ԿԱՆԽԵՔ ԿԱԹՎԱԾԸ

 

Այս հիվանդության ակնհայտ նշաններից են անհանգստությունը, գլխապտույտը, վախը, դեմքի աղավաղված տեսքը և լսողական հալյուցինացիաները: Նախևառաջ դիմել բժշկի:

*Խորհուրդ է տրվում չափավոր սնունդ և մաքուր օդում թեթև զբոսանքներ:

*Ալկոհոլը, ծխելը և բնական սուրճը խստիվ արգելվում են:

*Մղամուճը (омела) թրջեք սառը ջրում, խմեք 1-ական  բաժակ առավոտյան և երեկոյան:

*Օրվա ընթացքում խմեք նաեւ 2 բաժակ եղեսպակի թեյ (եփած):

*Կարող եք օգտագործել կատվախոտի, լավանդայի ծաղիկների, խնկունիի, եղեսպակի, քաղցր մանուշակի թեյեր: Այս բուսական խառնուրդից 1 լիքը թեյի գդալը լցրեք 1 լիտր գոլորշու վրա եփած խնձորի հյութի մեջ և թրմեք 5 րոպե: Այս քանակը պատրաստեք օրվա ընթացքում մի քանի անգամ (այն պետք է լինի թարմ պատրաստված) և խմեք: Սա կարող է կանխել

հիվանդությունը, եթե վերը նշված ախտանիշներն առաջացել են:

Մղամուրճի լիքը թեյի գդալը գիշերը թրմեք 1/4 լիտր սառը ջրի մեջ, առավոտյան մի փոքր տաքացրեք և քամեք։

 

Խառնեք Սուրբ Հովհաննեսի խոտի, լավանդայի, կիտրոնի, մելասի, խնկունու և եղեսպակի հավասար մասերը, ավելացրեք 1 լիքը թեյի գդալ 1/4 լիտր տաք ջրի մեջ և թրմեք որոշ ժամանակ։ Խմեք մեկ բաժակ առավոտյան և երեկոյան։

Խորհուրդ է տրվում նաև մարմնի կաթվածահարված հատվածներին քսել երիցուկի յուղ և Սուրբ Հովհաննեսի խոտի յուղ:

Լոգանքների համար խոտաբույսերը

թրջում են գիշերը, այնուհետև այդ թուրմը տաքացվում և ավելացվում է լոգանքաջրին: Լոգանքը պետք է տևի 20 րոպե: Լոգանքաջուրը չպետք է հասնի սրտի հատվածին: Լոգանքից հետո ջուրը կարելի է կրկին խառնել քամած խոտաբույսի հետ և տաքացնելուց հետո օգտագործել ևս երկու անգամ։