ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԸ ՄԱՆՈՒՇԱԿՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ºÜ ՈՐՊԵՍ ԴԵՂԱԲՈՒՅՍ, ԱՅՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԳԻՆՈՒՆ

*Մանուշակը շատ օգտակար է էներգետիկական ուժի պակասի, հավասարակշռությունը պահելու խնդիրների դեպքում: Օգտագործում են խոհանոցում, արոմաթերապիայում եւ ժողովրդական բժշկության մեջ:
*Մանուշակը շատ լավ է անոթներին ու զգայուն մաշկին: 
*Մանուշակի բույսի տերեւներն ու թերթիկները պարունակում են մեծ քանակությամբ սալիցիլաթթու (ասպիրին): 
*Մանուշակի թուրմն ունի նաեւ թեթեւ ցավազրկող հատկություն, եւ դրանով կարելի է ողողել կոկորդն ու բերանը:
Մանուշակի թերթիկներով կարելի է ցիստիտ բուժել:
*Ներքին ընդունման հետ կապված` հարկավոր է զգուշություն, քանի որ մանուշակի թուրմի գերդոզավորումը կարող է թունավորում առաջացնել:
*Եռագույն մանուշակը կամ անյուտայի աչիկներ դեղաբույսը պարունակում է շատ ալկալոիդներ` վիոլին, ինուլին, սապոլին: Հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ այն լայն գործածություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Օր.` շատ լավ է ատամի ցավին, ճողվածքի ցավերին, հազին եւ շատ այլ հիվանդությունների դեպքում:
*Մանուշակի թուրմը պատրաստում են հետեւյալ կերպ. 
մեկ ճաշի գդալ չոր հումքը լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ եւ թրմել 2 ժամ: Ընդունել 1 ճաշի գդալից` օրը 34 անգամ: Այս թուրմը կարելի է օգտագործել նաեւ թրջոցների ձեւով:
*Բացատային մանուշակը եւս վայրի դեղաբույս է: Սրանով պատրաստված թուրմն օգտագործում են հազի, հարբուխի, մրսածության պատճառով առաջացած գլխացավի եւ շատ հիվանդությունների դեպքում: Օժտված է հակաբորբոքային ու ցավազրկող հատկությամբ:
Մամիկները բացատային մանուշակից պատրաստում էին հետեւյալ բաղադրատոմսը.
մեկ թ. գդ. չոր հումքի վրա լցնել եռացրածսենյակային ջերմաստիճանի հասած 1 բաժակ ջուր ու թրմել փակ անոթի մեջ մի քանի ժամ, հետո ընդունել 2 ճ. գդ.ն օրը 3 անգամ:
*Մանուշակի վիոլետկա, սրտիկ տեսակ բույսն օժտված է թուլացնող ազդեցությամբ, ուժեղ միզամուղ է ու ցավազրկող: Վերջինիս ջրաթուրմն ընդունում են հազի, կրծքի մասում ցավերի, մրսածության դեպքում առաջացած ձայնի խզվածության ու բրոնխիտի դեպքում: 
Այս մանուշակի չորացրած թերթիկները շատ լավ են վերքերին. անհրաժեշտ է չորացրած կամ թարմ մանուշակի տերեւներից վերցնել 3 գդալ ու վրան լցնել եռացրած ջուր, այնուհետեւ այն տաք վիճակով լցնել թանզիֆի կտորի մեջ, փաթաթել ու դնել ցավացող մասին: Մանուշակի այս տեսակից պատրաստված պրեպարատներն ընդունում են որպես փսխեցնող միջոց:
*Որպես կոսմետոլոգիական միջոց` մանուշակի յուղն օգտագործում են մաշկի քորը հանգստացնելու համար. այն շատ լավ է մաշկի թարախաբշտիկներին: Նրա նուրբ բույրը հանգստացնում է նյարդերն ու օժտված է հակասթրեսային ազդեցությամբ: