ԱՂԸ ԳԼԽԱՑԱՎԻ ԴԵՊՔՈՒՄ


Ասում են, որ գլխացավին ոչ մի կերպ հնարավոր չէ դիմանալ, այդ պատճառով նման խնդրի դեպքում անմիջապես  վազում ենք դեղատուն որևէ ցավազրկող ձեռք բերելու համար: Ցավոք, բոլոր արդյունավետ դեղերը բուժում են մի օրգանը և, միևնույն ժամանակ, վնասում մյուսին:
Ժողովրդական միջոց, որը կազատի ձեզ գլխացավից առանց վնասելու մյուս օրգաններին: Դրա համար ձեզ  պետք է թանզիֆե վիրակապ (կարելի է վերցնել նաև երկար սրբիչ),     աղ,     ջուր:
Թանզիֆը ծալեք 8 շերտով (վիրակապը պետք է լինի երկար, որպեսզի կարողանաք փաթաթել գլխին և լայն, որպեսզի ամբողջովին ծածկի ճակատը):
Տաքացրեք 250 մլ ջուր մինչև 60-70 աստիճան, լուծեք նրա մեջ 2 թ. գդ. աղ: Այսպես դուք կստանաք աղային լուծույթ (8 %)։
Թրջեք թանզիֆը լուծույթի մեջ և լավ քամեք: Մի փոքր հովացրեք և փաթաթեք գլխին՝ ծածկելով ճակատը, ականջները և ծոծրակը:
Արդեն մի քանի րոպեից դուք կզգաք, որ գլխացավ այլևս չկա: Պառկեք առանց թանզիֆը հանելու ևս 10-15 րոպե: Լվացվեք տաք ջրով և ապրեք առանց գլխացավի:
Կարծում ենք՝ այս միջոցը դուք նույնպես կհավանեք, սակայն եթե ձեզ շարունակ անհանգստացնում են գլխացավերը, ապա անհապաղ դիմեք բժշկի: