ԻՄԱՍՏՈՒՆԻ ԽՈՀԵՐԻՑ
*Սարերի տեղը ու գետերի հունը փոխելը հեշտ է, մարդու բնավորությունը փոխելը՝ դժվար։
*Կժից բաժակի մեջ լցնել հնարավոր է միայն այն՝ ինչ կա նրա ներսում։
*Ճանապարհն, որով քայլում ես՝ գցվել է այլ մարդկանց կողմից։
*Ծառ տնկելու համար լավագույն ժամանակը 20 տարի առաջ էր։ Մյուս լավագույն ժամանակը՝ այսօր է։
*Եթե մեկ բառը խելքի չի բերել, խելքի չի բերի նաև տաս հազարը։
*Դեպի բարձրունք տանող ճանապարհները բազմաթիվ են։ Սակայն բարձրունքից բացվող տեսարանը՝ նույնն է։
*Լավը սովորելու համար՝ քիչ է նույնիսկ 100 օրը, վատը սովորելու համար՝ բավարար է 1 ժամը։
*Երբ կինը սկսում է տղամարդկային գործերով զբացվել՝ ընտանիքը ծաղկում է, երբ տղամարդն է սկսում կանացի գործերով զբաղվել՝ ընտանիքը քանդվում է։
*Ձուկ տուր աղքատին՝ և կապահովես նրա մեկ օրվա սնունդը։ Սովորեցրու աղքատին ձկնորսություն անել՝ և կապահովես նրա կյանքը։
*100 տարվա մեջ ստեղծվածը կարող է ավերվել 1 ժամվա մեջ։
*Եթե ինչ-որ մեկը գիտի, որ ոչինչ չգիտի՝ սովորեցրու նրան։
*Եթե ինչ-որ մեկը գիտի, որ նա գիտի՝ լսիր նրան։
*Եթե ինչ-որ մեկը չգիտի, որ նա գիտի՝ արթնացրու նրան։
*Եթե ինչ-որ մեկը չգիտի, որ նա չգիտի՝ փախիր նրանից։
*Լավագույն մարտը այն է, որը չի կայացել։
*Կյանքի խորամանկությունը կայանում է նրանում, որպեսզի մահանալ երիտասարդ, բայց որքան հնարավոր է ուշ։
*Նա ով նշում է քո թերությունները՝ ոչ միշտ է, որ քո թշնամին է։ Նա ով նշում է քո առավելությունները՝ ոչ միշտ է, որ քո ընկերն է։
*Եթե սխալվել ես ճանապարհով՝ ապա կարելի է ետ վերադառնալ, եթե սխալվել ես խոսքով՝ ոչինչ անել հնարավոր չէ։

