ԽԵԺՆ ՈՒՆԻ ՀԱԿԱՍՆԿԱՅԻՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

Փշատերև ծառերի խեժը կպչուն, բուրավետ նյութ է, որն արտադրվում է ծառի վնասված մասի կեղևի տակից։ Խեժը պարունակում է եթերայուղ, ֆիտոնցիդներ, խեժաթթուներ, որոնք ունեն ազդեցիկ, հակամանրէ և հակասնկային հատկություն, ինչի շնորհիվ կանխարգելում է այն վնասակար մանրէների և սնկերի բազմացումը, որոնք ներթափանցում են ծառի վնասված կեղևի տակ։
Փշատերև ծառերի խեժից պատրաստում են դեղամիջոցներ:
Օգտագործում են նաև ժողովրդական բժշկության բնագավառում` ռևմատիզմի, ռադիկուլիտի, հոդատապի, նևրալգիայի, երիկամների, թոքերի և բրոնխների, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների բուժման համար։
Որպես բուժիչ հումք` կարող է ծառայել թարմ, թափանցիկ խեժը, ինչպես նաև` արդեն չորացածը։
Վերջին դեպքում խեժը պետք է որոշ ժամանակ պահել ջրային բաղնիքի վրա, մինչև փափկելը։ Նախքան բուժվելը համոզվեք, որ դուք չունեք անհատական անընկալունակություն խեժի հանդեպ։
Հակացուցված է հղիներին, մինչև 12 տարեկան երեխաներին, ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում։
Երիկամների հիվանդություններ ունեցողները նախքան խեժով երկարատև, կանոնավոր բուժումը սկսելը` պետք է խորհրդակցեն բժշկի հետ։
Ստամոքսի խոց. խեժից պատրաստեք միջին ոլոռի հատիկի չափ գնդիկներ։ Նախաճաշից 30 րոպե առաջ 10 րոպե պահեք լեզվի տակ։ Բուժումը շարունակեք 20-40 օր։
Բրոնխիտ. մեկ լիտրանոց ապակե տարայի մեջ լցրեք 100 գ խեժ, ավելացրեք 500 մլ եռացրած ջուր, դրեք պատուհանագոգին։ Թրմեք 10 օր, պարբերաբար խառնեք։ Խմեք 1-ական թ. գդ, օրը 3 անգամ` ուտելուց 30 րոպե արաջ։
Դիմադրողականությունը բարձրացնող միջոց. խեժը 1 ժամ պահեք սառցախցիկում։ Հանեք և մանրացրեք փայտե հավանգով, ցանկալի է` փոշիացնել։ Խմեք 3-ական գ, օրը 3 անգամ ուտելուց 1 ժամ առաջ` 50 մլ ջրով։
Օգտակար միջոց տղամարդկանց համար. մեկ թ. գդ. մանրացրած սոճու կամ եղևնու խեժը 1 շաբաթ թրմեք 500 օղու մեջ` մութ տեղում, պարբերաբար խառնեք փայտե գդալով կամ թափահարեք տարան։ Խմեք 3-ական ճ. գդ.` ճաշից և ընթրիքից առաջ։
Հերպեսի դեպքում խեժը փափկեցրեք ջրային բաղնիքի վրա և խառնեք գոլ արևածաղկի յուղի հետ (1։1)։
Եթեմարմնի վրա նկատում եք կարմրություն կամ քոր եք զգում, ապա յուղամզվածքի թրջոցը 15 րոպե պահեք շրթունքի վրա։ Կրկնեք 3 ժամը մեկ օրը մի քանի անգամ։
Անգինայի դեպքում մանրացրեք խեժը, մեկ քառորդ թ. գդ. պահեք լեզվի տակ` մինչև ներծծվելը։
Կատարեք օրը 2 անգամ` նախաճաշից և ընթրիքից 30 րոպե հետո։
Ցավեր գոտկատեղում. 1 թ. գդ. փափկեցրած եղևնու խեժը խառնեք 200 գ բուսայուղի հետ։ Կատարեք բուժիչ մերսում օրը մեջ` ընդամենը 12 անգամ։
Չիբանի դեպքում փափկեցրեք խեժը` դրեք վերքի վրա և ամրացրեք։ Միջոցն ունի արագ ներգործող` ցավազրկող, նաև ներծծող հատկություն։
Վերքերի դեպքում իրար խառնեք սոճու խեժը և չիչխանի յուղը (2։1)։ Խառնուրդը դրեք կրակին, հասցրեք մինչև եռման աստիճանի, 2 րոպեից անջատեք կրակը։ Խառնեք, 1 ժամ թրմեք։ Այս զանգվածով մշակեք վերքերը։ Պահպանման ժամկետը 6 ամիս է։
Կոտրվածքների դեպքում իրար խառնեք 2 միջին սոխի քերուկ, 4 ճ. գդ. ձիթապտղի յուղ, 1-ական ճ. գդ. պղնձարջասպ և եղևնու խեժ, դրեք թույլ կրակի վրա` հասցրեք եռման ջերմաստիճանի և անմիջապես անջատեք կրակը, 1 ժամ թրմեք։ Քսեք թանզիֆի վրա և տեղադրեք վնասված հատվածին։ Արագացնում է ապաքինման ընթացքը։