ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾԱԾ ԻՐԱԿԱՆ ՀՐԱՇՔՆ Է, ԱՅՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՈՍԿԻ
Եգիպտացորենի հատիկները պարունակում են 0.5 միկրոգրամ ոսկի, այնինչ մարդու օրգանիզմի պահանջարկը տատանվում է 2-4 մկգ սահմաններում։
Ոսկու ազդեցությունը օրգանիզմի վրա
Չափահաս մարդու օրգանիզմում կա մոտ 10 մգ Au, որի մոտավորապես կեսը գտնվում է ոսկորներում, մնացածը լյարդում ու երիկամներում։ Ոսկու կենսաբանական դերը մարդու օրգանիզմում կարոտ է հետագա ուսումնասիրության, սակայն հայտնի են որոշ օգտակար հատկություններ՝ օրգանիզմում խթանում է պղնձի յուրացմանը, նպաստում է կոլագենը ու էլաստինը խոնավացնող հատուկ նյութերի` պրոտեազների ակտիվացմանը, հատուկ հաշվարկված չափաքանակները կիրառվում են աթերոսկլերոզի, օստեոխոնդրոզի, պարոդոնտոզի, դեֆորմացիաներ առաջացնող արթրիտի, հիպերտոնիայի, լյարդի հիվանդությունների, դեպրեսիայի դեպքում, ոսկին ուժեղացնում է արծաթի հակաբակտերիալ հատկությունները, ունի հակավարկային ազդեցություն, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Ոսկու և յոդի համադրությունը
Յոդացված ոսկին հայտնի է որպես հակակաղծրախտային (սկլերոզ) դեղորայք, որը չունի հակացուցումներ և հաճախ է կիրառվում ծերացող օրգանիզմին բնորոշ հիվանդությունների բուժման համար։ Սա հնագույն ժամանակներից հայտնի միջոց է։
Ոսկու տարբեր` աղային միացությունների հիմքի վրա պատրաստում են դեղորայք որոշ հիվանդությունների, այդ թվում փսորիազի հետևանքով առաջացած արթրիտի բուժման համար։
Նման դեղերը կարող են առաջացնել թունավորում` չարաշահելու դեպքում։

