ՁԻԱՁԵՏԸ ԿԱՆՈՆԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՏԿԱՊԵՍ ՈՍԿՐԱՅԻՆ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ԱՃԸ

*Ձիաձետի թուրմերը օգտագործում են որպես միզամուղ միջոց՝ այտուցների դեպքում, հակաբորբոքային՝ միզապարկի և միզուղիների բորբոքային պրոցեսների դեպքում, հեմոստատիկ, տոնիկ, վերքերի ապաքինող և տտիպող միջոց։
*Ձիաձետի թուրմերը օգնում են սրտի անբավարարության դեպքում և բարելավում են ջրային աղի նյութափոխանակությունը: Կիրառում են որպես միզամուղ միջոց սրտային բնույթի այտուցների դեպքում` սրտի արատներ, սրտային անբավարարություն, պիելիտների, ցիստիտների, ուռետրիտների, սրտի անոթների եւ գլխուղեղի աթերոսկլերոզի դեպքում:
*Ձիաձետն արգելակում է միզուղիներում քարերի գոյացումը:
*Հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ հատկությամբ օժտված դեղաբույսերից ձիաձետն ունի նաեւ բազում այլ բուժական հատկություններ: Մասնավորապես` նպաստում է օրգանիզմից թույների արտազատմանը` արգելակելով որոշ հանքային նյութերի պնդացումը:
*Ձիաձետը արգելակում է քարերի գոյացումը միզական օրգաններում եւ միզուղիներում:
*Բարերար ազդեցություն ունի ընդհանուր նյութափոխանակության վրա:
*Կանոնավորում է հատկապես ոսկրային հյուսվածքների աճը:
*Այն օգտակար է միզածորանների եւ երիկամների բորբոքումների, միզաքարային հիվանդության, պալարախտի` թոքային եւ մաշկային ձեւեր, թութքի, արյունահոսության` հատկապես արգանդային, դեպքում:
*Բուժական եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 10 գ հումքը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 մլ եռացրած ջուր, փակել կափարիչով եւ 30 րոպե ջրային բաղնիքում եփել մեջ, ապա սառեցնել 10 րոպե, քամել, հումքը մզել եւ հանել: Պատրաստված եփուկի վրա ավելացնել եռացրած ջուր եւ հասցնել նախկին ծավալին` 200 մլ: Եփուկը պահպանել զով տեղում, մինչեւ 2 օր: Խմել 1/4-ից 1/3-ական բաժակ, օրական 2-3 անգամ, ուտելուց մեկ ժամ հետո: Դեղաբույսն ունի նաեւ հակացուցումներ. չի թույլատրվում օգտագործել նեֆրիտի եւ նեւրոզի առկայության պայմաններում: Բացի հակացուցումը` ցանկացած բուժում սկսելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ՝ ցանկալի արդյունք ունենալու համար:
*Ձիաձետը պարունակում է մոտ 5 տոկոս բույսին բնորոշ սապոնին` էկվիզետոնին, 10 տոկոս կայծքարատներ` սիլիկատներ, որոնց մի մասն ալկալիական է և կարող է լուծվել ջրում, ածխաջրեր, ճարպեր, ազոտային միացություններ, խեժանյութեր, դաբաղանյութեր, չբացահայտված բնույթի դառնանյութ, թթուներ` խնձորի, ակոնիտի, թրթնջուկի, կայծքարի, ալկալոիդ պալյուստրին։
*Բույսը հարուստ է ասկորբինաթթվով, պարունակում է կարոտին, ֆլավոններ` իզոկվերցիտին, լյուտեոլին, էկվիզետրին։
*Բույսն ունի միզամուղ, հակաբորբոքային, կապող հատկություն, արագացնում է սրտի աշխատանքը, կանգնեցնում է արյունահոսությունը, նպատում վերքերի արագ ապաքինմանը, կարգավորում ջրի բաշխումը օրգանիզմում` ջրի և աղերի փոխանակման գործընթացը, հեռացնում խոլեսթերինի ավելցուկը, թունավոր և այլ վնասակար նյութերը։
*Ձիաձետն ընդգրկում են հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և հոդատապի բուժման համար նախատեսված դեղաբուսային խառնուրդներում։ Որպես միզամուղ և հակաբորբոքային միջոց` օգտագործում են այտուցների, երիկամների և միզապարկի հիվանդությունների բուժման համար։
*Ձիաձետն ազդեցիկ միջոց է լեղաքարային և միզաքարային հիվանդությունների, աղեստամոքսային համակարգում առաջացող նորագոյացությունների, ռևմատիզմի, աչքի հիվանդությունների դեպքում։
*Ձիաձետ դաշտայինի բուժիչ հատկությունների մասին Ա. Ամասիացին գրում է. ՙԱմվաճը օգնում է ստամոքսի և լյարդի խոցի դեպքում։ Ամրացնում է լնդերը։ Վնասակար ազդեցությունը չեզոքացնում է դաղձը։ Եթե ձիաձետը ճզմեն, հյութը քամեն և կաթեցնեն քիթը, կդադարեցնի արյունահոսությունը։ Արմատի եփուկն օգնում է խեղդող հազի դեպքում՚։
*Գիտական բժշկությունը մեծ դեր է տալիս ձիաձետ բույսին, որի բուժիչ հատկությունները հիմնականում բացատրվում են կայծքարաթթվի և մասամբ գլիկոզիդ լյուտեոլինի ազդեցությամբ, որն ունի հակամանրէ հատկություն։
