ՈՒՂԵՂԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԵՎ ՍՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏՐՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԽՆԿՈՒՆԻ-ՌՈԶՄԱՐԻՆ

Ռոզմարինը ոչ միայն համեմունք է, այլև արժեքավոր բուժիչ միջոց, որը բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն լավացնում է նյութափոխանակությունը, սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, հակաօքսիդանտ է։
*Ռոզմարին բարելավում է սրտի աշխատանքը և արյան շրջանառությունը: *Այն ունի հակասկլերոտիկ հատկություն, իջեցնում է խոլեսթերինի մակարդակը։
*Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս բույսն օգտակար է լուրջ հիվանդություններից հետո, հատկապես ուղեղային շրջանառության խանգարում ունեցող տարեցների համար։
*Ուղեղի շրջանառությունը բարելավելու և սրտի աշխատանքը բարելավելու համար խորհուրդ է տրվում օգտագործել խնկունի հետևյալ կերպ. 1 թեյի գդալ տերևին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր, թեռրմոսում թրմել 30 րոպե, քամել։ Ընդունել 1-2 ճաշի գդալ օրը 3 անգամ՝ ուտելուց առաջ։
*Ռոզմարինի թուրմը գերադասելի է խմել ուտելուց հետո՝ նյութափոխանակությունը լավացնելու համար. 200 մլ ջուրը եռացրեք, ավելացրեք մեկ գդալ չորացրած ռոզմարին և եռացրեք 3 րոպե։ Անջատեք կրակը, փակեք կաթսան և թրմեք մինչեւ հովանալը:
Սպիրտային թուրմ
Օգտագործում են մերսման նպատակով, որը թարմացնում է մաշկը, հանգստացնում բորբոքումները, լավացնում արյան շրջանառությունը։ Հերմետիկ փակ ապակե տարայի մեջ դրեք թարմ ռոզմարին։ 96 տոկոսանոց սպիրտ ավելացրեք։ 15 օր թրմեք։ Մի մոռացեք ամեն օր խառնել։
Սա շատ օգտակար է մազերի առողջության համար, քանի որ լավացնում է գլխի մաշկի շրջանառությունը և կանխարգելում մազաթափությունը։
Պարզապես ռոզմարինի յուղի մի քանի կաթիլ ավելացրեք շամպունի մեջ։ Եթե ցանկանում եք ռոզմարինով դիմակ պատրաստել, կարող եք խառնել կոկոսի յուղի հետ և քսել մազերին՝ մերսելով գլխի մաշկը։ Թողեք 30 րոպե, ապա լվացեք մազերը։
Ռոզմարինի եւ մեղրևի խառնուրդը
օգնում է բրոնխիտի դեպքում,
լավացնում է նյութափոխանակությունը,
Էներգիա է հաղորդում,
հանգստացնում է արթրիտի և ռևմատիզմի ցավերը,
կարգավորում է նյարդային համակարգը,
օգնում է պայքարել ռեսպիրատոր հիվանդությունների դեմ,
բարձրացնում է իմունիտետը։
Որպես համեմունք այն հատկապես շատ են օգտագործում իտալական խոհանոցում։
- Ռոզմարին երիտասարդացնում է մաշկի բջիջները. այն խոնավեցնում է մաշկը, նվազեցնում կնճիռները, ակտիվացնում է արյան շրջանառությունը, վերականգնում է մաշկի առաձգականությունը, թեթևացնում է այտուցը, բարելավում է դեմքի գույնը և վերացնում տարիքային բծերը:
*Խորհուրդ է տրվում թեյ խմել, քսուքներին ու դիմակներին ավելացնել խնկունիի եթերայուղ, դեմքը սրբել խնկունիի թուրմով։
*Նվազեցնում է հոդացավը, վերացնում է բորբոքումը:
* Ռոզմարին օգտակար է հատկապես օրգանիզմում բորբոքային պրոցեսները վերացնելու համար, ուստի օգտակար է հոդերի, շնչուղիների տարբեր հիվանդությունների և վերքերի ու խոցերի բուժման համար։ *Բարելավում է ուղեղի առողջությունը. դա պայմանավորված է նրանով, որ խնկունին մեծացնում է արյան հոսքը դեպի գլուխ:
*Այս բույսը պարունակում է միացություններ, որոնք կանխում են կարևոր նեյրոհաղորդիչի քայքայումը, որը կարող է լավ հիշողություն ապահովել:
*Օգնում է մակերիկամների հոգնածության և սթրեսի դեմ:
* Ռոզմարին հրաշալի է, քանի որ հանգստացնում է սթրեսի հորմոնները և բարելավում տրամադրությունը։
* Խթանում է մազերի աճին, քանի որ, որ խնկունին բարելավում է արյան շրջանառությունը:
*Մի՛ օգտագործեք խնկունիով բաղադրատոմսեր մինչև 12 տարեկան երեխաների, էպիլեպտիկ նոպաների, հղիության ժամանակ բուժման նպատակով :