ՁՄԵՐՈՒԿԻ ՍԵՐՄԵՐՆ ՈՒՆԵՆ ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄԸ ՀԱՆՈՂ, ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄՆ ԻՋԵՑՆՈՂ, ՀԱԿԱՃԻՃՎԱՅԻՆ, ՀԱԿԱԴԵՂՆԱԽՏԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

Ձմերուկի կորիզը բացառիկ արժեքավոր մթերք է։ Ձմերուկի կորիզներն ունեն օգտակար հատկություններ օրգանիզմի համար:

*Սերմերն ունեն արյունահոսությունը կանգնեցնող, հակաճիճվային, հակադեղնախտային հատկություն:

*Դրանք նպաստում են մարսողությանը, սակայն աղեստամոքսային տրակտից դուրս են գալիս չմարսված:

*Դրանք պետք է եռացնել կամ  կոտրել և ուտել պարունակությունը:

*Կորիզներում առկա մանրաթելերը կենսական են մարսողական համակարգի գործառույթների համար: 

*Դրանք օգտակար են աղիքային մակաբույծների դեմ:

*Խորհուրդ են տրվում դեղնախտով հիվանդ կամ բորբոքում ունեցող հիվանդներին ձմերուկի կորիզ շատ ուտել:

*Կորիզներում առկա ցիտրուլինը գործում է որպես հակաօքսիդանտ, որն օգնում է մեծացնել արյունատար անոթները, կանխել  զարկերակների կարծրացումը, օգտակար է արյան բարձր ճնշման և կրծքահեղձուկի  դեպքում:

*20-րդ դարի ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունների համաձայն` ձմերուկի կորիզները շատ օգտակար են երիկամների և միզուղիների համար: Նրանք խորհուրդ էին տալիս թեյ պատրաստել թարմ կորիզներից, որը միզամուղ միջոց է և օգտակար է երիկամների քարերն ու ավազները մաքրելու համար:

*Ձմերուկի կորիզները հարուստ են մագնեզիումով, A, B, C վիտամիններով, երկաթով, հակաօքսիդանտներով, մանգանով, կալցիումով, պոլի-մոնո հագեցած ճարպերով:

*Թեյի պատրաստման համար պետք է վերցնել 4 թ. գդ. թարմ, մանրացրած կորիզ, 15 րոպե եռացնել 2 լիտր ջրում: Ստացված թեյը պետք է ըմպել երկու օրում  և դադար տալ  երրորդ օրը: Գործողությունը կարելի է կրկնել մի քանի շաբաթ:

 

Ի դեպ, վրացիները ձմերուկն օգտագործել են որպես միզամուղ միջոց, ինչպես նաեւ` դեղնախտի դեմ: 

*Ձմերուկի կանաչ կեղեւը հում կամ չորացրած տեսքով տալիս են կոլիտով տառապողներին:

 Բացի սերմերից ձմերուկն օգտակար է բոլորին, բայց առավել եւս` սկլերոզով, արթրիտով, պոդագրայով տառապողներին:

Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու՝ ձմերուկը գինու և քացախի հետ ուտելու դեպքում շատացնում է մեզը եւ մաքրում միզափամփուշտը:  Ձմերուկով մոնոդիետան կարելի է կիրառել 20-35 օր, որի ընթացքում հիվանդը կազատվի ավելորդ քաշից, օրգանիզմը կմաքրվի բոլոր տեսակի քարերից եւ բազմաթիվ այլ հիվանդություններից:

Պատրաստեք ձմերուկի կորիզի թուրմ

Բաղադրամասերը. վերցնել 5 ճ գդ ձմերուկի կորիզ, 1 լ սառը ջուր:

1.Պատրաստման եղանակը. հավանգի մեջ մանրացնել, վրան սառը ջուր ավելացնել, կրակի վրա հասցնել եռման աստիճանի։

2.Կորիզները եփել 45 րոպե: Քամել եփուկը և օրական 3 անգամ մեկ բաժակ օգտագործել։

Ձմերուկի կորիզի թուրմը հիանալի միզամուղ միջոց է, հաճախ էլ օգտագործում են իբրև արագ նիհարելու դեղամիջոց։

3.Այս ըմպելիքը հիանալի միջոց է նաև շագանակագեղձի բորբոքման դեմ։

4.Ձմերուկի այս թեյը օգտակար է նաև հիպերտոնիայի դեմ։ Այն արդյունավետ կարգավորում է նաև արյան ճնշումը։

Ձմերուկի կորիզներն ընդդեմ մակաբույծների

Բաղադրամասերը ձմերուկի կորիզ, անյուղ կաթ:

Պատրաստման եղանակ

 1 Կորիզները մանրացրեք ու աղացեք: Ստացված փոշին խառնեք անյուղ կաթի հետ 1 : 10 համամասնությամբ։ Անհրաժեշտ է այս դեղամիջոցն ընդունել անոթի վիճակում։ Բուժման կուրսը 3 օր է։

Կանխարգելման համար մեկանգամյա օգտագործումն էլ բավական է։