ԳՈՄԵՇԻ ԿԱԹԸ ԱՆՉԱՓ ՕԳՏԱԿԱՐ Է ՀԱԶԻ ԴԵՊՔՈՒՄ

Գոմեշի կաթը շատ համեղ եւ առողջարար մթերք է․ այն պարունակում է բազմաթիվ B վիտամիններ (B1, B2, B5, B6, B12), A, C, PP, E), վիտամին A, որն անհրաժեշտ է տեսողության սրության համար։ Քանի որ գոմեշի կաթում կազեին չկա, այն հեշտությամբ ներծծվում է օրգանիզմի կողմից։Կազեինը (լատիներեն՝ caseus - պանիր բառից) կաթի մեջի սպիտակուցային նյութ է, որը կովի կաթի եւ պանրի սպիտակուցի մոտ 80%-ն է կազմում։ Բնակչության փոքր տոկոսը ալերգիա ունի կազեինի նկատմամբ։ Ասկորբինաթթվի առկայության շնորհիվ այս ապրանքը մեծացնում է պաշտպանիչ գործառույթները եւ օգնում հաղթահարել վիրուսների ու վարակների բացասական հետեւանքները: Կաթը պարունակում է նաեւ հանքանյութեր՝ կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, յոդ, նատրիում, մոլիբդեն, ցինկ, ֆտոր: Այս ըմպելիքը կոչվում է երկարակեցության ըմպելիք։ Արտադրանքն ունի նուրբ կաթնային համ, չունի արտահայտված հոտ եւ իր կազմությամբ ավելի խիտ է, քան կովի կաթը: Այսօր արդեն գոմեշի բուծումը աշխարհում դառնում է ավելի տարածված: Գոմեշի կաթը պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որն ամրացնում է ոսկորներն եւ ֆոսֆորի հետ միասին մեծացնում ոսկրային հյուսվածքի վերականգնումը։ *Մագնեզիումի եւ կալիումի առկայությանշնորհիվ բարելավվում է սիրտանոթային համակարգի աշխատանքը։ *Կովի կաթի համեմատ գոմեշի կաթը պարունակում է շատ ավելի քիչ խոլեսթերին, ինչը նույնպես կարեւոր է առողջության, հատկապես արյան անոթների համար։ Խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել գոմեշի կաթ, եթե ունեք մաշկային հիվանդություններ, արյան ճնշման եւ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ։ Գոմեշի կաթն օգնում է բրոնխիտի եւ շնչուղիների հետ կապված այլ խնդիրների բուժմանը։ Այս ըմպելիքն օգտակար է խմել ծանր հիվանդություններից եւ վիրահատություններից հետո։ Գոմեշի կաթը կարելի է խմել որպես ինքնուրույն ըմպելիք, նաեւ այն կարելի է ավելացնել սուրճի եւ այլ ըմպելիքների՝ կոկտեյլների, ժելեի, յոգուրտների մեջ։ Այս մթերքից պատրաստվում են պանիր, աղանդեր, պաղպաղակ։ Գոմեշի կաթը կարող է վնասակար լինել անհատական անհանդուրժողականություն ունեցող մարդկանց, ուստի, ալերգիան բացարձակ հակացուցում է նման ըմպելիք խմելու համար։ *Ճարպիբարձր պարունակության պատճառով այս կաթը կարող է որոշ մարդկանց մոտ մարսողության խանգարմանպատճառ դառնալ։ Այն պետք է զգուշությամբ օգտագործեն նիհարել ցանկացողները, գիրությունից տառապողները: Գոմեշիկաթի կալորիականությունը կազմում է 106 կկալ 100 գրամի դիմաց։ Այնուամենայնիվ, գոմեշի կաթը քիչ կալորիա է պարունակում։ Չնայած այն պարունակում է առատ ճարպեր, բայց կաթնային ճարպերը հեշտությամբ ներծծվում են օրգանիզմի կողմից եւ չեն նպաստում քաշի ավելացմանը։ Չնայած գոմեշի կաթի օգտակարությանը, կան նաեւ դրա օգտագործման հակացուցումներ։ Կաթնամթերքի անհանդուրժողականության հակված մարդիկ չպետք է օգտագործեն այս էկզոտիկ կաթը: Գոմեշի կաթը հիմք է հանդիսանում հնդկական յուղի, պանրի էլիտար տեսակների եւ տարբեր կաթնամթերքի (յոգուրտ, կաթ, կեֆիր, այրան արտադրության համար։ Հնդկական ռեստորաններում գոմեշի կաթի հիման վրա պատրաստում են կակաո եւ թեյ։ Գոմեշի կաթը առավել յուղոտ է, ինչի հաշվին մածունը հարուստ է դառնում վիտամիններով եւ օրգանիզմի համար օգտակար բազմաթիվ տարրերով։ Գոմեշի կաթի հիմնական առավելություններից են այն փաստը, որ այն ունի ճառագայթման հանդեպ լավ դիմադրություն: Բացի այդ, գոմեշները գործնականում չեն տառապում կովի կատաղությամբ, բրուցելոզով, լեյկոզով կամ տուբերկուլոզով, ինչը նշանակում է, որ այս կենդանիների կաթից վարակիչ հիվանդություն ձեռք բերելու վտանգը նվազագույն է։