ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ ԵՆ ՁՎՒ ԿՃԵՊԸ ՈՐՊԵՍ ԿԱԼՑԻՈՒՄԻ ԿԱՐԲՈՆԱՏԻ ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐ ՈՍԿՐԱՅԻՆ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Կարիք չկա որէ մեկին համոզել, որ ձուն սպիտակուցի ամենաէժան եւ լավա·ույն աղբյուրներից մեկն է, իսկ  ձվի կճեպը, ցավոք, մենք այն դեն ենք նետում, որը  ճիշտ չէ։

Ի՞նչ է իրենից ներկայացնում ձվի կճեպը. ձվի կեղևը կազմված է կալցիումի կարբոնատից՝ նյութ, որն անհրաժեշտ է մեր ոսկորների առողջության համար։ Յուրաքանչյուր պատյան իրականում բաղկացած է երեք առանձին շերտից: Առաջինը կոշտ է և գրեթե ամբողջությամբ բաղկացած է կալցիումի կարբոնատ բյուրեղներից։ Արտաքինից կա մի թաղանթ (կուտիկուլ) բազմաթիվ ծակոտիներով, որն ապահովում է գազափոխանակությունը ձվի ներսի և շրջակա միջավայրի միջեւ։ Այն պաշտպանված է արտաքին շերտով, որը կոչվում է էպիդերմիս:

Ձվի կեղեւի վերջին երկու շերտը կոչվում են ներքին եւ արտաքին կեղեւներ։ Այս շերտերը կազմող սպիտակուցներից մեկը կերատինն է, որը հայտնաբերվել է ռնգեղջյուրի եղջյուրներում եւ մարդու մազերի մեջ։

Ինչպե՞ս կարող եք օգտագործել ձվի կեղեւը. մեկ միջին չափի ձվի կճեպը կարող է օրական երկու անգամ  շատ կալցիում ապահովել: Իսկ այս հանքանյութն անհրաժեշտ է ոչ միայն ոսկորների աճի եւ զարգացման համար, այն օգնում է կարգավորել սրտի եւ մկանների աշխատանքը, արյան մեջ մագնեզիումի, ֆոսֆորի եւ կալիումի մակարդակը։

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ձվի կճեպից ստացված կալցիումի օգուտները գրավել են օստեոպորոզի մասին ուսումնասիրություններ կատարող գիտնականների ուշադրությունը։ Նրանց բացահայտումները ապացուցում են, որ ստրոնցիումի եւ ֆտորիդի հետ միասին այն դրականորեն ազդում է ոսկրային նյութափոխանակության վրա եւ խթանում աճառի աճը։

*Կլինիկական փորձարկումները հետդաշտանադադարում գտնվող կանանց մոտ ցույց են տալիս, որ ձվի կեղեւի փոշիով սննդային հավելումը կարող է նվազեցնել օստեոպորոզի հետ կապված ցավը, բարձրացնել հիվանդի շարժունակությունը: Նույն ուսումնասիրությունները կապում են ոսկրային դեգեներացիայի դադարեցման եւ, որոշ դեպքերում, ոսկրային խտության բարձրացման հետ:

*Գիտնականները փորձարկում են ձվի կճեպը որպես կալցիումի կարբոնատի բնական աղբյուր՝ ոսկրային փոխպատվաստման համար: Նորարարական գործընթացը պահանջում է հիդրոգելի խառնուրդին ավելացնել հավի ձվի կճեպ:

*Հիշեք, որ ձվի կճեպն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Հիշեք, որ օգտակար է ոչ միայն կեղեւի փոշիացված կրաքարային շերտը։ Հետազոտողները ապացուցել են թաղանթների կիրառման արդյունավետությունը՝ շարակցական հյուսվածքի հիվանդությունների այլընտրանքային թերապիայի մեջ: Խոսքը արթրիտի, գայլախտի, հոդատապի եւ մեջքի ցավի մասին է։ Այս պայմանները սովորաբար բուժվում են ցավազրկողներով կամ հակաբորբոքային դեղամիջոցներով, որոնք ունեն սահմանափակ արդյունավետություն եւ կարող են վտանգ ներկայացնել սրտի, ստամոքսաաղիքային համակարգի խնդիրների համար:

*Ձվի կեղեւի թաղանթը թեթեւացնում է ցավն ու անհանգստությունը՝ կապված շարակցական հյուսվածքի խանգարումների հետ՝ առանց կողմնակի ազդեցությունների: 

*Հոդերի ցավը թեթեւացնելու համար. ձվի  կեղեւի վրա ավելացնել խնձորի քացախ պահել 2 օր: Քսել լուծույթը ցավոտ հատվածին։

Իմանալով ձվի կճեպի այս բոլոր օգտակար հատկությունները, ոմանք մանրացնում են դրանք փոշու մեջ, եւ օգտագործում  որպես բնական սննդային հավելում։ Խնամքով մաքրված եւ պատշաճ կերպով պատրաստված, այն բավականին ուտելի է։

  • Ձվի կճեպը վտանգներ է պարունակում.  եթե ձուն  աղտոտված լինել Salmonella enteritidis-ով, ընդունելու դեպքում կարող է վարակ առաջացնել: Ուստի մաքուր կեղեւները պետք է եռացրած  ջրում պահել ութ րոպե եւ մանրացնել։
  • *Որպես կալցիումի հավելում, դուք կարող եք օրական 1 թ. գդ. փոշի ավելացնել հյութերին, սմուզիներին: Արդյունքը՝ ոսկորների խտության բարձրացումն է, մաշկի, ատամների և մազերի վիճակի բարելավումը։

ԳԵՂԵՑԿՈՒՀԻ՛, ՔԵԶ ՀԱՄԱՐ

Դեմքի մաշկի համար լցնել 1 թ. գդ. ձվի կեղեւի փոշին լցնել 0.5 գդ. մեղրի վրա, խառնել, դարձնել համասեռ զանգված: Քսել դեմքին, թողնել  չորանա, ապա լվանալ: Մեկ շաբաթվա ընթացքում մաշկը հարթ եւ փայլուն կդառնա։

*Մազերի համար. 2 ճ. գդ. ձվի կճեպի փոշին լցնել կաթնաշոռի վրա, խառնել, դարձնել համասեռ զանգված քսել մազերին, սպասել 20 րոպե եւ լվանալ։

*Մաշկի բորբոքման դեմ պայքարելու համար սա լավագույն բնական միջոցն է բորբոքման, ցանի դեմ պայքարելու համար: