ՀԱԼԱԾ ՅՈՒՂԸ ՈՒՌՈՒՑՔԱԾԻՆ ՆՅՈՒԹԵՐ ՉԻ ԳՈՅԱՑՆՈՒՄ

 

Հալած յուղի շնորհիվ բջջանյութը յուղաթթվի է վերածվում, ինչը շատ կարևոր է՝ աղիքային մանրէների դեմ արդյունավետ պայքարի համար։ Հալած յուղ պատրաստելիս բոլոր տեսակի հավելումները հեռացվում են, հետևաբար լակտոզի նկատմամբ թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ հանգիստ կարող են ընդունել այն։  Հալած յուղն օգտակար է մարսողության, իմունիտետի, ոսկորների (օստեոպորոզի, ռախիտի և կալցիումի պակասի հետ կապված այլ պաթոլոգիաների կանխարգելման) և ատամների համար։ Նաև B խմբի վիտամինների և մագնեզիումի շնորհիվ արտադրանքը բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի աշխատանքի վրա։

Հալած յուղը ոչ միայն խոհանոցի, այլ նաեւ ավանդական կրոնական ծիսակատարությունների եւ բուժիչ բաղադրիչ է հանդիսանում Հարավարեւելյան Ասիայի երկրներում։ Այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Ստորեւ սննդակարգի մեջ հալած յուղ ներառելու մի շարք պատճառներ ենք ներկայացնում:

1.  Լակտոզի հետ կապված բարդություն  չի առաջանա

Քանի որ հալած յուղ պատրաստելիս բոլոր տեսակի հավելումները հեռացվում են, լակտոզի նկատմամբ թույլ դիմադրողականություն ունեցող մարդիկ հանգիստ կարող են ընդունել այն։ Չնայած ամեն դեպքում լավ կլինի՝ նախապես բժշկի հետ խորհրդակցեք։ 

2. Չի փչանում. հալած յուղը սառը վիճակում պահվելու կարիք չունի եւ որոշ դեպքում մինչեւ 100 տարի կարող է անվնաս մնալ։

3. Ճկունություն է խթանում. հալած յուղի օգնությամբ կարելի է շարակցական հյուսվածքների ճկունության մակարդակը բարձրացնել։ Ահա թե ինչո՞ւ են յոգայով զբաղվող մարդիկ իրենց սննդակարգի մեջ նաեւ այս բաղադրիչը ներառում։

4. Հարուստ է վիտամիններով. հալած յուղը հարուստ է ոսկորների, ուղեղի եւ դիմադրողական համակարգի համար մեծ կարեւորություն ներկայացնող այնպիսի ճարպալուծելի սնուցիչներով, ինչպիսիք են A, D, E եւ K վիտամինները։

5. Առողջն մարսողական համակարգ. հալած յուղի շնորհիվ բջջանյութը յուղաթթվի է վերածվում, ինչը շատ կարեւոր է՝ աղիքային մանրէների դեմ արդյունավետ պայքարի համար։ Այն նաեւ ախորժակ է բարձրացնում եւ հավելյալ քաշի կորստի բերում։

6. Նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը. հետազոտությունները ցույց են տվել, որ հալած յուղը, լեղային ճարպերի արտազատման շնորհիվ, աղիներում եւ շիճուկի մեջ առկա խոլեսթերինի մակարդակը նվազեցնելու հատկություն ունի։

7. Բարձր եռման կետ. յուղի այլ տեսակների համեմատությամբ՝ հալած յուղը բարձր աստիճանում է եռում եւ ծխի հետ շնչառական համակարգի համար վտանգավոր նյութեր չի արտազատում։

8. Քաշի կարգավորում. կանաչ խոտով սնվող կովի կաթից ստացված յուղը քաղցկեղի դեմ պայքարող ճարպաթթուներին միակցված լիոլենիկ թթու է պարունակում, ինչը քաշը կարգավորման համար պատասխանատու գործոններից մեկն է համարվում։

1.Հալած յուղը տապակաների ժամանակ չի այրվում

2.Չի ծխում

3.Չի գոյացնում ուռուցքածին նյութեր(концероген):

1. Հալած յուղը ամրացնում է իմունային համակարգը:

2.Պաշտպանում և կայունացնում է աղեստամոքսային տրակտը:

3.Լավացնում է ուղեղի բջիջների ակտիվությունը:

4.Բարերար է ազդում նյութափոխության վրա:

5.Հեռացնում է թունավոր նյութերը:

6.Նպաստում է օրգանիզմի վերականգնողական պրոցեսներին:

Հալած յուղը պարունակում է A, D, E, PP, K վիտամինները և կալիում, կալցիում, ֆոսֆոր, նատրիում, մագնեզիում և երկաթ հանքային տարրերը(минеральные вещества), ինչպես նաև օրգանիզմի համար շատ կարևոր Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուներ:

Հալած յուղի ոչ պակաս 99%-ը մաքուր կաթնային ճարպն է:

Էներգետիկ արժեքը-890 կԿլլ:

Պահպանման ժամկետներն ու պայմանները

Հալած յուղը ցանկալի է պահպանել +15-ից ցածր ջերմաստիճանում, որի դեպքում ամենաքիչը 1 տարի պահպանվում է, իսկ 15-20 աստիճանի դեպքում-6 ամիս, 20-ից բարձրի դեպքում՝ 2 ամիս: