ՃԻՃՎԱԹԱՓՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐ
Հարգելի՛ ընթերցող, մեզ խնդրել են գրել ճիճվաթափության վերաբերյալ ժողովրդական միջոցների մասին։ Եթե դուք ունեք որևէ դեղատոմս, խնդրում ենք զանգահարել կամ գրել այդ մասին։ Իսկ մենք ներկայացնում ենք մեր շատ հարգարժան ընթերցող, բազմաթիվ գրքերի հեղինակ Ջուլիետա Սահակյանի դեղատոմսերը։
Հաճախ ճիճվային հիվանդություններն անվանում են անլվա ձեռքերի, կեղտոտ բանջարեղենի, վատ եփած սննդի հիվանդություն: Այստեղ ուղիղ կապ կա մարդու կենսակերպի, կենցաղի միջև:
Ասկարիդները կլորավուն որդեր են, հասուն փուլում մակաբուծվում են բարակ աղիում, ապրում են այնտեղ մոտ մեկ տարի և հանդիսանում մարդու համար բազմաթիվ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ:
Ժապավենաձև որդեր
Այդ վտանգավոր հիվանդության նախանշաններն են` գունատ մաշկը, աչքերի տակ կապտություը, հոգնած հայացքը, երբեմն թեթև հազը, սպիտակ լեզուն, անկանոն կղանքը, ախորժակի բարձրացումը, գլխապտույտը, առատ թքարտադրությունը, զկրտոցը, գլխացավը, փորացավը:
Ժողովրդական միջոցներ
*Տանձի սերմերն օգտակար են իբրև գործուն ճիճվաթափ միջոց:
*Սխտորի թարմ հյութը օրգանիզմը ևս մաքրում է ճիճուներից: Մասնագետները խորհուրդ են տալիս սխտորի թարմ հյութից 10-15 կաթիլ լցնել0,5 բաժակ կաթի մեջ և խմլ օրը 2-3 անգամ, քաղցած վիճակում:
Օրգանիզմում տարբեր տեսակի որդերի ոչնչացման համար հարկավոր է օգտագործել ընկույզի յուղ՝ օրը երեք անգամ ուտելուց 30-40 րոպե առաջ:
*Բոլոր տեսակի ճիճուների դեպքում օգտակար է ծամել մեկ ճաշի գդալ հում բրինձ` դանդաղորեն այն կուլ տալով:
*Սեխի սերմերի ջրային և սպիրտային թուրմը ևս հակաճիճվային լավ միջոց է: Սեխի սերմերի ջրային թուրմն օգտագործում են նաև որպես միզամուղ միջոց` երիկամների հիվանդության դեպքում:

