ՁՄԵՐՈՒԿԸ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ է ԼԻԿՈՊԻՆ ԵՎ ԱՐԾԱԹ
Ձմերուկը հարուստ է հակաօքսիդանտ և հակաուռուցքային հատկություններ ունեցող կարոտինային նյութ՝ լիկոպինով, որը չի տրոհվում ջերմային մշակման ժամանակ:
* Ձմերուկի դոշաբը բուժում է բազմաթիվ հիվանդություններ։ Ձմերուկի 100 գ պտղամիսը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ C վիտամինի մեկ օրվա չափաբաժնի 9 տոկոսը, պանտոտենաթթու՝ 5, պիրիդոքսին՝ 3, լիկոպին 90.6: Սիլիցիում՝ 40, կալիում՝ 9.4, մագնիում՝ 2,8 : Ռուբիդիում՝ 77, բոր՝ 26, կոբալտ՝ 20, վանադիում՝ 5, երկաթ՝ 4, պղինձ՝ 7 , մոլիբդեն՝ 2.9, մանգան՝ 2 տոկոս:
*Ձմերուկը պարունակում է 7.1 տոկոս արծաթ, ու չի պարունակում թրթնջկաթթու (0 տոկոս): *Ձմերուկը շատ օգտակար է, եթե այն ուտեք վաղ առավոտյան՝ 05:00-07:00-ն, քանի որ այդ ժամերին օրգանիզմն ունի հեղուկի կարիք, որպեսզի լեղապարկից դուրս բերվի օրվա ընթացքում կուտակված թույնը՝ լեղու հետ:
*Հիշեք. արծաթն ունի հակամանրէային հատկություն, սիլիցիումը նպաստում է դիմադրողականության բարձրացմանը, բորը կարգավորում է մակրո- ու միկրոտարրերի փոխանակման գործընթացը, և այլն: Օգտակար է հատկապես առավոտյան կերած ձմերուկը:
Ա. Ամասիացին ձմերուկի բուժիչ հատկությունների մասին գրել է. ՙՁմերուկն օգտակար է տենդի դեպքում, իսկ եթե այն ուտեն քացախի ու մեղրի հետ, կմաքրի միզպարկը՚:

