ՄԱՆՈՒՇԱԿ ԵՌԱԳՈՒՅՆԸ ՕԳՆՈՒՄ Է ԲՈՒԺՎԵԼ ԿՈԿՈՐԴԻ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻՑ, ՈՒՂԵՂԻ ԹԱՂԱՆԹԱԽՏԻՑ, ՈՍԿՐԱՅԻՆ ՈՒՌՈՒՑՔՆԵՐԻՑ, ԼՅԱՐԴԻ, ՍՐՏԻ ՑԱՎԵՐԻՑ

Մանուշակ եռագույնը (фиалка трех цветная)
Միամյա խոտաբույս է, պատկանում է մանուշակազգիների ընտանիքին: Մանուշակի ցողունը լինում է կանգուն, կողավոր, մերկ կամ ծածկված նոսր մազերով: Ծաղիկներն աճում են երկար ծաղկաոտերի վրա: Պտուղը պարկանման է, որի մեջ տեղավորված են բազմաթիվ սերմեր:
Քիմիական բաղադրությունը. պարունակում է սապոնին, ռուտոզիտ, վիոլակվերցիտրին, տանին, լորձանյութ: Տերևները պարունակում են ռուտին, ներկանյութեր, եթերային յուղ:
Օգտագործման եղանակը. մանուշակը բժշկության մեջ օգտագործել են շատ վաղուց: Օգտագործել են ծաղիկը և տերևները:
Ռուսական բժշկության մեջ մանուշակն օգտագործել են թոքային խողովակախտի բուժման, մաշկային ցաների, մազարմատների բորբոքումների, միզաքարային հիվանդության, շնչահեղձության, կապույտ հազի, անքնության, հիստերիայի, սրտի արագ բաբախման բուժման համար:
Հայկական բժշկության մեջ մանուշակն օգտագործել են կոկորդի ուռուցքների, գլխացավի, ուղեղի թաղանթախտի, ոսկրային ուռուցքների, ջրակալված բշտերի, լյարդի բորբոքային հիվանդությունների, սրտացավերի, հազի, փորկապության, հևոցի, հաստ աղիքի արտանկման, պալարախտի, լանջաթաղանթների (պլևրիտի) բորբոքումների, սննդախանգար խոցերի, շրթունքների ճաքճքվածության, բորի, մարսողական ուղու խանգարումների, թոքաբորբերի բուժման համար. 20 գ մանուշակի ձեթին խառնել 80 գ խմորաջուր և բերանը ողողել ու խմել` կոկորդի ուռուցքներից բուժվելու համար:
- Մանուշակի ձեթն օրը 3 անգամ 5-ական կաթիլ կաթեցնել քթանցքերը, միաժամանակ քսել գլխին` ուղեղի թաղանթախտի և գլխացավերի բուժման համար:
-Մանուշակի ձեթը քսել մաշկային բշտերին, ոսկրային ուռուցքներին, սննդախանգար խոցերին, բորին, շրթունքների ճաքճքվածությանը` դրանց բուժման համար:
Մանուշակի ձեթն օրը 3 անգամ 1-ական ճ. գդ. խմել ստամոքսաղիքային ուղու խանգարումների, աղիքային խիթքի, հազի, թոքաբորբերի, լյարդի հիվանդությունների բուժման, բերանի տհաճ հոտն անցկացնելու համար:
- 250 գ մանուշակի մզվածքի վրա ավելացնել 10 գ սերկևիլի կորիզ, 40 գ տուղտի սերմ և 3 լ ջուր, 24 ժամ թրմել, որից հետո այնքան եփել, մինչև մնա կեսը: Քամել, վրան ավելացնել 250 գ մեղր կամ շաքար և նորից եփել մինչև թանձրանալը: Այս խառնուրդը պետք է խմել գարու ջրաթուրմով, որը պետք է պատրաստել հետևյալ կերպ. 1 կգ գարին լվանալ, վրան ավելացնել 3 լ եռացրած ջուր, բերանը հերմետիկ փակել և թողնել 24 ժամ, որից հետո քամել և հետը խառնել 300 գ մեղր: Այնուհետև 40 գ մանուշակի մզվածքից պատրաստված խառնուրդը խմել 60 գ գարեջրով` լյարդի բորբոքային հիվանդությունների, հևոցի, սրտի ցավերի, ձգձգվող թոքային խողովակախտի, կապույտ հազի, փորկապության բուժման համար: Այդ նույն հիվանդությունների բուժման համար կարելի է օգտագործել նաև հետևյալ պատրաստուկը. 1 կգ մանուշակի վրա ավելացնել 3 լ եռացրած ջուր, բերանը հերմետիկ փակել և թողնել 24 ժամ, հետո քամել, ստացվածին ավելացնել 1 կգ մեղր ու այնքան եռացնել, մինչև խառնուրդը թանձրանա: Սրանից վերցնել 40 գ և 60 գ գարու ջրաթուրմով խմել` օրը 3 անգամ:
- Մանուշակն ամբոջությամբ աղալ, քամել և 2 լ մզվածքին ավելացնել 1 կգ մեղր, եփել և օրը 3 անգամ 150-ական գ խմել` պալարախտի, լանջաթաղանթի (պլևրիտ) բորբոքային հիվանդությունների բուժման համար:
-250 գ մանուշակի տերևի մզվածքի վրա ավելացնել 50 գ մեղր կամ շաքար, լավ խառնել և օրը 3 անգամ 50-ական գ խմել` հաստ աղիքի արտանկումը բուժելու համար:
-Ալպիական մանուշակի կոմպրեսները և թրջոցները կիրառում են շատ մաշկային հիվանդությունների դեպքում: Դրանք շատ լավ օգնում են վերքերի, քերծվածքների, ֆուրունկուլների, կտրվածքների, էկզեմայի և խոցերի դեպքում: Օգտագործում են նաև հետվիրահատական կարերի արագ ապաքինման համար: Բույսը կիրառվում է նաև դերմատիտի, ակնեի և այլ տեսակի մաշկային ցաների դեպքում:
-Մանուշակի թրջոցները շատ օգտակար են դիաթեզով տառապող երեխաների համար:
Ուշադրություն. պետք է աչալուրջ լինել մանուշակից պատրաստված միջոցների դեղաքանակի հանդեպ, քանի որ դրա գերազանցումը կարող է պատճառ դառնալ աղիների խանգարման:
-Մնուշակից պատրաստված դեղերը կիրառվում են շնչուղիների հիվանդությունների բուժման մեջ, օրինակ՝ կոկլյուշ, բրոնխիտ, թոքաբորբ:
-Մանուշակը օգնում է հարբուխային հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են հազով և բարձր ջերմությամբ:
Գինեկոլոգիայում. մանուշակը օգտագործում են նաև բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդություններից բուժվելու համար: Այն հաճախ նշանակվում է ծննդաբերությունից հետո՝ որպես արգանդի կրճատման լավագույն միջոց:
-Շնորհիվ իր արյունը դադարեցնող հատկության՝ մանուշակը կիրառվում է ամսեկանների ժամանակ առատ արյունահոսությունը կանխելու համար:
Մանուշակը օգտագործվում է որպես արյունը մաքրելու արդյունավետ միջոց:
-Մանուշակից պատրաստված դեղերն հիանալի դուրս են բերում արյան մեջ պարունակվող թունավոր և այլ վնասակար նյութերը: Օգնում են դրանք նաև մարսողական համակարգի խնդիրների դեպքում, կարգավորում են աշխատանքը և բարելավում ախորժակը:
-Մանուշակը շատ լավ օգնում է ռախիտի, տուբերկուլյոզի, արտրիտի և պոդագրայի դեպքում:
Ժողովրդական բժշկության մեջ այն գնահատվում և կիրառվում է որպես խորխաբեր միջոց:
Այս գեղեցիկ ծաղկից պատրաստված դեղերը կարող են ախտահանել միզուղիները:
Ուշադրություն. խորհուրդ չի տրվում դեղերն ընդունել հեպատիտի և երիկամների հիվանդությունների դեպքում:
-Մանուշակից պատրաստված դեղերը կիրառում են նաև կենդանիների բուժման համար: Դրա թուրմը հիանալի միջոց է ընտանի կենդանիների գաստրիտի դեմ: Բացի այդ, արդյունավետ է շնչուղիների հիվանդությունների բուժման համար: