ԿԱՐԱԳՆ ՈՒ ՀԱԼԱԾ ՅՈՒՂԸ ՈՐՊԵՍ ԲՈՒԺԱ ՄԻՋՈՑ ՀԱՅՈՑ ՄԵՋ
Ժողովրդական բժշկության մեջ լայնորեն գործածվել են նաեւ կարագն ու հալած յու ղը: Դրանցով շփել են ցավող կո կորդը, ջերմող մարմինը, ձգված մկաննե րը:
*Նորածնի մարմինը յուղով (երբեմն՝ շիբ խառնած) շփում են ոչ մի այն փափկեցնելու, այլեւ ախտահանելու նպատակով: *Խախտված ոսկրե րը տեղը գցելիս՝ ձեռքերը յուղոտ կամ կարագոտ են արել՝ ցավը մեղմացնելու համար:
*Հալած յուղը կոտրված ոսկորն ամրացնող սպեղանու կա րեւոր բաղադրիչ է եղել:
*Կովի յուղը եւ կարագը, ունենալով փափկեցնող հատկու թյուն, լայնորեն գործածվել են որպես հումք՝ քսուքնե րի համար, որոնցով բուժել են, օր.՝ կրակից, տաք ջրից, կայծակից առաջացած այրվածքնե րը:
*Հաճախ այրվածքին կովի յուղ են քսել՝ նախքան սպեղանի դնելը, թեեւ քսուքի բաղադրության մեջ եւս կովի յուղ կամ կարագ է եղել:
*Թարախային որոշ վերքեր բուժել են ոչ մի այն նման քսուք ներով, այլեւ անմիջապես վերքին անալի կարագ կամ յուղ քսելով կամ յուղ ներծծած խմորի կտոր դնելով, քանի որ յու ղը օժտված է թարախը դուրս քաշելու, վերքը հասու նացնե լու հատկու թյամբ: Օր.՝ մատնաշուն չըհասունացնելու նպատակով մատին յուղով ու շաքարով խմոր են կապել կամ եղլավաշ (յուղի ու ալյուրի շաղախ) դրել:
*Ժո ղովրդի համոզմամբ՝ յուղ ներծծած խմորի կտորը ներծ ծել է նաեւ կոկորդի, ականջի տակ առաջա ցած ուռուց քը: *Կա րագ կամ կովի յուղ պա րու նակող՝ տարբեր բաղադ րությամբ քսուքներով, պատրաստուկներով բուժել են կա թի առատությու նից ուռած կուրծքը, մատնաշունչը, գլխի ճաքը, բորը, սիֆիլիսը, թութքը, սրի կտրածի, նաեւ լծկանի լծառված վզի վերքը եւն: Պատրա տու կը յու ղով պատել են, նոր դրել վերքին, որպեսզի հպվող մասը փա փուկ լինի:
* Օձի խայթածի բուժման միջոց էր նաեւ խայթված մասը կտրելուց հետո ծծումբի եւ յու ի խառ նուրդը կտրած վերքի վրա դնելը:
* Ձիթուկ միջատի եւ յուղի խառնուրդով ստացած քսուքով մարմինը պատելով՝ բուժել են քորը:
*Կարմրուկ, ծաղիկ հիվանդու թյուններից մարմնին առա ջացած բշտիկնե րը (նաեւ՝ անասունների ուռուցքները) բու ժել են ճերմակ շիբը անաղ կարագի հետ խառ նած քսուքով։ *Ըստ մեր դաշտային հետազոտական նյութի՝ հալած յուղը ինչ քան հնանում, այնքան օգտակար եւ բուժիչ հատկություններ է ձեռք բերում։
*Այրվածքը բուժող որոշ քսուքներում փափկեցնող դերը երբեմն կատարել է կաթի հում սերը (արաժանը), օր.՝ մաղած հողի հետ շա ղախած:
*Այրվածքի վրա լցրել են նաեւ կաթի սերի, դեղնուցի եւ ալ յուղի շաղախի թխած, չորացրած, մանրացրած փոշին՝ նախապես վերքին սեր քսելով : Կախված վերքի բնույթից՝ յուղին խառնել են խունկ, օճառ, ներկանյութ, ծծումբ, վառոդ, մոխիր եւն։
Հասմիկ Հա րությունյան
Որոշ վեր քեր բու ժել են՝ յու ղի մեջ դա ղած որեւէ մթերք վերքին դնելով, օր.՝ շան կծած տեղին՝ եփած ծեծած լոբի կամ կանեփի սերմ, սրով կտրածին՝ յուղի մեջ դաղած շերա մի բոժոժ:
*Ականջացավը բուժել են սոխառածի յուղը տաք-տաք ականջի մեջ կա եցնելով, սոխառածը կապել են նաեւ թա րախոտ վերքին:
*Հա զի դեմ շատ ըն դուն ված էր կովի հալած յուղ խմելը, որոշ գավառնե րում բու ժիչ է համարվել յու ղի մեջ տապա կած սխտոր ու տե լը:
*Ժողովրդի պատկերացմամբ՝ մեկ բաժակ հալած յուղ խմե լը մահից կարող է փրկել բարձր տեղից վայր ընկած մարդ կանց, որովհետեւ խմելուց հետո սիրտ են թափում, որի շնորհիվ՝ սառած արյու նը դուրս է գալիս օրգա նիզմից:
*Կովի հալած յուղ խմել են նաեւ փոր կապության դեմ: *Ծննդկանի փորացավը անցկացնելու նպատակով տատմե րը խմեցրել է ախռավ (ախրա)՝ տաք յուղ՝ փոքր քանակու թյամբ փոխինդ խառնած: Նույն նպա տա կով յու ղով տա պակել են հատուկ բանջար կամ պատրաստել են խավիծ՝ դաղած յու ղը լցնելով եռացրած ջրի մեջ խառնած ալյու րի վրա: Ծննդկանին օգտակար էր նաեւ եղա ձուն: Յուղ ու մեղ րի տաք խառնուրդ անմիջապես խմեցրել են գլխին հար ված ստա ցած մարդ կանց: Այս բուժամիջոցը կիրառել են նաեւ դողի ժամանակ:
*Յուղ ու մեղրի խառնուրդ խմել են նաեւ գլխացավը բուժե լու համար: Տավուշում մինչ օրս գլխացավի բուժման եղա նակ ներից մեկը գլխին գոմեշի կարագ քսելն է՝ գլուխը պոլի էթիլենային տոպրակով եւ գլխաշորով կապելով: Ըստ պատմասաց Ջ. Ղա րագյոզյանի՝ տոպրակի տակ կա րագը հալվում է, տաքացնում գլուխը եւ անցկացնում գլխացավը: *Ոջիլը կտրելու համար գլխին քսել են սնդիկի, հինա յի եւ կո վի յու ղի շաղախը:
* Մազաթափության դեմ տարբեր բուժումներից հետո, երբ նկատել են, որ գլուխը խիտ մազերով է ծածկվել, երեք օր շա րունակ կարագով կամ յուղով օրը մ ի ան գամ լվացել են:
*Նորածնի գլխամաշկի թեփը վերացնելու համար պարբե րաբար գլխին կարագ են քսում, լվանում հաջորդ օրը:
*Կարագի եւ շիբի խառնուրդը երեկոները կոպին դնելով՝ բուժել են աչքացա վը: Աչքացավը բուժել են նաեւ եռացրած անալի կարագի, սառը շաքարի ու ձվի դեղնուցի խառնուրդը աչքի մեջ լցնելով:
*Սննդային թունավորման դեպքում խմել են հալած անալի կարագ՝ ընկուզենու ածուխի փոշուն խառնած:
*Ժողովրդի պատկերացմամբ՝ յուղը հակա ցուցված էր որոշ հիվանդու թյուն նե րի դեպքում: Օրի նակ՝ ծաղիկով հիվան դին յուղ չէին ուտեցնում:

