ԿԱՐՏՈՖԻԼԻ ՉՈՐԱՑՐԱԾ ԾԱՂԻԿՆԵՐԻ ԹՈՒՐՄԸ ԽՄԵԼ ՉԱՐՈՐԱԿ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԸ ԲՈՒԺԵԼԻՍ

Կարտոֆիլի ծաղիկները նույնպես օժտված են բուժիչ հատկությամբ: Դրանք հավաքում են լրիվ փթթելուց հետո, առավոտյան, երբ ցողը չորանում է: Սպիտակ սավանի կամ թղթի վրա փռում են 1 շերտով եւ չորացնում սստվերում: Ընդ որում, դրանք պետք է չորացնել այնքան, որ հավաքելու ժամանակ մատներով կպչելիս փշրվեն: Նաեւ չպետք է թողնել, որ ծաղիկների գույնը փոխվի: Հումքը պահել թղթե կամ կտորե տոպրակներում,  չոր տեղում:

Ժողովրդկան բժշկության բնագավառում խորհուրդ են տալիս կարտոֆիլի չորացրած ծաղիկների թուրմը խմել չարորակ ուռուցքները բուժելիս (որպես օժանդակ միջոց):

*Մեկ ճաշի գդալ չորացրած ծաղիկների հումքի վրա լցնել 0.5 լ եռացրած ջուր, 3 ժամ թրմել տաք տեղում, քամել եւ ընդունել 1.5 բաժակ՝ օրը 3 անգամ, ճաշից 30 րոպե առաջ: Բուժման ընթացքում (2 շաբաթ) պահանջվում է 4 լ թուրմ: 

 

Կարտոֆիլը լայնորեն կիրառվում է մեր սննդակարգում: Բժկության մեջ  հիմնականում օգտագործվում է նրա թարմ հյութը, ծաղիկները և պալարները:


Կարտոֆիլի օգտակար հատկությունները

Պալարներից թարմ պատրաստված հյութը օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ  որպես  այրվածքները բուժող միջոց: Ինչպես նաև կիրառվում է գաստրիտի, ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի խոց  բուժման համար:


Այս բույսի բուսական մզվածքը  աղիքի մկանների վրա  ունի  սպազմոլիտիկ ազդեցություն:


Զգուշացում. կարտոֆիլի ցողունները, ինչպես նաև պալարները, թարմ վիճակում օգտագործելու դեպքում կարող են առաջացնել   ծանր թունավորվումներ: