի բաժակի մեջ եւ լավ խառնեք։ Այնքան խառնել, որ ակնամոմի մի հատվածը լավ լուծվի, որից  հետո նստվածք կառաջանա. հենց սա է իսկական ակնամոմը։ Զանգվածի մյուս հատվածը, որը չի լուծվում՝ մեղրամոմն է։ Մեղրամոմը կարելի է օգտագործել կոսմետիկ նպատակներով, իսկ ակնամոմը կարող եք հավաքել եւ բուժման համար թուրմ պատրաստել։