Ժողովրդական բժշկությունը կիրառում է ձիաձետը թոքերի հիվանդությունների, ռևմատիզմի, հոդատապի, ստոմատիտի, լնդերի բորբոքման` ողողումների ձևով, դժվար լավացող վերքերի և միզապարկի հիվանդությունների դեպքում։
Հակացուցված է օգտագործել սրտային և երիկամային անբավարարության դեպքում, պետք է զգուշանան նեֆրիտով հիվանդները։
*Ըստ հնէաբանական ուսումնասիրությունների` 200 միլիոն տարվա ընթացքում` այս երբեմնի հսկայական չափեր ունեցող բույսերից առաջացել է քարածուխը։ Ձիաձետ դաշտայինը տարածված է Վայոց ձոր, Լոռի, Սյունիք մարզերի, Գառնի գյուղի, Իջևանի մարգագետիններում, ցանքերում, թփուտներում, գետերի ափերին։ Անտառային ձիաձետի տերևներն ուղղված են ներքև։ Որպես բուժիչ հումք` հավաքում են բույսի վերգետնյա կանաչ զանգվածը, չորանալուց առաջ կարևոր է, որ խոտը փռված լինի բարակ շերտով, այլ կերպ հումքը կփչանա, պահպանման ժամկետը մինչև 4 տարի է։
Այս խոտաբույսը պարունակում են բազմաթիվ կենսաբանական ակտիվ միացություններ. սպիտակուցային նյութեր, ածխաջրեր, ֆիքսված յուղեր, խեժեր, կալցիումի աղեր, դառնություն, տանիններ, սալիցիլաթթու, կարոտին, օրգանական թթուներ, ֆլավոնոիդներ, ասկորբինաթթու, սապոնիններ, ալկալոիդներ:
Նման հարուստ բաղադրությունը բացատրում է բույսի օգտագործումը տարբեր առողջական խնդիրների դեպքում։
Ձիաձետն օգտագործում են որպես հեմոստատիկ միջոց տարբեր տեսակի արյունահոսության համար (թոքային, արգանդային, երիկամային, ռնգային, հեմոռոյ), որպես հիպոթենզային ազդեցություն ունեցող բույս, միզապարկի բորբոքումով, ուրետրատների, թոքային տուբերկուլյոզի սկզբնական ձևերը, ռևմատիզմ, հոդատապ, լյարդի հիվանդություններ, միզաքարային հիվանդություն, փորլուծություն, օստեոխոնդրոզ, մաշկային հիվանդություններ, քարաքոս, էկզեմա, լորձաթաղանթների հիվանդություններ:
*Հիշեք, որ թարմ բույսի հյութը ժողովրդական բժշկության մեջ խորհուրդ է տրվում թոքերի տուբերկուլյոզի դեպքում։ Պատրաստելու համար (3-5 մաս) լվանում են, լցնում եռացրած ջրի մեջ, մանրացնում մսաղացով մինչև հյութ ստանալը: Հյութը պետք է եռացնել 2-3 րոպե, սառեցնել և պահել զով տեղում, նախընտրելի է՝ սառնարանում։ Հյութն ընդունել ուտելուց հետո 1 ճ. գդ. օրական 3-4 անգամ։
*Բույսից ստացված այս ըմպելիքը նույն չափաբաժնով օգտակար է նաև սրտի անբավարարության դեպքում։
*Կոկորդի և բերանի խոռոչի բորբոքված լորձաթաղանթների դեպքում օգտակար է դրանք ողողել ձիաձետ դեղաբույսի թուրմով։
*Երիկամների և թոքերի հիվանդություններ ունեցող մարդկանց համար օգտակար է ձիաձետի թեյ մտցնել իրենց սննդակարգում։ Պատրաստելը պարզ է՝ 4 թ. գդ. խոտաբույսեր լցնել 2 բաժակ եռացրած ջրի մեջ։ Խմել փոքր կումերով ողջ օրվա ընթացքում։
*Ռևմատիզմի և հոդատապի դեպքում ինֆուզիոն պատրաստում են նույն բաղադրատոմսով, միայն թե, ի տարբերություն թեյի, այն պետք է թրմել 2 ժամ և ընդունել 1 ճ. գդ. ուտելուց առաջ՝ օրը 5 անգամ։
*Եթե դուք ունեք ավելցուկային խոլեսթերին, կարող եք պատրաստել ձիաձետ խոտի թուրմ՝ արյունատար անոթները մաքրելու համար։ Դրա համար բույսի հումքից 4 ճ. գդ. լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ։ Ջրային բաղնիքում 15 րոպե եռալուց հետո թրմեք 0.5 ժամ և եռացրած ջրով հասցրեք սկզբնական ծավալին։ Խմեք կես բաժակ անոթի վիճակում օրը 3 անգամ։
*Օգտագործում են նաև ձիաձետի թուրմով լոգանքներ, օր.՝ ցիստիտի, միզապարկի հետ կապված խնդիրների և դրա ատոնիայի դեպքում։
Լոգանք պատրաստելու համար բույսի չորացրած խոտը (200 գ) լցնել 2 լիտր սառը ջրի մեջ, եռացնել մեկ ժամ, քամել և խառնել լոգանքաջրին։ Այն ընդունել 10-15 րոպե։ Խորհուրդ է տրվում կատարել 7-10 պրոցեդուրայի ընթացքում՝ քնելուց առաջ:
*Նախքան ձիաձետ օգտագործելը, դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ: Այս բույսի երկարատև օգտագործումն առաջացնում է մեզի թթվեցում, ինչը անցանկալի է մշտական թթվային ռեակցիա ունեցող մարդկանց համար և պահանջում է լրացուցիչ ալկալացում։
*Բույսը խորհուրդ չի տրվում օգտագործել սուր նեֆրիտի, հղիության, կրծքով կերակրման և մինչև 18 տարեկան երեխաների դեպքում: