ԿՐԵՄՆԻՈՒՄՈՎ ՀԱՐՍՏԱՑՐԱԾ ՋՈՒՐԸ ԼՈՒԾՈՒՄ Է ԱՎԱԶԸ, ՔԱՐԵՐԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ, ՕՐԳԱՆԻԶՄԻՑ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԿԱՊԱՐԸ

 

Մարդիկ վաղուց ի վեր նկատել են, որ կրեմնիումն ունի ախտահանող հատկություն, դրա համար կրեմնիումով պատել են մսի պահեստները, ջրհորների հատակը և ներքին մակերեսը։

*Կրեմնիումով թրմված ջուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, քանի որ նպաստում է աղիների միկրոֆլորայի վերականգնմանը, կարգավորում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, երիկամների աշխատանքը, նպաստում մազերի և եղունգների ամրացմանը, կանխարգելում է աթերոսկլերոզի առաջացումը, քանի որ բարձրացնում է անոթների առաձգականությունը, լավացնում արյան որակը, իջեցնում խոլեսթերինի մակարդակը։

*Կրեմնիումը սպիտակուցների հետ համատեղ` մասնակցում է ֆերմենտների, ամինաթթուների, հորմոնների առաջացմանը։ *Ապացուցված է, որ կրեմնիումի անբավարարության դեպքում չեն յուրացվում 74 կարևորագույն տարրեր։

*Էլեկտրական ձգողականության շնորհիվ կրեմնիումը դեպի իրեն է քաշում ջրի հետ կոլուդային միացություններ կազմած վնասակար նյութերը, նաև կլանում է արյան և աղիների մեջ գտնվող վնասակար միկրոօրգանիզմները և վիրուսները։

*Կրեմնիումը մարդու օրգանիզմում պարունակվող հիմնական ստրուկտուրային տարրն է, այն համարվում է երիտասարդություն պարգևող տարր, քանի որ դրա միջոցով է ապահովվում բոլոր հյուսվածքների, ջղերի, երակների, ոսկրերի ամրությունը։

*Կրեմնիումը հսկայական է դեր է կատարում ստորգետնյա ջրերի մաքրման համար, որոնք դուրս են գալիս աղբյուրներից կամ արտեզյան ջրհորներից։

Ընդամենը 1 խորանարդ սանտիմետր ծավալ ունեցող կրեմնիումի բեկորը կարող է զտել 1000 լ ջուր։

Կրեմնիումով հարստացած ջուր ստանալու համար.

*Հումքը 3-5 օր թրմեք եռացրած-սառեցրած ջրում (1։200) ոչ մութ, սակայն արևի ճառագայթներից հեռու տեղում, տարայի հատակում առաջացած նստվածքից պետք է զգուշորեն ազատվել։ Ակտիվացված ջուրը պահեք կիպ փակված տարայում, այն երկար ժամանակ կպահպանի իր հատկությունները։ Այս ջրով կարելի է ճաշ պատրաստել։

Խստորեն արգելված է խմել այն ջուրը, որի մեջ կրեմնիում է եռացվել. թրմել միայն սենյակային ջերմաստիճանի ջրում։

Կրեմնիումով ակտիվացված ջուր ստանալու համար 1 ճ. գդ. ձիաձետի մանրացրած խոտը դրեք թանզիֆե պարկիկի մեջ և կիսով չափ իջեցրեք 1 լ ջրով լցված ապակե տարայի մեջ։ Թրմեք 12 ժամ։ Խմեք օրը 200 մլ։

Խոտաբույսը վաճառվում է դեղատներում։ Կրեմնիումով հարստացրած ջուրը լուծում է ավազը, քարերը, թունավոր նյութերը, հեռացնում է օրգանիզմից կապարը և այլն։

Զգալի քանակությամբ կրեմնիում են պարունակում տատրակի և մատիտեղ թռչնի խոտերը, նաև սպանախը, վարունգը, կարմիր բողկը, վարսակը, գարին, մարոլը և այլն։