ԳԵՐՀԶՈՐ ՄԻՋՈՑª ԾՆԿԱՀՈԴԻ ԴԵՄ

 Բաղադրատոմսն առաջարկում է մեկը, որի մայրը տանջվել է ծնկահոդի ցավից: Բժիշկները նրա մոտ արթրիտ են ախտորոշելª հոդերի սուր բորբոքում: Երբեմն կինն անտանելի ցավից օրերով անկողնուց վեր չի կացել: Ինչեր ասես, որ չեն փորձել. կինը պառկել է հիվանդանոցում, ներարկումներ ընդունել, որոնք, սակայն, օգնել են շատ կարճ ժամանակով, ապա ցավերը վերսկսվել են: Հիվանդությունը գնալով խորացել է, տանջել թե° գիշերը, թե° օրվա ընթացքում: Ու, ինչպես միշտ է լինում, մի անգամ զրույցի ընթացքում մի ապաքինված նախկին հիվանդ պատմում է իր գլխով անցածն ու առաջարկում բուժվելու իր միջոցը, որն առանձնակի դժվարություն չի ներկայացնում, իսկ արդյունքն արագ զգալի է դառնում:
 Պետք է կարտոֆիլի ծիլերը պոկել (ոչ կանաչը, սպիտակը), դրանք լցնել ապակյա տարայի մեջ ու վրան օղի ավելացնել այնքան, որ ծիլերը ծածկվեն: Թրմել 2 շաբաթ մութ ու տաք տեղում: Այդ թրմուկով պետք է թրջոցներ դնել հիվանդի հոդերին կամ մերսել,  ապա բրդյա շալ փաթաթել,  2 ժամ պահել, մեկ անգամ էլ նույնը կրկնել քնելուց առաջ: : Ու մեր պատմության հերոսը, հույսը կտրած բոլոր հայտնի տարբերակներից, որոշում է այդ միջոցն էլ փորձել: Նա հավատացնում է, որ մեկ շաբաթ հետո արդեն սուր ցավը նահանջել էր, իսկ 2 ամիս անց ոտքի է կանգնել: