ԿԵՆՍԱԲՈՒՅԺ ՆԱՐԳԻԶ ԳԱԼԻՆՅԱՆԻ ԲՈՒԺԵԼՈՒ ԿԵՆՍԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հին հույն փիլիսոփա Սոկրատեսը պնդում էր. §Բոլոր մասնագիտությունները գալիս են մարդկանցից, և միայն երեքը՝ Աստծուց՝ ուսուցիչը, դատավորը և հատկապես բժիշկը, որը կենսականորեն կարևոր է ողջ մարդկության համար¦։ Եվ այս ամենը հաստատվում է, երբ ճակատագիրը ձեզ ուղղորդում է նման մասնագիտությունների տեր մարդկանց մոտ, եւ նրանց պրոֆեսիոնալիզմը զարմացնում է ձեզ։ Դուք նաեւ չեք կարող չմտածել, որ այդտեղ Աստծո մատը խառը չէ. Աստված ինքն է ձեզ ուղղորդել նման մասնագետի մոտ։ Հետագայում, տարիների բարձունքից, խոհերիդ պահերին հետահայաց անելով հաճախ հիշում ես քեզ բժշկողին, նրա խոսքերը և, իհարկե, այն ամենն, ինչ նա արել է քեզ առողջացնելու համար՝ վերականգնել Աստծո տված առողջ մարմինը, եւ, ակամա, գլուխդ Բարձրյալի կողմն ես ուղղում ու մտովի երախտապարտ լինում քո բաժին աստծուց:
Ես էլ պատահականություն չեմ համարում այն պահը, երբ մի սիրուն օր քայլերս ուղղեցի Աստծո համբույրը ճակատին պարգեւածին, բժշկողի մասնագիտությունից բաժին հասածին, բժիշկ-կենսաբույժ, տիկին Նարգիզ ԳԱԼԵՅԱՆԻ տան ուղղությամբ: Երբ մտաբերում եմ հանդիպման առաջին վայրկյանները, առաջինը, որ աչքիս առջեւ է հառնում, դա տիկին Նարգիզի Աբովյան քաղաքի առանձնատան շեմի մաքրամաքուր բակն է, որտեղ էլ նա սպասում էր ինձ: Ժպտալով, վաղեմի բարեկամների նման բարեմաղթանքներ հղելով փաթաթվեցինք իրար եւ անցանք առանձնատան սպասասրահը, որտեղ գեղեցկադեմ հարսը՝ Աննան, խոտաբույսերով թեյ էր պատրաստում: Դեռ չսկսած մեր զրույցը՝ այցելու-բուժառուները սկսեցին ՙխանգարել՚ մեզ: Իսկ մինչ նա կզբաղվեր բուժառուներով, ես մոտեցա պահարանի դարակաշարում կարգ ու կանոնով դասավորված բազմաթիվ գրքերին, ալբոմներին, տետրերին եւ սկսեցի թերթել, կարդալ այն նամակներն ու գրառումները, որոնք տիկին Նարգիզի օգնական հարսիկը խնամքով դասավորել էր դարակաշարերում: Ընթերցում էի եւ հասկանում, որ այս գեղեցկադեմ, միջահասակ և խարտյաշ աչքերով հայուհին իր ձեռքերի առատ ջերմությամբ այնքա՜ն շատ առողջություն է պարգևել մարդկանց, այնքա՜ն մայրերի է երջանկացրել՝ պահպանելով նրանց ամենաթանկը՝ երեխաների կյանքն ու առողջությունը, այնքա՜ն մարդկանց է երջանկացրել՝ բուժելով ե՜ւ նրանց, ե՜ւ նրանց ընտանիքներին, որ նրանք չեն զլացել ու իրենց երախտագիտությունը հայտնել են մի մաքրամաքուր թղթի վրա գրելով՝ շնորհակալություն, ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ՏԻԿԻՆ:
-Տիկին Նարգիզ, երախտապարտ ենք:
Իսկ ի՞նչ կարող էր գրել երեխային առողջ տեսած այն մայրը, ծնողը, որը հուսահատ, օրերից մի օր հիվանդ երեխային գրկած բախել էր կենսաբույժ Նարգիզի դուռը, եթե ոչ՝ շնորհակալություն:
Ասեմ, որ հենց սկզբից էլ մեր զրույցը երկու անծանոթ կնոջ զրույց չէր. որոշեցինք, որ պետք է տիկին Նարգիզը խոսի, պատմի, որպեսզի մեր ընթերցողը ծանոթա նրա աստվածատուր շնորհքին, տեղեկանա նրա բուժումների մասին:
-Կենսաբույժ եմ: Բախտագուշակ չեմ, սիրելիս: Այսպես՝ կարճ, հատու խոսքով իր մասին սկսեց պատմել տիկին Նարգիզը: Կյանքիս նպատակը՝ հայրենիքի եւ սփյուռքի իմ իմաստուն եւ ամուր կամքի տեր ազգիս ծառայելն ու օգնելն է, հոգուս պարտքը, որն Աստծո կամոք է պայմանավորված:
Հովանո՜ւշ, սիրելիս, իմացիր եւ հիշիր՝ ամեն ինչի մեջ ոչ միայն բնության գիտության՝ ֆիզիկայի իմաստուն խորհուրդը կա, այլեւ Աստծո կամքն ու բարեհաճությունը կա, իսկ գուցե Աստված հենց ինքը բնությունն է՝ ֆիզիկան, ո՞վ գիտե:
Դեռեւս փոքր աղջնակ էի, երբ ես լսեցի Աստծո լռելյայն ձայնը. լռելյայն եմ ասում, որովհետեւ Բարձրյալն այդ պարգեւը ընծայել է ինձ վեց ամիս քնեցնելու պահին: Ի դեպ, ասեմ, որ ամեն ճշմարիտ բան լռության մեջ է արարվում: Լռության խորհուրդն էլ մեկ այլ իմաստնասիրություն է. այդ լռության մեջ մտքի խոր խաղաղության՝ նիրվանայում եմ մտորել, եւ մինչ այժմ էլ մտորում եմ, կյանքի իմաստի շուրջ: Իսկ երբ հասկացել եմ Աստծո կողմից ինձ ընծայված պարգեւի իմաստը՝ մատներիս օգնությամբ պետք է բուժեմ աշխարհի բոլոր ծագերում բնակվող մարդկանց, ակամա սկսել եմ մանրակրկիտ նայել, ուսումնասիրել մատներս, դրանց ձեւը, չափսը, մեծ ու փոքր, հաստ ու բարակ լինելը: Եթե ճիշտ ասեմ, ես ավելի վաղ տարիքում էի ՙուսումնասիրել՚ մատներիս կառուցվածքը, առանց որեւէ մեկի դրդմամբ փորձել եմ ըմբռնել մարդու մատների խորհուրդը: Սկզբում կարծում էի, թե մատների խորհուրդը՝ սիրած տղայի տված մատանին կրելն է, որ հարսնանալիս, պարի ժամանակ դրանք նազանքով տարուբերելու համար է, եւ սկսեցի խնամքով վերաբերվել մատներիս, իսկ մի փոքր ավելի հասուն տարիքում մտածեցի, որ ձեռքերի մատները տրված են իրար ագուցելու եւ առ Աստված աղոթք մրմնջալու համար, բայց երբ մայրացա, մտածեցի, որ մատները իրար փակցնելու, Աստծո ուղղությամբ նայելու եւ օտարությունից զավակիդ վերադարձի աղոթք մրմնջալու համար են, իսկ արդեն վրացուհի հայտնի էքստրասենս Ջունային աշակերտելիս մտածում էի, որ մատները աշխարհի բանը գրքերից իմանալու, դրանք թերթելու համար են տրված մարդուն:
Հետաքրքիրն այն է, որ դեռեւս մանկուց էի ուշադրություն դարձնում մարդկանց մատներին. մեկ հիանում էի կանացի նրբագեղ, երկարավուն, ներկված կամ չներկված մատներով, կամ զարմանում տղամարդկանց ամուր, պինդ, հաստ մատներից ու փորձում մարդկանց բնավորության մասին կարծիք կազմել՝ ըստ նրանց մատների ձեւի, կառուցվածքի, որոշում կայացնում, թե նրանց մատներն ինչ աշխատանքի համար են նախատեսած, մտածում՝ արդյո՞ք այդ մատները կարող են վրձնել, դաշնամուրի վրա մի հոգեպարար մեղեդի նվագել, նույնիսկ պատկերացնում էի սիրած տղայի նվիրած ծաղիկների ձեռքերի մատների ձեւը: Ի դեպ, երբ նկատում էի, որ դիմացինիս ձեռքերի մատները հաստ են, պինդ եւ ամուր, ակամայից նրա մեջ տեսնում էի՝ տուն, օջախ պահողին եւ պատկերացրեք, որ չէի էլ սխալվում, իսկ, երբ եկավ իմ մատներին նայելու եւ որոշելու, թե դրանք ինչի՞ համար են նախատեսած, երկար չչարչարվեցի, որովհետեւ Վերեւից հուշեցին, որ ինձ պարգեւած մատները նախատեսված են հիմնականում բուժելու մարդկային մարմինը, ինչու ոչ՝ նաեւ հոգին, բուժելու, ամոքելու մարդկանց ցավոտ տեղերը, թեթեւություն հաղորդելու նրանց մարմիններին: Իսկ հետո, երբ Ամենակարող Աստված ինձ պատվիրեց մատներիս օգնությամբ բուժել մարդկանց, ես մտովի մի կողմ դրեցի նախկին՝ գեղեցիկ, սիրուն, երազային մտորումներս, եւ իրականացրեցի մատներիս բուն նպատակը՝ բուժիչ էներգիա փոխանցել մարդու ողջ մարմնին, մտավոր եւ զգայական դաշտերին՝ ներդաշնակություն հաղորդելով դրանց միջեւ: Ասեմ, որ Աստծո շնորհով օժտված մատներս Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժածներից մինչեւ ԱՄԷ շեյխերին, էմիրներին, ռանչպարին ու մշակին, մտավորականին եւ գիտնականին են բուժել: Շրջել եմ աշխարհի շատ երկրներով, աշխատել պետական եւ մասնավոր հիվանդանոցներում, բուժել մարդկանց, նրանց մոտից իսպառ վերացրել տարիներ շարունակ իրենց տանջող ցավերը: Անհաշիվ են այն հիվանդների թիվը, որոնք ինձ մոտ բուժվելուց հետո այլեւս ակնոց չեն կրել, անկողնուն գամված բազմաթիվ հիվանդների եմ ոտքի կանգնեցրել: Հալեպում բուժել եմ նշանավոր նկարիչ Հարութ Ղազարյանի աջ ձեռքը, որը տարիներ շարունակ չէր աշխատում, եւ նա սկսեց բուժված ձեռքով կրկին վրձնել կտավի վրա: Մեր մարմնում յուրաքանչյուր օրգան ծառայում է իր բուն նպատակին: Մեր օրգանները շղթայի նման կապված են միմյանց հետ: Ոչ մի ավելորդ օրգան մարդու մարմնում գոյություն չունի: Մարդը, կենդանի օրգանիզմը կատարյալ է ստեղծված: Կարծում եմ նաեւ, որ թե՜ կյանքը, թե՜ բնությունը, թե՜ կենդանի օրգանիզմները (դրանք բոլորը միասին մեկ ամբողջականություն են) որոշակի նպատակ ունեն, բայց դեռեւս ամբողջական ուսումնասիրված չեն, դրա համար էլ հաճախ բուն նպատակին չծառայելու պատճառով են օրգանները հիվանդանում: Չգիտեմ, ամեն-ինչ չէ, որ գիտեմ, չնայած ես եւս Սոկրատեսի նման գիտեմ, որ ոչինչ չգիտեմ, բայց, բարեբախտաբար, Աստծո կամոք հասկացել, գտել, բացահայտել եմ այս աշխարհում իմ մատների առաքելության բուն նպատակը, եւ երջանիկ եմ: Ցավոք, մարդ արարածը շատ հաճախ այդպես էլ չի հասկանում աշխարհում իր առաքելության բուն նպատակը, եւ դա շատ վատ է: Երբ մարդը չի հասկանում իր անելիքը, երբ մարդը չի զբաղվում իր սիրած գործով, նա, գրեթե, դժբախտ է, հիվանդ: Մենք պետք է հիշենք, որ յուրաքանչյուր մարդ, ազգ, նույնիսկ որեւէ կենդանի արարած այս աշխարհ է գալիս որոշակի նպատակով, աննպատակ ոչինչ չի ծնվում տիեզերքում, նաեւ հարկավոր է հասկանալ, որ երկրայինում ստեղծվածը թելադրված է երկնայինից, ուրեմն հարկավոր է մտորել եւ գտնել այն աշխատանքը, որն ի վերուստ նախատեսված է քեզ համար, իսկ երբ գտնես, անկասկած կլինես թե երջանիկ, թե առողջ: Ուրախ եմ ոչ միայն նրա համար, որ հասկացել եմ մատներիս առաքելության բուն նպատակը, թե դրանք ի՞նչ աշխատանք պետք է անեն, ուրախ եմ, որ այս մատների միջոցով բուժել եւ այսօր էլ շարունակում եմ բուժել հազարավոր այն հուսահատ մարդկանց, որոնք կարծել են, թե այլեւս ավարտված է իրենց երկրային կյանքում առողջ ապրելը: Հավատացեք, ուրախանում եմ յուրաքանչյուր բուժառուի ապաքինվելուց, ես իրենցից շատ եմ ուրախանում, որովհետեւ այդ պահին նայում եմ բուժառուի դեմքին, տեսնում նրա ցնծությունը, մտովի վերադառնում, հիշում այն պահը, երբ նա լացակումած եկել էր ինձ մոտ: Հազարավոր մարդիկ են եկել ու բողոքել, որ խաթարվել է իրենց լսողությունը, տեսողությունը, նյարդային են, միգրեն ունեն, սարսափելի գլխացավերից չեն կարողանում ազատվել, չեն կարողանում գիշերները քնել, անքուն գիշերներից տառապանքի մեջ են հայտնվում, հոդացավերը թույլ չեն տալիս առողջ կյանքով ապրել, չեն կարողանում քայլել, շատ բժիշկների եւս չի հաջողվել բուժել նրանց, չնայած նրանց ջանքերին, սակայն արդյունքը վերջնական չի եղել, եւ այդ պահին նրանց օգնության ձեռք են մեկնել այս ձեռքերը (ասում է տիկին Նարգիզը եւ ինձ ցույց տալիս իր նրբագեղ, բուժիչ հատկություններով օժտված մատները, որոնցից այնքա՜ն ջերմության-տաքության աստվածահաճո էներգիա է հորդում): Ես ինձ պարտավորված եմ զգում Աստծո տված այս մեծ շնորհով բուժել, առողջացնել մարդկանց: Երբ մարդը կամա, թե ակամա հիվանդանում է, Աստված իմ միջոցով կրկին ուզում է օգնած լինել իր իսկ կողմից ստեղծած մարդուն:
Նարգիզը լավ, բարեհամբույր զրուցակից է. ունկնդրում էի նրա բուժման փիլիսոփայության մասին իր մենախոսությունը, Աստծո կողմից ճակատը համբուրած տիկնոջը, արդեն իմաստնության տարիքին հասած, եւ, միաժամանակ, կարդում, նայում այն ալբոմներում ու գրքերում գրված հազարավոր մարդկանց շնորհակալական խոսքերը, ովքեր հուսահատ եկել էին, բայց նրա մոտից հեռացել ուրախությունն ու ժպիտը դեմքներին, հոգիներում, առողջացած:
- Մարդ արարածը շատ բարդ էներգադաշտային կառուցվածք ունիւ եւ որպես համակարգ մշտական հարաբերությունների մեջ է տիեզերական ու երկնային այլ համակարգերի հետ, շարունակում է մենախոսությունը տիկին Նարգիզը: Մարդու մեջ մշտապես գործում են կյանքի եւ՜ դրական, եւ՜ բացասական ծրագրեր: Դրանք նախատեսած են, որպեսզի մարդը կարողանա ճանաչել չարն ու բարին, որովհետեւ դրախտում, առանց Աստծո թույլտվության մարդը կերել է բարու եւ չարի իմացության ծառի պտուղից, եւ այդ գիտելիքները պետք է ինքնուրույն ձեռք բերել կյանքի փորձով, այս կամ այն իրադրության մեջ ընկնելով, դրանից ելք փնտրելով: Այնպես որ, հիվանդությունը պատիժ չէ, այլ բացասական ներգործությունը կանխելու միջոց: Ուստի, փորձեք մտքերը միշտ մաքուր պահել, մաքրել շահամոլական կեղտերից, հեռու մնալ չարություն գործելուց: Գրեթե ասացի՝ առողջ ապրելու գաղտնիքը, այն է՝ առողջ կապրեք, եթե ձեզանից հեռու պահեք չար մտքերը, եթե կամենում եք, որ Աստված ձեզ օգնի:
-Քո մատները ստեղծված եմ մարդկանց առողջացնելու համար,- ասվել է Երկնայինի կողմից, քեզ ոսկյա զարդեր հարկավոր չեն, դու ունես ոսկե մատներ,- մի անգամ երազում նրան ասել է Փրկիչը: Արթնացել եմ քնից, առանց վայրկյան անգամ երկմտելու՝ վաճառել ոսկյա զարդերս, գնել ոսկյա խաչ ու շղթա, մտել եկեղեցի եւ կնքել շատ-շատերին:
Ի դեպ, ձեռքերի էներգիան շատ հզոր է, այնքան հզոր են, որ ես 15-70 սմ հեռավորությունից բուժել:
-Շնորհակալություն ՔԵԶ, ԱՍՏՎԱԾԱՀԱՃՈ ՏԻԿԻՆ, զավակիս բուժելու համար, - ընթերցում եմ՝ սկզբում հուսահատ, իսկ վերջում ուրախության մեջ հայտնված մի մոր նամակ:
Արդեն կեսդարյա փորձ ունեցող մասնագետ է տիկին Նարգիզը: Պետք է ասել, որ մի քանի սերունդներ բախտ են ունեցել հանդիպելու Աստծո կողմից նշանակված կենսաբույժին: Եվ ես չէի սխալվի, եթե ասեմ, որ նրանցից յուրաքանչյուրը հիշում է նրա բարի խոսքն ու նուրբ ձեռքերը:
-Որքա՜ն բախտավոր էի, որ տեսա նրան այս օրը, - գրում է մի հուսահատ կին:
-Այդ պահին յուրաքանչյուր բուժառու, հավանաբար, իրեն մենակ է զգում, իսկ միայնակ մարդու հույսը Աստված է, իսկ Աստծուն փոխարինեց աստվածահաճո այս տիկինը՝ Նարգիզ Գալոյանը, որի ձեռքերում էր գտնվում իմ բալիկի առողջությունը,- կարդում եմ հերթական նամակը...
Իհարկե, ոչ բոլորին է պարգեւած փրկելու ուրիշի կյանքերը. բժշկողի մասնագիտության մեջ պատասխանատվությունն անսահման է, չպետք է լինեն պատահականություններ, անպատասխանատվություններ: Եվ Նարգիզը մուտքը այդ աշխարհ, հավանաբար, պատահական չէր՝ դա ճակատագիր էր։
Գրքերում, ալբոմներում, տետրերում, թղթերի վրա, բազմաթիվ լեզուներով երախտագիտության խոսքեր են գրված տիկին Նարգիզի հասցեին: Որ երկրի դարպասներից ներս է մտել, նույնիսկ Հարավային Արաբիայի ամիրների պալատներից դարբասից դուրս գալուց նրան ասել են.
-Դոկտորա Նարգիզ, այս քաղաքը քոնն է, մեր տունը քո տունն է, դու մեր ընտանիքի անդամն ես, մենք երջանիկ ենք, որ հանդիպել են քեզ, շնորհակալ ենք մեր բաժին Աստծուց, որ քո միջոցով ձեռք մեկնեց մեզ, մնա մեզ մոտ, բայց մեր հայուհին ամեն ինչից զատ, ամեն ինչից վեր իր տուն է սիրում, իր հայրենիքը՝ Հայաստանն է սիրում, ուստի պարտադիր վերադառնում է տուն:
Իսկ այն հարցին՝ կենսաբույժ ծնվում են կամ դառնում, տիկին Նարգիզն ունի իր պատասխանը, պատասխան, որ ստացել է Բարձրյալից, այն է ՝ Կենսաբույժ ծնվում են, այն ի վերուստ տրված շնորհ է՝ բուժիչ կենսաէներգիայով, Աստծո պագն է իր ընտրյալի ճակատին:
Սիրելի՜ ընթերցող, ձեր հարցերով Նարգիզ ԳԱԼԻՆՅԱՆԻՆ կարող եք զանգահարել 098208050 հեռախոսահամարով:
Նյութը գովազդ չի պարունակում:

