ՉԱՄԻՉԸ ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԼԻԲԻԴՈՆ, ԲՈՒԺԵԼ ԻՄՊՈՏԵՆՑԻԱՆ

Չամիչը, չնայած իր փոքր չափերին, օրգանիզմի համար արժեքավոր և շատ օգտակար նյութերի աղբյուր է: Այն պարունակում է ֆրուկտոզա, գլյուկոզա, բջջանյութ, А, В1, В2, В5 և В6, С վիտամիններ, երկաթ, բոր, մագնեզիում, կալցիում, կալիում, քլոր, ֆոսֆոր:

Չամիչի օգտակարությունը բացատրվում է խաղողի օգտակարությամբ, սակայն այն 10 անգամ ավելի շատ արժեքավոր նյութեր է պարունակում, քան խաղողը:

*Չամիչը ամրացնում է նյարդային համակարգը, լավացնում քունը, հանում լարվածությունը և հոգնածությունը:

Մարդու համարյա բոլոր օրգաններն ու համակարգերը երթարկվում են չամիչի օգտակար ազդեցությանը:

*Չամիչն ընդունում են սակավարյունության, տենդի, մարսողական համակարգի խանգարման, սրտի և երիկամների հիվանդությունների, մազաթափության դեպքում:

*Չամիչը և ծիրանի չիրը հիանալիորեն համադրվում են և շատ օգտակար են հղիության և կրծքով կերակրելու դեպքում:

Չամիչն օգտակար է նաև ատամների խնդիրներ ունեցողներին:

Սակայն չամիչ խոչհուրդ չի տրվում օգտագործել ճարպակալությամբ, շաքարախտով և ստամոքսի խոցային հիվանդություններով տառապող մարդկանց:

*Չամիչը պաշտպանում է սրտի առողջությունը։

*Չամիչը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք արդյունավետորեն պայքարում են խոլեսթերինի դեմ և մաքրում անոթները, կանխարգելում է սրտի և անոթների հետ կապված խնդիրների առաջացումը։ Չամիչն օգնում է նաև կարգավորել զարկերակային ճնշումը, այդ պատճառով էլ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր տառապում են հիպերտոնիայով:

* Չամիչը բազմաթիվ սննդարար նյութեր է պարունակում, որոնց շնորհիվ էներգիա է հաղորդում օրգանիզմին։ Այն բավական մեծ քանակով արագ յուրացվող ածխաջրեր է պարունակում։ Չամիչի էներգետիկ արժեքը բավական բարձր է, և այն խորհուրդ է տրվում երեխաներին ու դեռահասներին, սպորտսմեններին, բոլոր նրանց, ում մասնագիտական գործունեությունը կապված է բարձր ծանրաբեռնվածության հետ։ Այն հարուստ է երկաթով, պղնձով, մանգանով և երկաթով և անփոխարինելի է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են քաշ հավաքել։

* Կարգավորում է նյարդային համակարգը։ Չամիչը սթափություն է հաղորդում, բաղմաթիվ օգտակար միկրոէլեմենտներ է պարունակում և B խմբի վիտամիններ։ խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր ֆիզիկապես հյուծված են, քրոնիկ հոգնածության և սրթեսի խնդիր ունեն։ Չամիչն օգտակար է ուսանողներին և մեծահասակներին, քանի որ լավացնում է ուղեղի գործունեությունը, կանխարգելում հիշողության հետ կապված խնդիրների առաջացումը։

* Բուժում է փորկապությունը։ Չամիչը հրաշալի միջոց է փորկապության հետ կապված խնդիրը լուծելու համար, քանի որ թուլացնող հատկություն ունի, մեծ քանակով օրգանական թթուներ է պարունակում, պեկտին և ֆրուկտոզա։ Այն նպաստում է աղիների մաքրմանը։

* Օգտակար է տեսողությանը։ Չամիչը նյութեր է պարունակում, որոնք հոգ են տանում աչքերի առողջության մասին։ Չամիչը լավացնում է արյան շրջանառությունը և աչքերի սնուցումը։ Այդ պատճառով էլ այն իդեալական միջոց է աչքերի հոգնածության, կատարակտի, գլաուկոմայի դեպքում։

*Ամրացնում է ոսկորները։ Չամիչը մեծ քանակով կալցիում և մագնեզիում է պարունակում, որոնք շատ օգտակար են ոսկորների համար։ Այն պաշտպանում է օստեոպարոզից և դրական ազդեցություն ունենում անոթների առողջության վրա։

*Խորհուրդ է տրվում կանանց՝ հղիության կամ կրծքով կերակրման ընթացքում, երբ օրգանիզմն ավելի շատ կալցիում է պահանջում։ Կարող է թեթևացնել արթրիտով և օստեոպարոզով հիվանդների վիճակը, քանի որ հակաբորբոքային հատկություններ ունի և կարող է նվազեցնել ցավային զգացողությունները։

* Աֆրոդիզիակ հատկություններ ունի։ Որոշ երկրներում չամիչն ուժեղ աֆրոդիզիակ է համարվում և ներառված է մի շարք քաղցրավենիքների բաղադրատոմսերում։ Դա կապված է նրա հետ, որ չամիչն ամինաթթուներ է պարունակում, որոնք կարող են բարձրացնել լիբիդոն, բուժել իմպոտենցիան։

* Կարող է ջերմիջեցնող հատկություն ունենալ. չամիչը հակաբիոտիկ հատկություններ ունի և օգնում է բուժել վարակները։

* Նվազեցնում է ուտելու ցանկությունը։ Ընդունված է համարել, որ չամիչ չի կարելի օգտագործել բոլոր նրանց, ովքեր ճարպակալման խնդիր ունեն, սակայն իրականում չամիչը կարող է իջեցնել խոլեսթերինի մակարդակը, նվազեցնել ուտելու ցանկությունը և արագ հագեցնել քաղցը։ Այն հրաշալիորեն կարող է փոխարինել քաղցրավենիքին։ Սակայն հարկավոր է քիչ չամիչ օգտագործել, քանի որ այն բավական շատ շաքար է պարունակում։

* Օգնում է ացիդոզի դեպքում։ Այս վիճակի դեպքում բարձրանում է արյան թթվայնությունը, ինչը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, քանի որ նպաստում է երիկամներում քարերի առաջացմանը և մազաթափության պատճառներից մեկը դառնում։ Չամիչը բավական շատ կալիում և մագնեզիում է պարունակում, որոնք կարող են չեզոքացնել այս թթուների ազդեցությունը։

* Պաշտպանում է ատամների առողջությունը։ Չամիչը թթուներ է պարունակում, որոնք ատամները պաշտպանում են կարիեսի առաջացումից, իջեցնում է դրանց զգայունությունը և ամրացնում ատամների էմալը։ Չամիչը կարող է նաև խոչընդոտել բակտերիաների աճին, որոնք կարիես և փառ են առաջացնում։

* Պաշտպանում է սրտի առողջությունը։ Չամիչը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք արդյունավետորեն պայքարում են խոլեսթերինի դեմ և մաքրում անոթները, կանխարգելում սրտի և անոթների հետ կապված խնդիրների առաջացումը։ Չամիչն օգնում է նաև կարգավորել զարկերակային ճնշումը, այդ պատճառով էլ օգտակար է բոլոր նրանց համար, ովքեր հիպերտոնիա ունեն։