ՎԱՐՍԱԿԻ ՇԻԼԱՆ ԾԱԾԿՈՒՄ Է ՍՏԱՄՈՔՍԻ ԼՈՐՁԱԹԱՂԱՆԹԸ, ԿԱՆՈՆԱՎՈՐՈՒՄ ԴՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Վարսակն արդեն վաղուց իր տեղը գրավել է մեր սննդակարգում: Ամբողջ աշխարհում այն հանդիսանում է սիրելի նախաճաշ, որովհետև բոլորին հայտնի է վարսակի փաթիլների օգտակարությունը: Այս շիլան պատում է ստամոքսի լորձաթաղանթը, կանոնավորում նրա աշխատանքը:
Քաշի կարգավորման նպատակով վարսակն օգտագործել 15 օր: Այս ժամանակ ազատվում եք նաև փորկապությունից:
Բայց չարժե հրապուրվել վարսակով հատկապեսէ մեծ չափաբաժիններով: Այն չարաշահելու դեպքում վնաս է հասցնում օրգանիզմին և նույնիսկ վտանգավոր է առողջության համար: Բանն այն է, որ վարսակը պարունակում է ֆիտինաթթու: Սա մի նյութ է, որը դանդաղեցնում է կալցիումի ներծծումը աղիներում, իսկ այդ մասին մեզ հիշեցնում են գաստրոէնտերոլոգները: Բացի այդ, ֆիտինաթթուն ոսկորներից դուրս է հանում կալցիումը, ուստի, առանց բժշկի հետ խորհրդակցելու՝ մի շտապեք սկսել վարսակային սննդակարգ պահպանել: Վարսակի բաղադրության մեջ ֆիտինաթթվի առկայությունը չի խոսում այն մասին, որ պետք է ընդհանրապես հրաժարվել այդ մթերքից: Բայց կա ժողովրդական իմաստնություն՝ ամեն ինչ չափի մեջ է լավ: