ՀԱԶԱՐԱՏԵՐԵՎՈՒԿԻ ԲՈՒԺԻՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հազարատերևուկը հրաշալի բույս է: Բժշկական նպատակներով օգտագործում են դեղաբույսի վերգետնյա մասերը։ Բույսն օգտագործում են որպես արնահոսությունը դադարեցնող (արգանդային, թոքային և թութքային) և արգանդային մկանունքի կծկումներն ուժեղացնող միջոց։ Հազարատերևուկի մեջ պարունակվող ախիլեին ալկալոիդը բարձրացնում է արյան մակարդելիությունը, սակայն բույսի պատրաստուկը չի գոյացնում արյան մակարդուկներ։
Հազարատերևուկի պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, ապավարակիչ, հակաալերգիկ, վերքերը լավացնող, քրտնաբեր ազդեցություն։
Այն կարող է թուլացնել աղիքի խիթերը, ավելացնել լեղու արտադրությունը, իջեցնել արյան ճնշումը, խթանել կերակրող մայրերի մոտ կաթի արտադրությունը
Օգտագործում են մարսողական ուղու խոցերի, բորբոքումների, ներքին արյունահոսությունների, արյունային լուծի, թութքի, հաստ աղիքի լորձաթաղանթի բորբոքումների դեպքում:
Հազարատերևուկն օգտագործում են մարսողական ուղու խոցերի, բորբոքումների, ներքին արյունահոսությունների, արյունային լուծի, թութքի, հաստ աղիքի լորձաթաղանթի բորբոքումների, դիզենտերիայի, սննդախանգար խոցերի, թարախակալված վերքերի ու թունավորումների բուժման համար:
Տեսակների մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, խեժ, վիտամիններ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող, ախորժաբեր միջոց։ Մեղրատու է և գեղազարդիչ։